Գլխավոր տեղեկություն
Համար
N 382
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.07.1993-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.07.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
26.07.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 1993 թվականի N 382

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Աղետի գոտում շինարարական-վերականգնողական աշխատանքների բարելավման ու կառավարման համակարգի կատարելագործման նպատակով և ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 30-ի N 298 կարգադրության, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տարածքային կառավարման վարչության ռեգիոնալ քաղաքականության գերակայությունների բաժնի հիման վրա ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տարածքային կառավարման վարչության աղետի գոտու հարցերի բաժին, երկու աշխատանքային խմբերով` Գյումրի (Շիրակի աշխատախումբ) և Վանաձոր (Լոռու աշխատախումբ) քաղաքներում, համաձայն N 1 հավելվածի.

բ) երկրաշարժի գոտում բաժնի աշխատանքները կազմակերպելու և կոորդինացնելու համար կնքել աշխատանքային պայմանագիր 2 տարի ժամկետով` ներգրավելով 2 մասնագետ Գյումրի և 2 մասնագետ Վանաձոր քաղաքներից:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը լրացուցիչ հատկացնել 462 հազ. ռուբլի` 1993 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

(3 կետն ուժը կորցրել է 23.09.94 թիվ 454 որոշում)

4. Պատգամավորների Վանաձորի քաղխորհրդի գործկոմին` 10-օրյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տարածքային կառավարման վարչության աղետի գոտու հարցերի բաժնի աշխատախմբին անհրաժեշտ աշխատասենյակների հատկացման հարցը:

5. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Վանաձոր քաղաքում տեղաբաշխված Լոռու գոտու աշխատախմբին հատկացնել մեկական միջգերատեսչական առանձնացված ավտոմատ հեռախոսակապի, հեռավոր կապի և տեղական հեռախոսահամարներ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ n 1
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 382 ՈՐՈՇՄԱՆ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՀԱՐՑԵՐԻ ԲԱԺՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Շիրակի աշխատախումբ

  
տեղաբաշխման վայրը` քաղ. Գյումրի
սպասարկման տարածաշրջանը`
քաղ. Գյումրի, Ամասիայի, Անիի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Ախուրյանի, Աշոցքի, Թալինի շրջաններ
  
   
Պայմանագրային հիմունքներով աշխատողներ
Մշտապես կցված աշխատողներ
-2
-6
   

ընդամենը`

-8

 

Լոռու աշխատախումբ

 
   
տեղաբաշխման վայրը` քաղ. Վանաձոր
սպասարկման տարածաշրջանը` քաղ. Վանաձոր, քաղ. Սպիտակ, քաղ. Դիլիջան, քաղ. Ստեփանավան, Գուգարքի, Իջևանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Ստեփանավանի, Տաուշի, Թումանյանի շրջաններ
 
   
Պայմանագրային հիմունքներով աշխատողներ
Մշտապես կցված աշխատողներ
-2
-3
   

ընդամենը`

-5

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ n 2
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 382 ՈՐՈՇՄԱՆ

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՀԱՐՑԵՐԻ ԲԱԺՆԻՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՊԵՏՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄՇՏԱՊԵՍ ԿՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ

 

Նախարարության, պետվարչության,
գերատեսչության անվանումը

Կցվող
մասնա-
գետների
քանակը

որից`

   

քաղ.
Գյումրի

քաղ.
Վանաձոր

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ շինարարության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ ճարտպետվարչություն
ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ

1
1
2
1
2
2

1
1
1
1
1
1

-
-
1
-
1
1

       

ընդամենը`

9

6

3