Գլխավոր տեղեկություն
Համար
N 630
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.11.1991-11.01.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.11.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահի պաշտոնակատար ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 1991 թվականի N 630

քաղ. Երևան

 

ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցման համար սահմանել տուրք` 1000 ռուբլու չափով, որը մուծվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գրավոր համաձայնությունը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:

2. Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցման վկայականում փոփոխություններ ու լրացումներ կատարելու համար գանձվում է տուրք` 500 ռուբլու չափով:

3. Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցման, գրանցման վկայականում փոփոխություններ ու լրացումներ կատարելու համար վճարված տուրքը փոխանցվում է հանրապետական բյուջե:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ