Գլխավոր տեղեկություն
Համար
N 300
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.05.1992-till now)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.05.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 1992 թվականի N 300

քաղ. Երևան

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների պետական գրանցման կարգը և պետական գրանցման վկայականների ձևերը (կցվում են):

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1992 թվականի
մայիսի 19-ի N 300 որոշմամբ

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. Պետական գրանցում ստացած անհատ ձեռներեցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են մուծում սահմանված չափերով ամենամյա վճարներ` 

արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) ձևով, համաձայն հավելվածի:

Մուծված արտոնավճարը (եկամտահարկի նվազագույն վճարը) վերադարձման ենթակա չէ (բացառությամբ քաղաքացու երկարատև հիվանդության, բանակ զորակոչվելու, բնակության վայրը փոխելու և այլնի) և հավելվածում սահմանված չափերին համամասնորեն ավելի եկամուտներ ստանալու դեպքում մուծված արտոնավճարը (եկամտահարկի նվազագույն վճարը) հաշվի է առնվում տարվա արդյունքներով եկամտահարկի վերահաշվարկի ժամանակ:

Արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) չափերը ենթակա են ինդեքսավորման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

(11 կետն ուժը կորցրել է 09.03.98 թիվ 154 որոշում)

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՏՈՆԱՎՃԱՐԻ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎՃԱՐԻ) ՉԱՓԵՐԸ

/խմբ. 16.07.93 թիվ 376 որոշում/

(ուժը կորցրել է 09.03.98 թիվ 154 որոշում)

----------------------------------------------------------------------------------------------

Գործունեության տեսակները

Արտոնավճարի (եկամտահարկի
նվազագույն վճարի) չափը
նվազագույն աշխատավարձի
նկատմամբ

--------------------------------------------------------------------------------------------------

1. Տնայնագործական-արհեստագործական զբաղմունքների ոլորտ (պատրաստում)

Հագուստի, գլխարկների, մորթեղենի, արդուզարդի առարկաների, մանվածքի, հյուսածո կտորների, գործված և կարված արտադրանքի

8-ապատիկ

Զուգագուլպաների

10-ապատիկ

Կոշիկի

12-ապատիկ

Ջահերի և լուսամփոփների պատրաստում եվ հավաքում

10-ապատիկ

Պոլիէթիլենային տոպրակների, պարկերի, սփռոցների և թղթյա տոպրակների

7-ապատիկ

Ավտոմեքենաների պահեստամասերի

12-ապատիկ

Պլաստմասսայից իրերի

7-ապատիկ

Պիտակների և դրոշմատիպերի

7-ապատիկ

Բրուտագործական և խեցեգործական առարկաների, կահույքի, ատաղձագործական այլ իրերի, գորգերի և գորգեղենի

7-ապատիկ

Խաղալիքների և հուշանվերների, փայտից, թղթից, ոսկրից, ուռենու շիվերից, ծղոտից, եղեգնափայտիկից և այլ նյութերից իրերի, ձկնորսական սարքերի (բացի այն սարքերից, որոնց օգտագործումն արգելված է)

5-ապատիկ

Տնտեսական կահկարասու, այգեբանջարանոցային գույքի, մետաղե մահճակալների և դրանց ցանցերի, մետաղե կենցաղային այլ առարկաների (վառարանների, խողովակների և այլնի), կոշիկի կաղապարների և կրունկների, երկաթբետոնե արտադրանքի (աստիճանների, բլոկների և այլնի), քիվերի և դրանց դետալների, բանալիների, ոչ թանկարժեք մետաղներից իրերի, սանրերի, ակնոցների, հայելիների

 5-ապատիկ

Թանկարժեք մետաղների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտադրություն, դրանց օգտագործմամբ առարկաների պատրաստում և վաճառք

10-ապատիկ

Արհեստական ծաղիկների և ամեն տեսակի պսակների, շիրմաքարերի, հուշարձանների, սալերի և դրանց փորագրությունների, դագաղների, բոլոր տեսակի երաժշտական գործիքների, պետական դրոշմ (դրոշմակնիք) ունեցող մորթիներից մուշտակեղենի, ամեն տեսակի կենցաղային էլեկտրամեքենաների ու սարքերի

7-ապատիկ

Սննդամթերքի (հացթխում, հրուշակեղենի և մսամթերքի պատրաստում)

 

8-ապատիկ

2. Բնակչության կենցաղային սպասարկման ոլորտ

Զուգագուլպաների և հագուստի գեղարվեստական ձևավորում

7-ապատիկ

Դռների և պատուհանների ապակեպատում, ապակիների գեղարվեստական ձևավորում

7-ապատիկ

Ավտոմեքենաների և կահույքի պաստառապատում

8-ապատիկ

Ավտոմեքենաների վրա հեղուկ գազի սարքավորման տեղադրում

10-ապատիկ

Բնակարանների, այգետնակների, ավտոտնակների և այլ շինությունների շինարարություն, նորոգում, կահավորում ու բարեկարգում, անձնական օգտագործման ավտոմեքենաների և մյուս տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում ու նորոգում, անձնական օգտագործման ավտոմեքենաների և մյուս տրանսպորտային միջոցների տերերի կողմից քաղաքացիների սպասարկում

 

10-ապատիկ

Սեփական տրանսպորտային միջոցներով (տրակտորով, բեռնատար և այլ կարգի մեքենաներով) սպասարկում

10-ապատիկ

Սեփական ավտոբուսներով քաղաքացիների սպասարկում

13-ապատիկ

Ակվարիումային ձկների և թռչունների աճեցում

3-ապատիկ

Տեսաձայնագրիչների և տեսաժապավենների վարձույթ

7-ապատիկ

Դիզայն

3-ապատիկ

Իրավաբանական կոնսուլտացիա

3-ապատիկ

Գազայրիչների լիցքավորում

5-ապատիկ

Մետաղե իրերի, կենցաղային մեքենաների ու սարքերի, ռադիոհեռուստատեսային ապարատների նորոգում, լուսանկարում, քաղաքացիների պատվերներով կատարվող այլ լուսանկարչական աշխատանքների, վարսավիրական, ինչպես նաև վիրաբուժական կամ բուժական գործունեության հետ կապ չունեցող կոսմետիկական ծառայությունների կատարում, կոշիկի և արդուզարդի առարկաների նորոգում, ջեռուցման և ջերմամատակարարման համակարգերի նորոգում և մոնտաժում, դարբնոցային, զոդման և փականագործական աշխատանքների կատարում, ժամացույցների նորոգում, դողերի, անվախցերի (կամերաների) վուլկանացում

8-ապատիկ

Իրերի քիմիական մաքրում և ներկում, քաղաքացիներին հատկացված հողամասերի բարեկարգման ծառայությունների կատարում, հագուստի, գլխարկների, մորթեղենի, կարվածքեղենի նորոգում, կահույքի և ատաղձագործական այլ արտադրանքի, այգեբանջարանոցային գույքի նորոգում, սղագրական, մեքենագրական և կազմարարական աշխատանքների կատարում, ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նորոգում, երաժշտական գործիքների լարում և նորոգում

3-ապատիկ

Անասունների արածեցում, գորգերի և գորգեղենի նորոգում, զառամյալների, հաշմանդամների ու անաշխատունակ այլ քաղաքացիների սպասարկում, ինչպես նաև երեխաների խնամք և հսկողություն, վաճառքի նպատակով բնակչությունից գնված մաշված հագուստի ու տնային գործածության իրերի վերականգնում, սուրճի, պղպեղի, հատիկեղենի աղում, դանակների, մկրատների, մանգաղների, գերանդիների, սղոցների և մետաղե այլ գործիքների սրում, գերեզմանների բարեկարգում, ընտանի կենդանիների պայտում 

կրկնապատիկ

 

3. Սոցիալ-մշակութային ոլորտ

Առանձին մասնագիտությունների գծով բժշկական գործունեություն (բացի ՀՀ առողջապահության նախարարության կողմից արգելվածներից), բնակչության երաժշտական սպասարկում (հարսանիքներ, հոբելյաններ, թաղումներ և այլն)

3-ապատիկ

 

Կրկնաուսուցման կարգով պարապմունքների անցկացում

7-ապատիկ

Տեքստերի թարգմանություն

կրկնապատիկ

Կար ու ձևի, հելունագործության դասավանդում, երաժշտական գործիքներով նվագելու, պարարվեստի, սղագրության և մեքենագրության ուսուցում

կրկնապատիկ

4. Առևտրի ոլորտ

Ոչ պարենային ապրանքների առևտուր

12-ապատիկ

Պարենային ապրանքների առևտուր

10-ապատիկ

 5. Գործունեության այլ ոլորտներ

Աուդիտորական գործունեություն  3-ապատիկ


______________

(լրաց. 27.03.95 թիվ 156 որոշում)
Ծանոթություն - Երևան, Գյումրի, Էջմիածին, Աշտարակ, Արմավիր, Վանաձոր, Արտաշատ, Աբովյան քաղաքների, Մասիս ավանի բնակիչների համար արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) չափն ավելանում է 20 տոկոսով:

- Սույն հավելվածում չնշված գործունեության առանձին տեսակների համար արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) չափը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից` ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ հարկային պետական տեսչության առաջարկությունների հիման վրա:

- Հավելվածում ըստ ոլորտների նշված գործունեության առանձին տեսակների համար արտոնավճարը (եկամտահարկի նվազագույն վճարը) գանձվում է յուրաքանչյուրի համար առանձին, առանց հաշվի առնելու, որ դրանց որոշ տեսակների համար սահմանված է արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) միևնույն չափը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.03.1998, N 154 ---------
27.03.1995, N 156 ---------
23.02.1994, N 85 ---------
16.07.1993, N 376 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան