Գլխավոր տեղեկություն
Համար
N 284
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.04.1991-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.04.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 1991 թվականի N 284
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՆԻՆՅԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԱԶԳԱՅՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի կոմունիստական կուսակցության և նախկին Հայաստանի Լենինյան Կոմունիստական Երիտասարդական Միության ունեցվածքը ազգայնացնելու մասին» որոշմանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Հանձնարարել ժողովրդական պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմներին`

ա) մինչև 1991 թվականի ապրիլի 22-ը ստեղծել Հայաստանի կոմկուսի և ՀԵՄի ունեցվածքի ի պահ ընդունման հանձնաժողովներ` գործկոմների նախագահների գլխավորությամբ.

բ) հանձնարարել նշված հանձնաժողովներին` 1991 թվականի ապրիլի 22-ից սկսել և մեկշաբաթյա ժամկետում ավարտել Հայաստանի կոմկուսի և ՀԵՄի ամբողջ ունեցվածքի ի պահ ընդունումը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`

ապահովել ունեցվածքի պահպանությունը նրա ընդունման ժամանակաընթացքում, ինչպես նաև ընդունումից հետո:

2. Առաջարկել Հայաստանի կոմկուսի կենտկոմին և ՀԵՄի նախագահությանը` 1991 թվականի ապրիլի 22-ից սկսած մեկշաբաթյա ժամկետում ժողովրդական պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմների հանձնաժողովներին ի պահ հանձնել Հայաստանի կոմկուսի և ՀԵՄի ամբողջ ունեցվածքը:

3. Հանձնարարել ժողովրդական պատգամավորների Երևանի, Լենինականի և Կիրովականի քաղաքային խորհուրդների գործկոմներին` Հայաստանի կոմկուսի գործունեությունը շարունակելու համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ: Երքաղխորհրդի գործկոմին` պայմաններ ստեղծել նաև ՀԵՄի գործունեության համար Երևան քաղաքում:

4. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունվարի 18-ի N 23 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովին` ամփոփել ժողովրդական պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործկոմներից ստացված Հայաստանի կոմկուսի և ՀԵՄի ունեցվածքի ընդունման վերաբերյալ նյութերը և ներկայացնել դրանք Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ:

5. Հայաստանի կոմկուսի կենտկոմին, ՀԵՄի նախագահությանը և Հայաստանի Հանրապետության բանկերին` չկատարել ծախսերի գծով գործառնություններ Հայաստանի կոմկուսի ու ՀԵՄի հաշիվներից, բացի կոմկուսի կենտկոմի հրատարակչությունից և տպարանից, մինչև Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի լրացուցիչ ցուցումը:

(5-րդ կետն ուժը կորցրել է 08.05.91 թիվ 332 որոշում)

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ