Գլխավոր տեղեկություն
Համար
N 368
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.23/21
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.09.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊեՏՐՈՍՅԱՆ

8 սեպտեմբերի 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 1997 թվականի N 368
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԵԾԱԾԱԽ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարման կառուցվածքը կատարելագործելու մասին» N 256 որոշման 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համակարգում նորմատիվային ջրամատակարարման մեծածախ և ջրահեռացման միասնական սակագները.

 

 

NN
ը/կ

ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԱՐԺԵՔԸ` 1 ԽՈՐ. ՄԵՏՐԻ ՀԱՄԱՐ (ԴՐԱՄ)

առանց ԱԱՀ-ի

ԱԱՀ-ն ներառյալ

1. Խմելու ջուր

25,0

30,0

2. Հեռացվող կեղտաջրեր

6,22

7,46

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան