Գլխավոր տեղեկություն
Համար
N 151
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-01.03.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.03.1982
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2000

(ուժը կորցրել է 30.11.99 թիվ 758 որոշում)

 

հայկական սսհ մինիստրների խորհուրդ

 

 ո ր ո շ ու մ

 

18 մարտի 1982 թ. N 151

Քաղ. Երևան


հայկական Սսհ մինիստրների խորհրդի որոշումների հրապարակման եվ ուժի մեջ մտնելու կարգի մասին

 

«Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի մասին» Հայկական ՍՍՀ օրենքի 31 հոդվածին համապատասխան Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

 1. սահմանել, որ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նորմատիվ բնույթ կրող կամ ընդհանուր նշանակություն ունեցող որոշումները հրապարակվում են «Հայկական ՍՍՀ կառավարության որոշումների ժողովածուում»` հայերեն և ռուսերեն լեզուներով:

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի այն որոշումները, որոնք դրանցում նախատեսված միջոցառումների կարևորության կամ հրատապության կապակցությամբ ենթակա են լայն և անհապաղ մասսայականացման, հրապարակվում են թերթերում, իսկ անհրաժեշտության դեպքերում հայտարարվում են նաև հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ հաղորդվում են հեռագրով:

«Հայկական ՍՍՀ կառավարության որոշումների ժողովածուում» և թերթերում Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումների հրապարակումը համարվում է պաշտոնական:

2. սահմանել, որ Հայկական ՍՍՀ կառավարության նորմատիվ բնույթի որոշումներում պետք է նշվի դրանք գործողության մեջ մտցնելու ժամկետը:

Այն դեպքերում, երբ Հայկական ՍՍՀ կառավարության որոշումներում նշված չէ գործողության մեջ մտցնելու ժամկետը, դրանք ուժի մեջ են մտնում ընդունման պահից:

3. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կարգադրությունները գործողության մեջ են մտնում դրանց ընդունման պահից և «Հայկական ՍՍՀ կառավարության որոշումների ժողովածուում» հրապարակման ենթակա չեն:

4. Հայկական ՍՍՀ-ի համար ուժի մեջ մտած` Հայկական ՍՍՀ-ի անունից կնքված միջազգային պայմանագրերը, որոնց ստորագրման համար որոշումներն ընդունվել են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից, այն պայմանագրերը, որոնք կնքվել են Հայկական ՍՍՀ կառավարության անունից և վավերացման ենթակա չեն, այն պայմանագրերը, որոնց միանալը կամ ընդունումը իրականացվել է Հայկական ՍՍՀ կառավարության որոշումների հիման վրա, հրապարակվում են «Հայկական ՍՍՀ կառավարության որոշումների ժողովածուում»` Հայկական ՍՍՀ արտաքին գործերի մինիստրության ներկայացմամբ: Հայկական ՍՍՀ միջազգային այն պայմանագրերը, որոնց բնագիր տեքստերը կազմված են օտար լեզուներով, հրապարակվում են այդ լեզուներից մեկով` հայերեն լեզվով պաշտոնական թարգմանության հետ:

5. «Հայկական ՍՍՀ կառավարության որոշումների ժողովածուում» կամ թերթերում չհրապարակված Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումները, ինչպես նաև Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կարգադրությունները կարող են հրապարակվել մյուս տպագիր հրատարակություններում` համապատասխան կազմակերպությունների ներկայացմամբ, միայն Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի թույլտվությամբ:

6. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի կարգադրությամբ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի` սույն որոշման 1-ին կետին համապատասխան հրապարակման ենթակա որոշումների բնագրի վրա կատարվում են հետևյալ նշումները`

«Ենթակա է հրապարակման որոշումների ժողովածուում».

«ենթակա է հրապարակման որոշումների ժողովածուում և թերթերում».

«Ենթակա է հրապարակման որոշումների ժողովածուում, թերթերում և հեռուստատեսությամբ ու ռադիոյով հաղորդման»:

 թերթերում տպագրելու և հեռուստատեսությամբ ու ռադիոյով հաղորդելու համար Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումները ուղարկվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության կողմից` Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պետական ինֆորմացիոն գործակալության միջոցով:

7. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի այն որոշումների վրա, որոնք ենթակա չեն պաշտոնական աղբյուրներում հրապարակման, կատարվում է «Տպագրման ենթակա չէ» մակագրությունը:

8. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումները, անկախ սույն որոշմանը համապատասխան հրապարակվելուց, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության կողմից, դրանց ընդունվելուց անմիջապես հետո, ուղարկվում են հայաստանի կոմկուսի կենտկոմ, Հայկական ՍՍՀ գերագույն խորհրդի նախագահություն, Հայկական ՍՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտե, Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրություն, Հայկական ՍՍՀ դատախազություն, Հայկական ՍՍՀ կենտվիճվարչություն, Հայկական ՍՍՀ մինիստրություններ, գերատեսչություններ, պետական կոմիտեներ, պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներ, ինչպես նաև այլ կազմակերպություններ` Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի կողմից որոշված ցանկով:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ նախագահի տեղակալ`

Ա. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ`

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան