Գլխավոր տեղեկություն
Համար
N 606
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.01.1998-01.01.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.31/33
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2006

040.0606.24.12.97

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 1997 թվականի N 606
քաղ. Երևան

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կանոնները (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
դեկտեմբերի 24-ի N 606 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌեվՏՐԻ

 

1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից սպառողական ապրանքների շուկա (տոնավաճառ) կազմակերպողների (այսուհետև` շուկայի կազմակերպիչ) և այդ շուկաներում վաճառողների կողմից առևտրի կազմակերպման և իրականացման կանոնները:

2. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացությունները`

սպառողական ապրանքների շուկա (այսուհետև` շուկա)` վաճառողների և գնորդների համար որոշակի կահավորանք ունեցող վայր (շենք, շինություն, ցանկապատված կամ առանձնացված տարածք), որտեղ իրականացվում է սպառման ապրանքների առուծախ.

շուկայի վաճառող` սպառման ապրանքներ վաճառող տնտեսավարող սուբյեկտ:

3. Շուկան կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Շուկայի կազմակերպիչն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոններով:

5. Արգելվում է սույն կանոնների N 1 հավելվածում նշված ապրանքների վաճառքը շուկաներում:

6. Շուկայի կազմակերպիչը պարտավոր է`

ա) շուկայի մուտքի մոտ փակցնել ցուցանակ, որտեղ նշվում են շուկայի կազմակերպչի ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն և աշխատանքային ռեժիմը.

բ) ապահովել շուկայի տարածքի հատակածածկված լինելը.

գ) շուկայի վաճառողին ապահովել վաճառք կատարելու համար անհրաժեշտ պայմաններով, պարտադիր նվազագույն առևտրատեխնոլոգիական սարքավորումներով և գույքով` համաձայն սույն կանոնների N 2 հավելվածի.

դ) պահպանել շուկայի և դրան հարող տարածքի սանիտարահիգիենիկ ու հակահրդեհային անվտանգության կանոնները.

ե) շուկայի գործունեության ընթացքում, իր իրավասության սահմաններում, ապահովել վաճառողների և սպառողների իրավունքների պաշտպանությունը.

զ) վաճառողներին տեսանելի տեղում փակցնել սույն կանոնները, իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկն ու դրանց գնացուցակները:

7. Շուկայի վաճառողը պարտավոր է`

ա) իր զբաղեցրած տարածքում, գնորդներին տեսանելի տեղում փակցնել ցուցանակ, որտեղ նշվում են ձեռնարկության ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն և աշխատանքային ռեժիմը.

բ) ունենալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների համապատասխանության սերտիֆիկատներ.

գ) կրել անվանաքարտ` լուսանկարով, անվան, ազգանվան և զբաղեցրած պաշտոնի նշումով` վավերացված տնտեսավարող սուբյեկտի կնիքով:

8. Շուկայի վաճառողը շուկայի կազմակերպչի հետ կնքված պայմանագրին համապատասխան կարող է օգտվել շուկայում մատուցվող այլ ծառայություններից:

9. Շուկայի վաճառողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր կողմից վաճառվող սպառման ապրանքների որակի համար:

10. Գնորդն իրավունք ունի ծանոթանալու վաճառվող ապրանքների ծագմանն ու որակին վերաբերող փաստաթղթերին:

11. Սպառման ապրանքների առևտրի այն նորմերը, որոնք չեն սահմանված սույն կանոններով, կարգավորվում են մանրածախ և մեծածախ առևտրի հիմնական կանոններով ու ապրանքային հիմնական խմբերի մանրածախ և մեծածախ առևտրի կանոններով:

12. Սույն կանոնների խախտումը շուկայի կազմակերպչի և շուկայի վաճառողի կողմից առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Սույն կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌևտԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ

 

Ց Ա Ն Կ

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ (ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐՈՒՄ) ՎԱՃԱՌՔՆ ԱՐԳԵԼՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

 Ծածկագիրը Ապրանքի անվանումը և նկարագիրը

1

2


I. ՄԻՍ և ՄՍԱՄԹԵՐՔ

0201,
0202
 

տավարի թարմ, պաղեցրած և սառեցրած միս ու դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ
0203

խոզի թարմ, պաղեցրած, սառեցրած միս ու դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ

 

0204

ոչխարի, գառան ու այծի թարմ, պաղեցրած, սառեցրած միս ու դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ

 

0205

ձիու (նժույգ), էշի ու ջորու թարմ, պաղեցրած, սառեցրած միս ու դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ

 

0206

խոշոր եղջերավոր անասունների, խոզի, ոչխարի, այծի, ձիու, էշի, ջորու թարմ, պաղեցրած, սառեցրած սննդային ենթամթերք ու դրանցից պատրաստված կիսապատրաստվածներ

 

0207

ընտանի թռչնի (հավ, բադ, սագ, հնդուհավ, խայտահավ) թարմ, պաղեցրած, սառեցրած միս ու սննդային ենթամթերք և դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ

 

0208

ճագարի, նապաստակի, աղավնու թարմ, պաղեցրած, սառեցրած միս ու սննդային ենթամթերք և դրանցից պատրաստված
կիսապատրաստվածքներ

 

0209

խոզի և ընտանի թռչնի թարմ, պաղեցրած, սառեցրած ճարպ ու դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ

 

0210

միս և մսի ենթամթերք` աղը դրած, աղաջրում, չորացրած (բաստուրմա, սուջուխ), ապխտած, կիսաապխտած, երշիկեղեն
ամեն տեսակի (ապխտած կամ կիսաապխտած, մսամթերք): Սննդային ալյուր` մսից կամ մսի ենթամթերքից

 


 II. ՁՈՒԿ, ԽԵՑԳԵՏՆԱԶԳԻՆԵՐ, ՓԱՓԿԱՄՈՐԹՆԵՐ և ԱՅԼ ՋՐԱՅԻՆ ԱՆՈՂՆԱՇԱՐԱՎՈՐՆԵՐ

0301,
0302,
0303,
0304

ձուկ` կենդանի, թարմ, պաղեցրած, սառեցրած, ձկան ֆիլե ու դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ

 

0305

ձուկ` չորացրած, աղը դրած, կամ աղաջրում, ապխտած, ձկան ալյուր ու դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ

 

0306

խեցգետնազգիներ` կենդանի, մասնատված, չմասնատված, պաղեցրած, թարմ, սառեցրած, չորացած, աղը դրած կամ աղաջրում, ալյուր` խեցգետնազգիներից, և դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ

 

0307

փափկամորթ (մոլյուսկ)` մասնատված, չմասնատված, կենդանի, թարմ, պաղեցրած, սառեցրած, չորացրած, աղը դրած կամ աղաջրում, և այլ ջրային անողնաշարավորներ ու դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ

 

1604

ձկան պատրաստի կամ պահածոյացրած մթերք, ձկան խավիար

 


III. ԿԱԹ և ԿԱԹՆԱՄԹԵՐՔ, ԹՌՉՆԻ ՁՈՒ, ՄԵՂՐ

0401,
0402

կաթ` թարմ, խտացրած, չխտացրած, շաքար ու քաղցրեցնող նյութեր ավելացրած կամ առանց դրանց

 

0403

մածուն, յոգուրտ, կեֆիր, սերուցք, թան, թթվասեր` թարմ կամ խտացրած, շաքար ու քաղցրացնող նյութեր ավելացրած կամ առանց դրանց

 

0404

կաթի շիճուկ` խտացրած, չխտացրած, շաքարով կամ առանց դրա

 

0405

տնական կարագ, գործարանային արտադրության և այլ կաթնային ճարպեր

 

0406

պանիր, շոռ, շիճուկային (աղաջրային), թերհաս, թերեփ, մանրեցրած, հալովի` չմանրեցրած և առանց փոշու, երկնագույն ու այլ տեսակներ

 

0407

թռչնի թարմ ձու` կճեպով, պահածոյացրած կամ եփած

 

0408

թռչնի ձու` առանց կճեպի, դեղնուցի, չորացրած, սառեցրած

 

0409

բնական մեղր` բնական մեղր` պահածոյացրած

 


IV. ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ

0701

կարտոֆիլ` թարմ, սառեցրած

 

0702

տոմատ (լոլիկ)` թարմ և սառեցրած

 

0703

սխտոր, սոխ` շաղգամային, սոխ` կանաչ, և այլ սոխազգի բանջարեղեն` թարմ, սառեցրած

 

0704

ծաղկակաղամբ, գլուխ կաղամբ` թարմ, սառեցրած

 

0705

սալաթազգիներ` թարմ, սառեցրած

 

0706

գազար, շաղգամ, կարմիր ճակնդեղ, բողկ, քոշմորուք և ուտելի այլ արմատապտուղներ` թարմ, սառեցրած

 

0707

վարունգ` թարմ, սառեցրած

 

0708

լոբազգի բանջարեղեն` կճպած կամ չկճպած, թարմ, սառեցրած

 

0709

սմբուկ, արտիճուկ, ծնեբեկ, սունկ, նեխուր, գետնասունկ` թարմ, սառեցրած

 

0710

բանջարեղեն` սառեցրած

 

0711

բանջարեղեն` պահածոյացրած` ոչ երկար պահպանման համար (թթվեցրած, աղաջրով և այլն), բայց սննդի մեջ անմիջականորեն օգտագործելու համար ոչ պիտանի

 

0712

բանջարեղեն` չորացրած, ամբողջական, կտրտված, բլթակներով, մանրեցրած, փոշիացրած, բայց հետագա վերամշակման չենթարկված

 

0709,
0710,
0711,
0712

այս ապրանքային դասակարգիչում «բանջարեղեն» բառը պետք է հասկանալ նաև ուտելի սունկ, դդում, դդմիկ, շաքարային եգիպտացորեն, պղպեղ, մաղադանոս, թարխուն, համեմ, ռեհան և այլ ուտելի բանջարեղեն` թարմ և չորացրած

 

0713

լոբազգիներ` չորացրած, սերմնակեղևից մաքրած, ծեծած կամ չծեծած

 


 V. ՄՐԳԵՐ, ՊՏՈՒՂՆԵՐ և ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ

0802

ընկուզազգիներ` թարմ և չորացրած, մաքրած կամ չմաքրած (կոկոսյան, բրազիլական, անտառային, նուշ, շագանակ, ընկույզ, պիստակ և այլն)

 

0803

բանան (ադամաթուզ)` թարմ և չորացրած

 

0804

արմավ (խուրմա), թուզ, նուռ` թարմ և չորացրած

 

0804

անանաս (արքայախնձոր), կիվի, մանգո, ավոկադո`
թարմ և չորացրած, արևադարձային և
մերձարևադարձային այլ պտուղներ

 

0805

ցիտրուսային մրգեր (նարինջ, կիտրոն,
մանդարին, գրեյպֆրուտ և այլն)`
թարմ և չորացրած

 

0806

խաղող` թարմ և չորացրած (չամիչ)

 

0807

ձմերուկ, սեխ, պապայա` թարմ

 

0808

խնձոր, տանձ, սերկևիլ` թարմ

 

0809

ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր, դամբուլ, շլոր` թարմ

 

0810

ելակ, մոշ, թութ, ազնվամորի, հաղարջ (կարմիր, սև, սպիտակ),
լոռամիրգ, չիչխան, հապալաս` թարմ, և վայրի պտուղներ
ու հատապտուղներ

 

0811

պտուղներ և ընկուզազգիներ` սառեցրած, շաքարով կամ առանց դրա

 

0812

պտուղներ և ընկուզազգիներ` պահածոյացրած` ոչ երկար
պահպանման համար, բայց սննդի մեջ անմիջականորեն
օգտագործելու համար ոչ պիտանի

 

0813

պտուղներ` չորացրած, ընկուզազգիների և չորացրած պտուղների խառնուրդ

 

0814

ցիտրուսային մրգերի կճեպներ, բոստանային մշակաբույսերի
կեղևներ` թարմ, չորացրած, պահածոյացրած` կարճատև
պահպանման համար, թթվեցրած, աղը դրած (ներառյալ ձմերուկի կեղևը)

 


VI. ՀԱՄԵՄՈՒՆՔՆԵՐ

0904

պղպեղ, չաման` չորացրած, աղացած, մանրեցրած

 

0907

մեխակ (ամբողջական պտուղը, ծաղիկը կամ ծաղկեոտիկը)

 

0910

դափնետերև` թարմ, չոր

 


VII. ՀԱՑԱԶԳԻՆԵՐ

1001

ցորեն

 

1002

աշորա

 

1003

գարի

 

1004

վարսակ

 

1005

եգիպտացորեն

 

1008

հնդկացորեն, հաճար, կորեկ, սերինոսահատիկ

 

1103

ձավար և հատիկավոր ցորեն

 


VIII. ՁԻԹԱԶԳԻ և ԱՅԼ ՍԵՐՄԵՐ

1206

արևածաղկի սերմ` մանրատված կամ չմանրատված

 

1204,
1205,
1206,
1207,
1209,
1212 10

 

սերմեր


IX. ԱԼՐԱՅԻՆ և ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ

1905

լավաշ, հաց, հրուշակեղենի արտադրանք, թխվածքաբլիթներ,
ռուլետներ, տորթեր և այլ հացատեսակներ, հրուշակեղենի
արտադրանք` կակաո պարունակող կամ չպարունակող

 


X. ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ

2203

գարեջուր

 

2204

խաղողի գինիներ` բնական, թունդ, շամպայն

 

2205

պտղահատապտղային գինիներ` բնական, թունդ

 

2206

փրփրուն գինիներ

 

2207

սպիրտ` էթիլային

 

2208

վիսկի, օղի, լիկյոր, ռոմ, ջին, կոնյակ, բրենդի

 


XI. ՎԻՏԱՄԻՆՆԵՐ, ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ և ՄԱՆԿԱԿԱՆ ԾԾԱԿ

2936

վիտամիններ

 

3001-
3006

դեղագործական արտադրանք

 

4014 90

մանկական ծծակ

 


XII. ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹԻ և ՄՈՐԹԵՂԵՆ

4301,
4302

մորթի և մորթու հումք` ամեն տեսակի ու որակի (բնական)

 

4303

 մորթե (բնական) հագուստեղեն և այլ մորթե արտադրանք

 


XIII. ԹԱՆԿԱՐԺԵՔ և ԿԻՍԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐ, ՄԵՏԱՂՆԵՐ և ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔ

7101
7102

մարգարիտ` բնական կամ բուծված, մշակված կամ չմշակված, տեսակավորված կամ չտեսակավորված
ալմաստ` մշակված կամ չմշակված

 

7103,
7104

թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր` բնական կամ արհեստական,
մշակված կամ չմշակված, տեսակավորված կամ չտեսակավորված

 

7105

փշրվածքներ և փոշի` բնական կամ արհեստական, թանկարժեք
և կիսաթանկարժեք քարերից

 

7106,
7107

 արծաթ` չմշակված, կիսամշակված, փոշու տեսքով կամ արծաթապատ

 

7108,
7109

ոսկի` չմշակված, կիսամշակված, փոշու տեսքով կամ ոսկեպատ

 

7110,
7111

պլատին` չմշակված, կիսամշակված, փոշու տեսքով կամ պլատինապատ

 

7112

մնացուկներ և կտորտանք` թանկարժեք մետաղների և թանկարժեք
մետաղներով պատված

 

7113

ոսկերչական իրեր և դրանց մասեր` թանկարժեք մետաղներից և
թանկարժեք մետաղներով պատվածքից

 

7114

ոսկյա և արծաթյա իրերի վարպետների գործ և դրանց մասերը`
թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով պատվածքից

 

7115,
7116

բնական կամ բուծված մարգարիտից և այլ պատրաստվածքներ
թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով պատվածքից

 


XIV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԺԱՄԿԵՏ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՐԴ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ

8415

օդափոխիչներ, խոնավացուցիչներ, օդաորակավորիչներ

 

8418

սառնարաններ և սառնախցիկներ

 

8419

գազի ջեռուցիչներ, գազօջախներ, վառարաններ

 

8450

լվացքի մեքենաներ (կենցաղային և լվացքատների համար)

 

8452

կարի մեքենաներ

 

8509

փոշեծծիչներ, հատակամաքրիչներ

 

8516

էլեկտրական ջեռուցիչներ, վառարաններ

 

8520

ձայնագրիչներ

 

8521

տեսաձայնագրիչներ

 

8527

ռադիոընդունիչներ, ռադիոլաներ

 

8528

 հեռուստացույցներ` գունավոր, սև ու սպիտակ

 

9006,
9007

լուսանկարչական ապարատներ, լուսանկար մեծացնող ապարատներ,
կինոնկարահանման ապարատներ, կինոպրոյեկտորներ

 


XV. ԱՎՏՈՄԵՔԵՆԱ և ՄՈՏՈՑԻԿԼԵՏ

8702,
8703,
8704,
8705,
8711
ավտոմեքենա (բեռնատար, մարդատար) և մոտոցիկլետներ
4011,
4012
ավտոդողեր


XVI. ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿՇՌԱՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐ

                                                                                 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌևՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ

 

Ց Ա Ն Կ

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՈՂԻՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՌԵՎՏՐԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

 

Ստանդարտ չափերի առևտրական վաճառասեղաններ

 

Պահեստասենյակներ` ապրանքների պահպանման համար

 

Ձեռքի բեռնասայլակներ

 

Ցուցադրափեղկեր

 

Ստանդարտ չափերի սկուտեղներ, վաճառարկղեր (լոտոկներ)` հատով պարենային 

ապրանքների համար

 

Կախիչներ

 

Սանիտարահիգիենիկ գույք (աղբարկղեր, աղբանոթներ, լվացարաններ և այլն)

 

Հակահրդեհային սարքավորումներ (կրակմարիչներ, հրդեհային դույլեր, հրդեհը ջրով 

հանգցնելու սարքավորում և այլն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.05.2005, N 577-Ն 01.01.2006, N 606
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան