ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 1992 թվականի N 570
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՇԵՆՔԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին շենքերով ապահովելու և այդ նպատակով նախատեսված շենքերը վարձակալող և տնօրինող կազմակերպություններին համապատասխան տարածքներ տրամադրելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի N 12 շենքը պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի հաշվեկշռից հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաշվեկշռին և թույլատրել նրան սահմանված կարգով վաճառել այն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությանը:
2. Հանձնարարել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` Մարշալ Բաղրամյան պողոտայի N 12 շենքում տեղավորված առաջընթացի, մարդու իրավունքի պաշտպանության և գթության հայկական ֆոնդին մեկամսյա ժամկետում հատկացնել համապատասխան տարածք:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|