ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 1992 թվականի N 504
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Ընդունել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և սահմանել, որ, եթե աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած քաղաքացիների կողմից ստանալն անհնարին է նախկին բնակության վայրի ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից, սակայն առկա են հիմնավորվող փաստաթղթեր, այդ գումարների վճարումը կատարվում է պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինների միջոցով` տեղական բյուջեների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2000, N 4 | 11.01.2000, N 504 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|