Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 221
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.05.1990-01.03.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.05.1990
Ստորագրող մարմին
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.1990
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.1999

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 1990 թ. թիվ 221

 

ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՆԵՐՈՒՄ (ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԱՎԱՆՆԵՐՈՒՄ) ԲՆԱԿՎՈՂ ԵՎ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԴԱՍԱՏՈՒՆԵՐԻՆ ԵՎ ԿԻՆՈՄԵԽԱՆԻԿՆԵՐԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

Ընդունել Հայկական ԽՍՀ կուլտուրայի մինիստրության առաջարկությունը, համաձայնեցված Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստրության հետ, ևքաղաքատիպ ավաններում (բանվորական ավաններում) բնակվող աշխատող մանկական երաժշտական, գեղարվեստական դպրոցների, արվեստների դպրոցների դասատուներին ևկինոմեխանիկներին վերապահել ջեռուցումով ևլույսով անվճար բնակարանների իրավունք` պահպանելով այդ արտոնությունները կենսաթոշակի անցնելու ժամանակ, եթե նշված աշխատողների ընդհանուր աշխատանքային ստաժը քաղաքատիպ ավաններում (բանվորական ավաններում) կազմում է 10 տարուց ոչ պակաս:

Նշված միջոցառումների իրականացման ծախսերը կատարել պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմների միջոցների հաշվին:

 

Հայկական ԽՍՀ Մինիստրների

 խորհրդի նախագահ

Վ. Մարգարյան

 

Հայկական ԽՍՀ Մինիստրների

 խորհրդի գործերի կառավարիչ

Հ. Վարդանյան