ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 1992 թվականի N 425
քաղ. Երևան
ՈՐՈՇ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով որոշ քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների աշխատատեղերով ապահովելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Երևան քաղաքի Աբովյան փողոցի N 8 շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության հաշվեկշռին և այդ շենքից համապատասխան սենյակներ սահմանված կարգով վարձակալական հիմունքներով հատկացնել Հայոց քրիստոնյա-ժողովրդավարական միությանը, իսկ մնացած տարածքը` Հանրապետական «Գիտելիք» ընկերությանը:
2. Երևան քաղաքի պատգամավորների Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմին` Աբովյան փողոցի N 12 շենքը սահմանված կարգով վարձակալական հիմունքներով հատկացնել Ազգային ժողովրդավարական միությանը, իսկ Պուշկինի փողոցի N 11 շենքը` ասորիների «Աթուր» ասոցիացիային:
3. Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը` օրենքով սահմանված կարգով լուծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մամուլի վարչության «Լույս» հրատարակչության հետ կնքված Երևան քաղաքի Կիրովի փողոցի N 19ա շենքի վարձակալության պայմանագիրը:
Հիշյալ շենքի ազատված տարածքը (4-րդ և 5-րդ հարկեր) սահմանված կարգով վարձակալական հիմունքներով հանձնել Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությանը, «Որոնում» և «Հույս» կազմակերպություններին:
4. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` Հանրապետության փողոցի N 30 շենքում սահմանված կարգով վարձակալական հիմունքներով 4 սենյակ հատկացնել Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը և 6 սենյակ` «Մաշտոց» միավորմանը:
5. Երևան քաղաքի Իսահակյան փողոցի N 28 շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մամուլի վարչության հաշվեկշռին:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մամուլի վարչությանը` նույն շենքում սահմանված կարգով հատկացնել համապատասխան տարածքներ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության դրամատիկական թատրոնին, Արմենպրեսին և «Լույս» հրատարակչությանը:
6. Հայաստանի Հանրապետության գիտական և ինժեներական ընկերությունների միության Երևան քաղաքի Բաղրամյան N 14 շենքը սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության հաշվեկշռին:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|