Գլխավոր տեղեկություն
Համար
N 30
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.02.1993-26.10.1994)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.02.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
09.02.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.09.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 1993 թվականի N 30

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 25-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի մասին» հրամանագրով բոլոր գործատուների համար 1993 թվականի հունվարի 1-ից սահմանված պետական սոցիալական ապահովագրության մուծումները 37 տոկոս աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ բաշխվում են հետևյալ հարաբերակցությամբ` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի 35 տոկոսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ, իսկ 2 տոկոսը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի N 52 որոշման 4-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սահմանել, որ մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող մինչև 18 տարեկան) երեխաների, մինչև երեխայի երկու տարին լրանալը նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում, ինչպես նաև գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև երկու տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար տրվող նպաստները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի N 52 որոշմամբ հաստատված` անհատական աշխատանքային գործունեությամբ, այդ թվում անհատական (կոլեկտիվ) կապալով, գիտական և ստեղծագործական աշխատանքներով և գյուղացիական տնտեսությամբ զբաղված անձանց պետական սոցիալական ապահովագրության պայմանների և կարգի 5-րդ կետով նախատեսված պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափը 5 տոկոսի փոխարեն 1993 թվականի հունվարի 1-ից անհատ ձեռներեցների համար սահմանվում է 10 տոկոսի չափով, սակայն արտոնագրի համար սահմանված վճարի 30 տոկոսից ոչ պակաս:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» և «Երեխաների համար տրվող նպաստների միասնական համակարգ սահմանելու մասին» հրամանագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 52 որոշման 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի N 52 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 156 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. բԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ