ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 1992 թվականի N 36
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՆԱԽԿԻՆ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՎԵՐԱԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության 1990 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» օրենքի և 1991 թվականի սեպտեմբերի 25-ի «Անկախ պետականության հիմնադրույթների մասին» սահմանադրական օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և 1992 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրա ենթակայությանը հանձնել հանրապետության տարածքում տեղաբաշխված նախկին միութենական ենթակայության առողջապահական հիմնարկները, համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` կազմել հանձնաժողով նշված հիմնարկների գույքը սահմանված կարգով նախարարության հաշվեկշիռ ընդունելու համար:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ելնելով սույն որոշումից 1992 թվականի Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և բյուջեի նախագծերում նախատեսել համապատասխան հատկացումներ` ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած հայտերի:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՆԱԽԿԻՆ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ
ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի վիրաբուժության կենտրոնի Երևանի մասնաճյուղ
ԽՍՀՄ առողջապահության նախարարության Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտ
ԽՍՀՄ առողջապահության նախարարության Հայաստանի հակաժանտախտային կայան
ԽՍՀՄ առողջապահության նախարարության հանքային պարարտանյութերի, բույսերի աճի
կարգավորողների ու բուսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
ԽՍՀՄ առողջապահության նախարարության Մեծամորի N 130 բուժսանմաս
ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի «Ստրես» Երևանի մասնաճյուղ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |