Գլխավոր տեղեկություն
Համար
N 273
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.05.1992-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 1992 թվականի N 273

քաղ. Երևան

 

ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՈՒՂԵՎԱՐՁԻ ԳԱՆՁՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության առաջարկությունը 1992 թվականի մայիսի 15-ից Երևանի մետրոպոլիտենում ուղեվարձի գանձման մետաղանիշային (ժետոնային) համակարգի անցնելու մասին:

2. Սահմանել, որ մետաղանիշերի (ժետոնների) մուտքի և ելքի փաստաթղթերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և ազգային անվտանգության պետական վարչությանը` մետաղանիշերի արտահոսքը կանխելու նպատակով խիստ վերահսկողություն սահմանել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ձեռնարկության կողմից մետաղանիշերի արտադրության և բացթողման նկատմամբ:

4. Արգելել այլ ձեռնարկություններում, կազմակերպություններում և օբյեկտներում մետաղանիշերի պատրաստումը:

5. Մետաղանիշերի ստացման ու իրացման վերահսկողությունը և հաշվառումը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, ներքին գործերի նախարարության ու տրանսպորտի և հաղորդակցության նախարարության վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան