ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թվականի N 574
քաղ. Երևան
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 10 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ, 14 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ ՆՇՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՉԱՓԻ ԵՎ 10 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՆՇՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 1-ին կետով նախատեսվածի համար տարվա ընթացքում ստացված եկամուտների չափ սահմանել նվազագույն աշխատավարձի 960-ապատիկը, իսկ նույն օրենքի 14 հոդվածի 1-ին կետով նախատեսվածի համար` 480-ապատիկը:
2. Հաստատել գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների հրատարակում, կատարում, թարգմանություն կամ այլ օգտագործում իրականացնող ֆիզիկական անձանց, հայտնագործությունների, գյուտերի և արդյունաբերական նմուշների հեղինակների փաստաթղթերով չհաստատված ծախսերի նորմաները, համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
Հավելված ՀՀ կառավարության 1995 թ. հուլիսի 6-ի N 574 որոշման |
Ն ո ր մ ա ն ե ր
Գիտության, գրականության ԵՎ արվեստի ստեղծագործությունների հրատարակում, կատարում, թարգմանությՈՒն կամ այլ օգտագործում իրականացնող ֆիզիկական անձանց, հայտնագործությունների, գյուտերի ԵՎ արդյունաբերական նմուշների հեղինակների` փաստաթղթերով չհաստատված ծախսերի
(տոկոսներով` հաշվարկված | |
Գրականության ստեղծագործությունների ստեղծում
այդ թվում` թատրոնի, կինոյի, էստրադայի և կրկեսի համար |
20 |
Գեղարվեստագրաֆիկական ստեղծագործությունների, տպագրության համար լուսանկարչական աշխատանքների, ճարտարապետական և դիզայնի գործերի ստեղծում |
30 |
Քանդակագործության, մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության, զարդարարակիրառական և ձևավորման արվեստի, հաստոցային գեղանկարչության կինոզարդարարական արվեստի և տարբեր միջոցներով գրաֆիկայի գործերի ստեղծում |
40 |
Ձայնատեսողական (տեսաֆիլմերի, հեռուստաֆիլմերի և կինոֆիլմերի) գործերի ստեղծում |
30 |
Երաժշտաբեմական ստեղծագործությունների (օպերայի, բեմադրությունների համար երաժշտության ստեղծում |
40 |
Այլ ստեղծագործություններ այդ թվում` հրատարակման համար գիտական գործերի համար |
25 20 |
Արդյունաբերական նմուշների ստեղծում և գյուտեր | 50 |
Գրականության և արվեստի ստեղծագործությունների կատարում | 20 |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 574 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|