Գլխավոր տեղեկություն
Համար
N 8
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.01.1990-01.03.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.01.1990
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.1990
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.1999

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունվարի 1990 թ. N 8

Քաղ. Երևան

 

ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1989 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 1118 ՈՐՈՇՈՒՄԸ

 

1. Ընդունել ի ղեկավարություն և տեղեկացնել շահագրգռված կազմակերպություններին, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1989 թ. դեկտեմբերի 21-ի «Քաղաքացիների որոշ կատեգորիաների կյանքի պայմանների բարելավման լրացուցիչ միջոցառումների մասին» թիվ 1118 որոշմամբ և ՍՍՀՄ Գերագույն խորհրդի «ՍՍՀՄ տնտեսական և սոցիալական զարգացման 1990 թվականի պետական պլանի մասին» որոշմանը համապատասխան`

/ա ենթակետն ուժը կորցրել է 14.07.94 թիվ 318 որոշում/

բ) սահմանել, որ նշված որոշման 1-ին կետում նշված անձանց (սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետ) բժշկի դեղատոմսերով դեղերը տրվում են անվճար.

գ) Հայրենական պատերազմում մահացած հաշմանդամների կանանց (ամուսիններին) վերապահել է արտոնություններ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1981 թ. փետրվարի 23-ի թիվ 209 որոշմամբ (Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թ. մարտի 5-ի թիվ 106 որոշում) հաստատված Հայրենական պատերազմի հաշմանդամների և զոհված զինծառայողների ընտանիքների համար պարտականությունների մասին կանոնադրության 17 և 18-րդ կետերով նախատեսված բնակվարձի, կոմունալ ծառայությունների և վառելիքի վարձի վերաբերյալ.

դ) սահմանել է նշված որոշումը գործողության մեջ դնել 1990 թվականի հունվարի 1-ից:

/2 կետն ուժը կորցրել է 14.07.94 թիվ 318 որոշում/

3. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թ. նոյեմբերի 14-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թ. հոկտեմբերի 8-ի «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին քաղաքային մարդատար տրանսպորտով անվճար երթևեկելու իրավունք տալու մասին» թիվ 521 որոշման փոփոխման մասին» թիվ 584 որոշումը:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴի նախագահ`

Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ`

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան