ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 1991 թվականի N 414
քաղ. Երևան
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 14-ի N 213 որոշման գործողությունը որոշ կատեգորիայի անձանց վրա տարածելու մասին
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 14-ի «Տվյալ բնակավայրում գյուղատնտեսական արտադրության մեջ աշխատող, սակայն այդ բնակավայրում չբնակվող գյուղատնտեսության մասնագետներին և բանվոր-ծառայողներին որպես սեփականություն հող տրամադրելու մասին» N 213 որոշումը տարածել տվյալ բնակավայրում չբնակվող, սակայն այդ բնակավայրում հինգ և ավելի տարիներ աշխատող բոլոր բանվոր-ծառայողների վրա, եթե նրանք ցանկություն են հայտնում մշտական բնակություն հաստատել տվյալ բնակավայրում:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|