ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 1994 թվականի N 418
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԵՐԿՐԱԲԱՆԱՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետության օգտակար հանածոների հանքավայրերի շահագործում, ինչպես նաև երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնող ձեռնարկություններում և կազմակերպություններում օգտակար հանածոների պաշարների շարժի հաշվառման և երկրաբանահետախուզական աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության կազմում ստեղծել երկրաբանամարկշեյդերական ծառայություն:
2. Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել երկրաբանամարկշեյդերական ծառայության կանոնադրությունը` համաձայնեցնելով այն ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում հատկապես լիազորված պետական կառավարման մարմինների հետ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության կազմում երկրաբանամարկշեյդերական ծառայության ստեղծման նպատակով 1994 թվականին հատկացնել 800 հազ. դրամ:
4. Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությանը` իրենց իրավասությունների սահմաններում աջակցել երկրաբանամարկշեյդերական ծառայության աշխատանքների կատարմանը:
5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` իրենց համակարգի հանքարդյունահանող ձեռնարկություններում ապահովել երկրաբանամարկշեյդերական աշխատանքների պատշաճ կատարումը և Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչություն օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ հաշվետվությունների ժամանակին ներկայացումը:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|