Գլխավոր տեղեկություն
Համար
N 599
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.10.1991-04.06.1992)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.10.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահի պաշտոնակատար ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 1991 թվականի N 599

քաղ. Երևան

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ, ԱՌԵՎՏՐԱԳՆՄԱՆ ԵՎ ԿՈՄԻՍԻՈՆ ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲՅՈՒՋԵ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Հասարակական սննդի, առևտրագնման և կոմիսիոն առևտրի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ պետական ձեռնարկությունների բյուջեի հետ փոխհարաբերությունների կարգավորման նպատակով սահմանել գործունեության այդ տեսակներով զբաղվելու վճար` հաստատագրված գումարներով, համաձայն NN 1 և 2 հավելվածների, հաշվի առնելով հասարակական սննդում` նստելատեղերի քանակը և հաճախելիությունը, առևտրում` ապրանքաշրջանառության ծավալը և առևտրական մակերեսը:

Մեկ նստելատեղի կահավորման համար անհրաժեշտ մակերեսի նորմատիվը չպետք է գերազանցի 1,5 քառ. մետրը, իսկ վճարի հաշվարկի ժամանակ ընդունվող հաճախելիության և նստելատեղերի օգտագործման գործակիցը պետք է լինի 0,5: Առաջարկվող կարգով կատարված հաշվարկին համապատասխան մեկ հաճախորդից բյուջե է գանձվում 3 ռուբլի 60 կոպեկ:

2. Առևտրագնման և կոմիսիոն առևտրի օբյեկտների համար, որոնք տեղաբաշխված են Երևան քաղաքի կենտրոնում, սահմանվում է վճար` տարեկան 90 հազ. ռուբլի գումարով, քաղաքի տարածքի միջին գոտում տեղաբաշխվածների համար` 60 հազար ռուբլի, մնացածների համար` 30 հազար ռուբլի:

3. Այն առևտրագնման և կոմիսիոն առևտրի օբյեկտները, որտեղ վաճառվում են միայն պարենային ապրանքներ, բյուջե են մուծում նախատեսված վճարի 25 տոկոսը:

4. Սույն որոշումը չի տարածվում այն ոչ պետական ձեռնարկությունների վրա, որոնք մասնագիտացված են միայն գյուղատնտեսական արտադրանքի առևտրագնման ուղղությամբ:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում մշակել և հաստատել սույն որոշման կիրարկման կարգը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի 1991 թվականի

հոկտեմբերի 10-ի N 599 որոշման

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվարկի հիմքում ընդունվում է կոոպերատիվ ռեստորաններում և սրճարաններում (որտեղ առկա են խորտիկների, տաք կերակրատեսակների տեսականի, ալկոհոլային խմիչքներ և այլն) մեկ հաճախորդի հաշվով հանրապետությունում ձևավորված ծախսերի միջին մակարդակը` 80 ռուբլու չափով: Ընդ որում, նյութական ծախսերի (սննդամթերքի) տեսակարար կշիռը կազմում է 65 տոկոս, մյուս ծախսերը` 25 տոկոս, շահութաբերությունը` 10 տոկոսի սահմաններում, շահույթը` համապատասխանաբար 8 ռուբլի: Բյուջե պետք է մուծվի 45 տոկոս դրույքաչափով, կամ 3 ռուբլի 60 կոպեկ (8 ռուբ. 45 տոկոս):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական սննդի ձեռնարկությունները տարվա ընթացքում աշխատում են ոչ հավասարաչափ բեռնվածությամբ` կապված սեզոնայնության, սննդամթերքով, էլեկտրաէներգիայով, վառելիքով ապահովվածության հնարավորությունների հետ և այլն, հաշվարկում հաճախելիությունը ընդունվում է տարեկան օրերի թվի 50 տոկոսի մակարդակով և առկա նստելատեղերի բեռնվածությունը նույնպես 50 տոկոսի մակարդակով, այսինքն` 0,5 գործակցով:

Մեկ նստելատեղի կահավորման համար առանձնացված մակերեսը չպետք է գերազանցի 1,5 քառ. մետրը:

Հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնելու իրավունքի վճարի հաշվարկը կատարվում է հետևյալ ձևով`

ա) օգտակար մակերեսը 150 քառ.մետր, որը համապատասխանում է 100 նստելատեղին (150 քառ. մ. 1,5 քառ. մ.=100 նստելատեղի):

 

Հաշվարկը`

 

3,6 ռուբ. x 180 (360 x 0,5) x 50 (100 x 0,5) = 32 հազ. ռուբ.

բ) օգտակար մակերեսը 100 քառ. մետր, որը համապատասխանում է 66 նստելատեղին:

 

Հաշվարկը`

 

3,6 ռուբ. 180 (360 x 0,5) x 33 (66 x 0,5) = 21 հազ. ռուբ.

գ) օգտակար մակերեսը 30 քառ. մետր կամ 20 նստելատեղ:

 

Հաշվարկը`

 

3,6 ռուբ. 180 (360 x 0,5) x 10 (20 x 0,5) = 6,5 հազ. ռուբ. և այլն:

Հասարակական սննդի այն օբյեկտները, որտեղ բացակայում են խորտիկները, տաք ճաշատեսակները, ալկոհոլային խմիչքները և այլն, կախված առկա նստելատեղերի քանակից բյուջե են մուծում լրիվ վճարի 25 տոկոսը:

Օրինակ, նման տիպի օբյեկտը 30 քառ. մետր է կամ 20 նստելատեղ:

 

Հաշվարկը`

 

3,6 ռուբ.x180 (0,5 x 360) 10 (0,5 x 20) x 25 % = 1,6 հազ. ռուբ. և այլն:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի 1991 թվականի

հոկտեմբերի 10-ի N 599 որոշման

 

ԱՌԵՎՏՐԱԳՆՄԱՆ ԵՎ ԿՈՄԻՍԻՈՆ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Առևտրագնման գործունեությամբ և կոմիսիոն առևտրով զբաղվելու համար վճարի հաշվարկի ժամանակ հիմք է ընդունվում առավել լայնորեն իրացվող ապրանքների միջին հաշվով ձևավորված գներից ելնելով հաշվարկված ապրանքաշրջանառության ծավալը:

Հաշվարկը հիմնված է այն ապրանքների իրացման վրա, որոնց տեսականին չի գերազանցում առկա բոլոր ապրանքների 50 տոկոսը: Հաշվի չեն առնվում վաճառքի համար ավելի երկար ժամանակ պահանջող պերճանքի ապրանքները` բնական մորթուց մուշտակները, հնաոճ ապրանքները և այլն:

Ընդունենք, որ նշված եղանակով հաշվարկված ենթադրվող շաբաթական հասույթը կազմում է 48 հազ. ռուբլի: Խանութի եկամուտը 20 տոկոսանոց առևտրական վերադիրի դեպքում կկազմի 9,6 հազ. ռուբլի կամ 38,4 հազ. ռուբլի` մեկ ամսում:

1. Հարկվող շահույթի որոշման ժամանակ ընդունվող շահույթը`

ա) աշխատավարձը (աշխատողների թվաքանակը մինչև 10 մարդ)

8,0 հազ. ռուբ.

բ) վարկի մարումը (միջին հաշվով վարկը տրվում է 50 հազ. ռուբ. գումարով, 2 տարուց ոչ ավելի ժամկետով)

3,0 հազ. ռուբ.

գ) էլեկտրաէներգիան

2,5 հազ. ռուբ.

դ) այլ ծախսեր

8,0 հազ. ռուբ.

Ընդամենը

21,5 հազ. ռուբ.

2. Հարկվող շահույթը

(38,4-21,5)

16,9 հազ. ռուբ.

3. Բյուջե վճարումները (45 տոկոս)

(16,9x45%)

    100%

7605 ռուբ.

տարեկան

91260 ռուբ.

 

4. Հաշվի առնելով, որ ապրանքաշրջանառության ծավալի վրա էական ազդեցություն է գործում առևտրի օբյեկտի տեղաբաշխումը, նպատակահարմար է վճարը սահմանել հաշվի առնելով տարածքային գործակիցները`

1-ին կարգ (քաղաքի կենտրոնը) 3
2-րդ կարգ (քաղաքի միջին գոտին, կենտրոնախույս մայրուղիներ) 2
3-րդ կարգ (մնացած տարածքը) 1
Վճարները սահմանվում են ելնելով առևտրական կետերի տեղաբաշխման կարգից`  
1-ին կարգ 90 հազ. ռուբ.
2-րդ կարգ 60 հազ. ռուբ. 
3-րդ կարգ 30 հազ. ռուբ.

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ