Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-213-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.11.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.26/67(439) Հոդ. 1251
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 97 ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 1949 թվականի հուլիսի 1-ին Ժնև քաղաքում ստորագրված` Աշխատանքի միջազգային կազմակերպության «Զբաղվածության համար միգրացիայի մասին» թիվ 97 վերանայված կոնվենցիան (կից հայտարարությամբ):


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
Ա. Բաղդասարյան

3 հոկտեմբերի 2005 թվականի,
  քաղ. Երևան
     Ն-213-3


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 97 ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 

Հայաստանի Հանրապետությունը, Աշխատանքի միջազգային կազմակերպության «Զբաղվածության համար միգրացիայի մասին» թիվ 97 վերանայված կոնվենցիայի 15-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է կիրառել սույն կոնվենցիայի և դրա բոլոր հավելվածների դրույթներն առանց փոփոխությունների Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: