Գլխավոր տեղեկություն
Համար
N 178
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.03.1991-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.03.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
06.03.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 1991 թվականի N 178

քաղ. Երևան

 

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԱԲԱԺՆԻ ԱՌԱՆՁԻՆ ԿՏՈՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է՝

«Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման համաձայն և, հաշվի առնելով հողօգտագործման նպատակահարմարությունը գյուղացիական տնտեսություն վարելու համար, սահմանել որպես սեփականություն տրամադրվող հողաբաժնի առանձին կտորների առավելագույն քանակ, ելնելով տվյալ տնտեսության բաժանման ենթակա գյուղատնտեսական հողատեսքերի (վարելահող ջրովի, վարելահող անջրդի, խաղողի այգի, պտղատու այգի) քանակից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան