Գլխավոր տեղեկություն
Համար
N 446
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.07.1991-11.01.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.07.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հուլիսի 1991 թվականի N 446

քաղ. Երևան

 

ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ԽՍՀՄ օրենքի 13 հոդվածի 9-րդ կետի և նշված օրենքը գործողության մեջ մտցնելու մասին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման 1-ին կետի պահանջներից, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. 1991 թվականի հունիսի 1-ից Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման կապակցությամբ խեղման կամ պրոֆեսիոնալ հիվանդության հետևանքով հաշմանդամ դարձած քաղաքացիների, ինչպես նաև այդ պատճառներով կերակրողին կորցնելու դեպքում քաղաքացիների կենսաթոշակները նրանց ցանկությամբ նշանակել (վերահաշվարկել) Չեռնոբիլի վթարի հետևանքները վերացնելու համար ստացած վաստակից:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի Հայաստանի բաժանմունքին` լուծել ֆինանսավորման հարցը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` վերահսկողություն իրականացնել սույն որոշման կիրառման նկատմամբ:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.01.2000, N 4 11.01.2000, թիվ 446
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան