Գլխավոր տեղեկություն
Համար
N 570
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.11.1992-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.11.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
12.11.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 1992 թվականի N 570

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՇԵՆՔԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին շենքերով ապահովելու և այդ նպատակով նախատեսված շենքերը վարձակալող և տնօրինող կազմակերպություններին համապատասխան տարածքներ տրամադրելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի N 12 շենքը պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի հաշվեկշռից հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաշվեկշռին և թույլատրել նրան սահմանված կարգով վաճառել այն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությանը:

2. Հանձնարարել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` Մարշալ Բաղրամյան պողոտայի N 12 շենքում տեղավորված առաջընթացի, մարդու իրավունքի պաշտպանության և գթության հայկական ֆոնդին մեկամսյա ժամկետում հատկացնել համապատասխան տարածք:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ