Գլխավոր տեղեկություն
Համար
N 366
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.09.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.23/21 ՀՀՊՏ 23.09.97./21
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.09.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊեՏՐՈՍՅԱՆ

8 սեպտեմբերի 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 1997 թվականի N 366
քաղ. Երևան

 

Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇԻ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գ. Սունդուկյանի անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Հայկական դրամատիկական ակադեմիական թատրոնը վերանվանել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի 1960 թվականի մայիսի 21-ի «Գ. Սունդուկյանի անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Հայկական դրամատիկական թատրոնին ակադեմիական թատրոնի կոչում շնորհելու մասին» N 206 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 8-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան