Գլխավոր տեղեկություն
Համար
N 591
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.11.1992-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
21.11.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 1992 թվականի N 591

քաղ. Երևան

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՆՏՈԿՈՍ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Բավարարել պատգամավորների Գորիսի, Կապանի քաղաքային և Տաուշի, Մեղրու, Գորիսի, Վարդենիսի, Կրասնոսելսկի, Եղեգնաձորի, Արարատի, Իջևանի, Նոյեմբերյանի, Կապանի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների խնդրանքը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և նշված շրջանների ու քաղաքների ավերված անհատական բնակելի տների վերականգնման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 13-ի N 507 որոշմամբ նախատեսված վարկային էմիսիայի հաշվին տրամադրել նրանց երկարաժամկետ (20 տարով) անտոկոս վարկ հետևյալ չափերով` Գորիսի քաղխորհրդի գործկոմին` 6683,7 հազ. ռուբլի, Գորիսի շրջխորհրդի գործկոմին` 11000,0 հազ. ռուբլի, Տաուշի շրջխորհրդի գործկոմին` 33158,0 հազ. ռուբլի, Վարդենիսի շրջխորհրդի գործկոմին` 60,0 հազ. ռուբլի, Կրասնոսելսկի շրջխորհրդի գործկոմին` 2072,6 հազ. ռուբլի, Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմին` 502,0 հազ. ռուբլի, Արարատի շրջխորհրդի գործկոմին` 910,2 հազ. ռուբլի, Իջևանի շրջխորհրդի գործկոմին` 11333,2 հազ. ռուբլի, Նոյեմբերյանի շրջխորհրդի գործկոմին` 22000,0 հազ. ռուբլի, Կապանի քաղխորհրդի գործկոմին` 482,4 հազ. ռուբլի, Կապանի շրջխորհրդի գործկոմին` 10000,0 հազ. ռուբլի, Մեղրու շրջխորհրդի գործկոմին` 340,0 հազ. ռուբլի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայարդշինանյութեր» ՀԱՄ-ին` սահմանամերձ շրջանների ու քաղաքների անհատական բնակելի տների ավերածությունների վերականգնման նպատակով սույն որոշման 1-ին կետում նշված շրջաններին ու քաղաքներին հատկացնել համապատասխան քանակությամբ նյութական ռեսուրսներ` բնակչությանը վաճառելու համար:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ավիացիայի գլխավոր վարչությանը, Հայաստանի Հանրապետության երկաթգծին` ապահովել սահմանամերձ շրջանների ու քաղաքների անհատական բնակելի տների վերականգնման համար առանձնացված շինանյութերի փոխադրումները:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մշակել սահմանամերձ շրջանների ու քաղաքների բնակչությանը երկարաժամկետ անտոկոս վարկի հատկացման, սպասարկման ու մարման, ինչպես նաև նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողության կարգը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան