Գլխավոր տեղեկություն
Համար
N 607
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.11.1992-11.01.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
28.11.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 նոյեմբերի 1992 թվականի N 607

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԱԼՅՈՒՏԱՅՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձանց և քաղաքացիների վալյուտայով ստացված եկամուտների հարկումը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձանց և քաղաքացիների կողմից 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 1992 թվականի ապրիլի 1-ը վալյուտայով իրականացված տնտեսական և ապրանքափոխանակման գործառնություններից ստացված եկամուտների հարկման համար կիրառել նախկին ԽՍՀՄ պետբանկի 1991 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ սահմանված վալյուտային առևտրային կուրսերը, իսկ 1992 թվականի ապրիլի 1-ից հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև պաշտոնական ազգային վալյուտայի կիրառումն օտարերկրյա վալյուտայի նկատմամբ ռուբլու կուրսի կարգավորման մասին» N 144 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության բանկի կողմից սահմանվող վալյուտային հաշվարկային կուրսերը:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչություն ներկայացնել տեղեկություն արտահանման թույլտվություն (լիցենզիա) ստացած իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին:

3. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչություն ներկայացնել տեղեկություն իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից արտահանման և ներմուծման ծավալների մասին:

4. Հայաստանի Հանրապետության բանկին` ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչություն ներկայացնել տեղեկություն իրավաբանական և ֆիզիկական անձանց վալյուտայով ապրանքների վաճառքի և ծառայությունների մատուցման համար թույլտվություն (լիցենզիա) տալու մասին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ