Գլխավոր տեղեկություն
Համար
N 462
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.07.1991-01.08.1996)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.07.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 1991 թվականի N 462

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքի բարձր սեյսմիկությունը, բնակելի տների ցածր սեյսմակայունությամբ հանդերձ բնակչության մեծ խտությունը, ինչպես նաև երկրաշարժերի հաճախացման ուղղությամբ աճող միտումը, հանրապետության բնակչության սեյսմիկ պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն (այսուհետև` ազգային ծառայություն)` գիտահետազոտական կենտրոնի իրավունքներով:

Ազգային ծառայությանը` ծառայության հիմնական կառուցվածքների կազմավորումը ավարտել մինչև 1993 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Սահմանել, որ ազգային ծառայության ֆինանսավորումը իրականացվում է հանրապետության բյուջեի հաշվին:

3. Ազգային ծառայության ապարատի սպասարկման համար հատկացնել ծառայողական ավտոմեքենաների 4 միավոր սահմանաքանակ:

4. Ազգային ծառայությանը հասարակական աջակցության նպատակով ծառայության շրջանակներում ստեղծել հատուկ ֆոնդ: Հանձնարարել ազգային ծառայությանը` երկամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հաստատմանը ներկայացնել նշված ֆոնդի կանոնադրությունը:

5. Ազգային ծառայության 1991 թվականի ֆինանսավորումը կատարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի պահուստային ֆոնդից` մինչև 10 մլն ռուբլու չափով:

6. Ազգային ծառայությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ ներկայացնել առաջարկություններ պահանջվող արժութային միջոցների հատկացման մասին` խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու համար:

7. Երկրաշարժերի կանխատեսմամբ զբաղվող հանրապետության համապատասխան գերատեսչությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև մյուս հանրապետությունների և երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ազգային ծառայությանը կից ստեղծել գիտատեխնիկական խորհուրդ:

8. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` 1991-1992 թվականներին ազգային ծառայությունն ապահովել կապի անհրաժեշտ միջոցներով ու տեսակներով` ըստ ազգային ծառայության տեխնիկական առաջադրանքի հանրապետության մասնագիտացված նախագծային կազմակերպությունների կողմից մշակված նախագծի:

9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ ներկայացնել առաջարկություն ազգային ծառայությանը ավտոտրանսպորտային միջոցներ հատկացնելու մասին:

10. Ազգային ծառայությանը` երկամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հաստատմանը ներկայացնել ծառայության կանոնադրությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ