Գլխավոր տեղեկություն
Համար
N 60
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-24.11.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.02.1987
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.11.2005

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 1987 թվականի N 60

քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-ՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայկական ՍՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 183 և 184 հոդվածներին համապատասխան Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է`

1. Հաստատել Հայկական ՍՍՀ-ում քաղաքացիական կացության ակտերի գրանցման կարգի մասին առդիր հրահանգը:

2. Ուժը կորցրած ճանաչել`

ա/ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1970 թվականի ապրիլի 27-ի «Հայկական ՍՍՀ-ում քաղաքացիական կացության ակտերի գրանցման կարգի վերաբերյալ հրահանգի մասին» N 232 որոշումը.

բ/ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թվականի սեպտեմբերի 29-ի N 603 որոշմամբ հաստատված` Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրություն կազմվելու կապակցությամբ Հայկական ՍՍՀ կառավարության որոշումներում մտցված փոփոխությունների 2-րդ և 3-րդ կետերը.

գ/ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1977 թվականի օգոստոսի 5-ի «Հայկական ՍՍՀ-ում քաղաքացիական կացության ակտերի գրանցման կարգի մասին հրահանգի 9-րդ կետում փոփոխություն մտցնելու մասին» N 519 որոշումը:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴի նախագահ`

Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ`

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ
1987 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-
Ի ԹԻՎ 60 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-ՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայկական ՍՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 181 հոդվածի համաձայն քաղաքացիական կացության ակտերի գրանցումը քաղաքներում և շրջանային կենտրոններում կատարում են ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետների գործադիր կոմիտեների քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինները` (զագսերը), իսկ ավաններում ու գյուղական վայրերում` ժողովրդական դեպուտատների ավանային և գյուղական սովետների գործադիր կոմիտեները` իրենց իրավասության սահմաններում:

Ամուսնության և ծննդի գրանցումը կարող է կատարվել նաև ամուսնության և ծննդի հանդիսավոր գրանցման պալատներում ու տներում:

Ամուսնության և ծննդի հանդիսավոր գրանցման ժամանակ քաղաքացիական կացության ակտերի այլ գրանցումներ չպետք է կատարվեն:

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը սահմանվում է ինչպես պետական և հասարակական շահերը նկատի ունենալով, այնպես էլ քաղաքացիների անձնական և գույքային իրավունքների պաշտպանության նպատակով:

2. Հայկական ՍՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 182 հոդվածի համաձայն ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետների գործադիր կոմիտեների քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինները գրանցում են ծնունդը, մահը, ամուսնադրությունը, ամուսնալուծությունը, որդեգրումը, հայրությունը որոշելը, անունը, հայրանունը և ազգանունը փոխելը, փոփոխում, լրացում, ուղղում և չեղյալ են հայտարարում քաղաքացիական կացության ակտերի վերաբերյալ գրանցումները, վերականգնում են կորած գրանցումները, պահպանում են ակտերի մատյանները և տալիս են վկայականների կրկնօրինակներ:

Ժողովրդական դեպուտատների ավանային և գյուղական սովետների գործադիր կոմիտեները կատարում են ծննդի, մահվան, ամուսնադրության, ամուսնալուծության և հայրությունը որոշելու վերաբերյալ գրանցումներ:

3. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները քաղաքացիական կացության ակտերի գրանցումները կատարում են քաղաքացիների կամ հիմնարկների դիմումների հիման վրա:

Դիմումները պետք է տրվեն գրավոր, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն հրահանգով թույլատրվում է դիմում տալ բանավոր ձևով: Գրավոր դիմումները պետք է բովանդակեն բոլոր այն տվյալները, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական կացության ակտերի գրանցումներ կատարելու համար:

4. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները կատարելիս պետք է ներկայացվեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցման ենթակա փաստերը հաստատող փաստաթղթեր և դիմողների ինքնությունը հաստատող փաստաթղթեր` ՍՍՀՄ քաղաքացիները` անձնագիր, սպաները և գերակետիկ ծառայության զինծառայողները` անձնական վկայական. իսկական ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները` զինվորական գրքույկ. օտարերկրյա քաղաքացիները` օտարերկրյա քաղաքացիների բնակության վկայական և ազգային անձնագիր կամ միայն ազգային անձնագիր, եթե նրանում նշում կա ՍՍՀՄ-ում բնակվելու թույլտվության մասին. քաղաքացիություն չունեցող անձինք` քաղաքացիություն չունեցող անձանց բնակության վկայական. կալանավորների համար` անձնական գործի փաստաթղթերը:

Այն փաստաթղթերը, որոնք ունեն մեխանիկական ջնջումներ կամ կերագծումներ, կամ չծանոթագրված ուղղումներ, զագսի մարմինների կողմից պետք է հատկապես մանրազնին ստուգվեն, իսկ անհրաժեշտության դեպքում` ուղարկվեն Հայկական UUՀ արդարադատության մինիստրության դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիա` եզրակացություն տալու համար:

5. Եթե քաղաքացիական կացության ակտը գրանցելու համար դիմող անձը չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է գործավարությունը, ապա ձևակերպված գրանցումների տեքստերը պետք է նրա համար թարգմանվեն քաղաքացիական կացության ակտերի գրանցում կատարող պաշտոնատար անձին հայտնի թարգմանի կողմից:

6. Հայկական ՍՍՀ Ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 185 հոդվածի համաձայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերում մտցվող յուրաքանչյուր գրանցում պետք է ընթերցվի դիմում տվողներին, ստորագրվի նրանց և գրանցումը կատարող պաշտոնատար անձի կողմից ու հաստատվի կնիքով:

Քաղաքացիական կացության ակտի գրանցումը կատարելու մասին համապատասխան վկայական է տրվում դիմում տվողներին:

7. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների պաշտոնատար անձինք իրավունք չունեն քաղաքացիական կացության ակտերի գրանցումներ կատարելու իրենց և իրենց ամուսինների վերաբերմամբ, իրենց և իրենց ամուսինների ծնողների, զավակների, քույրերի և եղբայրների վերաբերմամբ:

8. Ծննդի և մահվան գրանցումը համարվում է պարտադիր և պետք է կատարվի օրենքով սահմանված ժամկետներում:

Ծննդյան և մահվան դեպքերի ժամանակին և ճիշտ գրանցման ապահովման համար պատասխանատվությունը դրվում է` քաղաքներում և շրջանային կենտրոններում ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետների գործադիր կոմիտեների վրա, իսկ ավաններում և գյուղական վայրերում` ժողովրդական դեպուտատների ավանային և գյուղական սովետների գործադիր կոմիտեների վրա:

9. Ծնունդը կամ մահը գրանցելուց խուսափելու դեպքեր հայտնաբերելիս քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները պարտավոր են այդ մասին հաղորդելու գրանցման ժամկետները կամ կարգը խախտած անձի աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիային` նրա նկատմամբ հասարակական ներգործության միջոցներ կիրառելու համար:

10. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում եղած սխալների շտկումը, փոփոխումը, լրացումը և ուղղումը, երբ դրանց համար բավականաչափ հիմքեր կան և շահագրգռված անձանց միջև վեճ չկա, կատարում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից գրանցումները շտկելու, փոփոխելու, լրացնելու և ուղղելու վերաբերյալ պահանջի մերժումը կարող է գանգատարկվել դիմողի բնակության վայրի ժողովրդական դատարանին: Շահագրգռված անձանց միջև վեճ լինելու դեպքում այդ հարցերը լուծվում են դատական կարգով:

11. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում ծնունդը, մահը, որդեգրումը և հայրության որոշումը գրանցվում են, ինչպես նաև այդ ակտերի գրանցման մասին սկզբնական վկայականներ են տրվում, հայրությունը որոշելու կապակցությամբ ծննդյան ակտերում ուղղումներ և լրացումներ են մտցվում UUՀ Միության օրենսդրությանը համապատասխան, առանց պետական տուրք գանձելու:

Ամուսնադրությունները, ամուսնալուծությունները, անունների, հայրանունների և ազգանունների փոխումը գրանցելու համար, ակտային գրանցումները վերականգնելու, ուղղելու և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ տալու համար պետական տուրք է գանձվում ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի կողմից սահմանված չափերով:

12. ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքների 29 հոդվածին համապատասխան քաղաքացիական կացության ակտերի գրանցումը փոփոխելու, վերականգնելու և չեղյալ հայտարարելու կարգը որոշող հիմնական դրույթները, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերի ձևերը և այդ գրքերում կատարված գրանցումների հիման վրա տրվող վկայականների ձևերը, ակտերի գրանցման գրքերի պահպանման կարգը և ժամկետները սահմանում է ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինները քաղաքացիական կացության ակտերի գրանցումների և վկայականների բլանկներով, այլ անհրաժեշտ բլանկներով ապահովվում են Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության կողմից:

 

II. ԾՆՆԴԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 ԾՆՆԴԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏԸ

 

13. Հայկական ՍՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 188 հոդվածի համաձայն ծննդի գրանցումը կատարվում է երեխաների ծննդավայրի կամ ծնողների, կամ նրանցից մեկի բնակավայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում:

14. Ծննդյան վերաբերյալ հայտարարությունն արվում է բանավոր կամ գրավոր ձևով` ծնողների կամ նրանցից մեկի կողմից, իսկ ծնողների հիվանդության, մահվան կամ այլ պատճառներով նրանց կողմից հայտարարություն անելն անհնարին լինելու դեպքում` այն կարող է արվել ազգականների, հարևանների, բժշկական հիմնարկի ադմինիստրացիայի կողմից, որտեղ գտնվելիս է եղել մայրը երեխան ծննդաբերելիս, և այլ անձանց կողմից:

15. Ծննդյան վերաբերյալ հայտարարությունը պետք է արվի երեխայի ծննդյան օրվանից ոչ ուշ, քան երեք ամսում, իսկ մահացած երեխա ծնվելու դեպքում` ծնվելու պահից երեք օրում:

16. Եթե երեխայի ծննդի գրանցումը կատարվում է ծնողների (ծնողի) բնակության վայրում, և ոչ թե երեխայի ծննդավայրում, ապա ծննդյան ակտի գրանցման վեցերորդ սյունակում (ծննդավայրը) ծննդյան վայրը ցույց է տրվում ծնողների (ծնողի) բնակության վայրը:

17. Ծնողների համաձայնության դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները ապահովում են ծննդի գրանցման հանդիսավոր իրադրություն:

Ծննդի հանդիսավոր գրանցման համար առանձնացվում է բարեկարգ շենք, որը պետք է կահավորված լինի ծննդի գրանցումը հանդիսավոր անցկացնելու համար անհրաժեշտ կահույքով և գույքով:

Ծննդի հանդիսավոր գրանցում կարող է կատարվել ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի, ծնողների աշխատանքի, ուսման կամ բնակության վայրի հասարակական կազմակերպությունների և ադմինիստրացիայի ներկայացուցիչների, ինչպես նաև ծնողների կողմից հրավիրված հարազատների և ընկերների մասնակցությամբ:

Ծնունդը հանդիսավոր գրանցելիս քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատողը իր վրա է գցում Հայկական ՍՍՀ պետական դրոշի գույնի ժապավեն` սահմանված ձևի նշանով:

 

ԾՆՈՒՆԴԸ ԳՐԱՆՑԵԼԻՍ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

18. Ծնունդը գրանցելիս ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) երեխայի ծննդյան փաստը և ժամանակը հաստատող բժշկական հիմնարկի տեղեկանքը, եթե ծնունդը տեղի է ունեցել ոչ բժշկական հիմնարկում` երեխայի ծննդյան փաստը հաստատող բժշկական հիմնարկի տեղեկանքը կամ երեխայի մոր դիմումը` հաստատված երկու վկաների ստորագրությամբ, որոնց անունները, հայրանունները, ազգանունները և հասցեները նշվում են ծննդյան ակտի գրանցման 10-րդ սյունակում. եթե երեխան ծնվել է մահացած, ներկայացվում է բժշկական հիմնարկի տեղեկանքը` մահացած ծնվելու մասին:

Եթե երեխան մահացել է ծնվելուց նույնիսկ մեկ րոպե հետո մինչև ծննդատնից (բաժանմունքից) մոր դուրս գրվելը, ներկայացվում է տեղեկանք երեխայի ծննդյան մասին և բժշկական վկայագիր` երեխայի պերինատալ մահվան մասին.

բ) ծնողների (ծնողի) ինքնությունը հաստատող փաստաթղթեր, որոնք թվարկված են սույն հրահանգի 4-րդ կետում.

ծնողներից մեկի` գործուղման, արձակուրդում, բուժման մեջ գտնվելու և այլ պատճառներով ինքնությունը հաստատող փաստաթղթեր ներկայացնելն անհնարին լինելու դեպքում ներկայացվում է միայն մյուս ծնողի փաստաթուղթը: Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների ծնունդը գրանցելիս բոլոր դեպքերում պահանջվում է ներկայացնել երկու ծնողների ինքնությունը հաստատող փաստաթղթերը.

գ) ծնողների ամուսնության վկայականը, եթե ծնողների ինքնությունը հաստատող փաստաթղթերում ամուսնության մասին նշում չկա, կամ ծննդյան ակտում երեխայի հոր մասին տեղեկություններ գրանցելու համար հիմք հանդիսացող այլ փաստաթուղթ:

 

ՆՈՐԱԾԻՆ ԵՐԵԽԱՅԻ ԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ ԵՎ ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼԸ

 

19. Երեխային անուն է տրվում ծնողների համաձայնությամբ, տարաձայնության դեպքում վեճը լուծվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից` ծնողների մասնակցությամբ: Երեխային կարող է տրվել միայն մեկ անուն:

20. Երեխային հայրանուն է տրվում հոր անունով, իսկ ամուսնության մեջ չգտնվող մորից երեխա ծնվելիս, եթե չկան ծնողների համատեղ դիմումը կամ հայրությունը որոշելու մասին դատարանի վճիռը, երեխային հայրանուն տրվում է մոր ցուցումով:

21. Երեխայի ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով: Երբ ծնողները տարբեր ազգանուններ ունեն, ապա երեխային տրվում է մոր կամ հոր ազգանունը` ծնողների համաձայնությամբ, իսկ համաձայնություն չլինելու դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի ցուցումով` ծնողների մասնակցությամբ:

22. Ծնողների բացակայության կամ նրանց բնակության վայրը պարզելն անհնարին լինելու դեպքում երեխայի անունը, հայրանունը և ազգանունը գրանցվում է բժշկական կամ մանկական հիմնարկի ադմինիստրացիայի կամ այն անձի ցուցումով, որի խնամքին է գտնվում երեխան:

 

ԾՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

23. Ամուսնության մեջ գտնվող ծնողներից երեխայի սերումը հաստատվում է ծնողների ամուսնության վերաբերյալ գրանցումով:

Միմյանց հետ ամուսնության մեջ գտնվող հայրը և մայրը ծնունդների գրանցման մատյանում որպես երեխայի ծնողներ գրանցվում են նրանցից որևէ մեկի դիմումի համաձայն:

Որպես երեխայի հայր կամ մայր գրանցված անձն իրավունք ունի վիճարկելու կատարված գրանցումը մեկ տարվա ընթացքում` այն ժամանակից սկսած, երբ նրան հայտնի է դարձել կամ պետք է հայտնի դառնար կատարված գրանցման մասին:

Եթե այդ ժամանակ որպես հայր կամ մայր գրանցված անձը եղել է անչափահաս, մեկ տարվա ժամկետը հաշվվում է նրա տասնութ տարին լրանալուց հետո: Երբ ամուսնության մեջ գտնվող մայրը երեխայի ծնունդը գրանցելիս հայտարարում է, որ իր ամուսինը երեխայի հայրը չէ և խնդրում է երեխայի ծննդյան մասին ակտի գրանցման մեջ նրան որպես հայր չնշել, այդ խնդրանքը կարող է բավարարվել միայն այն դեպքում, երբ առկա է անձամբ մոր և նրա ամուսնու գրավոր դիմումը:

Այդ դեպքում երեխայի ծննդյան մասին ակտի գրանցման մեջ հոր մասին գրանցումը կատարվում է մոր ազգանունով, երեխայի անունը, հայրանունը և ազգությունը գրանցվում են մոր ցուցումով:

Տրված դիմումի վերաբերյալ ծննդյան մասին ակտի գրանցման «Նշումների համար» 23-րդ սյունակում նշում է կատարվում. «Երեխայի մայրը ամուսնության մեջ է գտնվում քաղ. ________________________________ հետ, որը ամուսինների համատեղ դիմումի համաձայն չի հանդիսանում երեխայի հայրը»: Ամուսինները ստորագրում են այդ սյունակում:

24. Եթե երեխան ծնվել է մոր հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող անձի մահից հետո, ծննդյան մասին ակտի գրանցման մեջ և ծննդյան վերաբերյալ վկայականում մահացածին կարելի է որպես երեխայի հայր գրանցել պայմանով, որ նրա մահվան օրվանից մինչև երեխայի ծնունդը անցել է տասն ամսից ոչ ավելի:

Ամուսնության մեջ գտնվելու ժամանակ սաղմնավորված, բայց ամուսնալուծությունից կամ ամուսնությունն անվավեր ճանաչվելուց հետո ծնված երեխայի ծննդի գրանցումը, եթե ամուսնալուծության կամ ամուսնությունը անվավեր ճանաչելու օրվանից մինչև երեխայի ծնվելու օրը տասն ամսից ավելի չի անցել, կատարվում է նույն կարգով, ինչպես գրանցված ամուսնության մեջ գտնվող ծնողների երեխաների ծննդի գրանցումը:

Ծննդյան մասին ակտի գրանցման 22-րդ («Նշումների համար») սյունակում նշվում է երբ և որտեղ է գրանցվել հոր մահը (երեխայի հոր մահվան մասին վկայականի սերիան և համարը) կամ որտեղ և երբ է գրանցվել ամուսնալուծությունը, կամ երբ և որ դատարանի կողմից է վճիռ կայացվել ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին:

25. Եթե ծնողները միմյանց հետ ամուսնության մեջ չեն գտնվում, երեխայի մոր վերաբերյալ գրանցումը կատարվում է մոր դիմումի համաձայն, իսկ երեխայի հոր վերաբերյալ գրանցումը` երեխայի հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա, կամ հայրը գրանցվում է դատարանի վճռի համաձայն:

26. Եթե մայրը, որը չի գտնվել հոր հետ ամուսնության մեջ, մահացել է, ճանաչվել է անգործունակ, զրկվել է ծնողական իրավունքներից, ինչպես նաև, երբ հնարավոր չէ պարզել նրա բնակության վայրը, երեխայի հոր գրանցումը կատարվում է հոր դիմումի համաձայն` հայրությունը որոշելու մասին վկայականի հիման վրա:

27. Եթե երեխան ծնվել է ամուսնության մեջ չգտնվող մորից և չկան ծնողների համատեղ դիմումը և հայրությունը որոշելու վերաբերյալ դատարանի վճիռը, երեխայի հոր ազգանունը ծննդյան ակտերի գրանցման մատյանում գրանցվում է մոր ազգանունով, երեխայի հոր անունը, հայրանունը և ազգությունը գրանցվում են մոր ցուցումով:

Եթե երեխայի մայրը չի հայտնում երեխայի հոր անունը, հայրանունը և ազգությունը, ապա հոր անունը, հայրանունը և ազգությունը գրանցվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի ցուցումով, որի մասին նշվում է ծննդյան ակտի գրանցման 22-րդ սյունակում:

28. Ծնողներից մեկին կամ երկուսին ծնողական իրավունքներից զրկելու դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռի հիման վրա, երեխայի ծննդյան մասին ակտի գրանցման 22-րդ սյունակում այդ մասին կատարում է համապատասխան նշում:

Եթե ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքները դատարանի վճռի հիման վրա վերականգնվել են, ապա երեխայի ծննդյան մասին ակտի գրանցման 22-րդ սյունակում այդ մասին կատարվում է համապատասխան նշում:

29. Այն դեպքում, երբ մայրը երեխայի ծնունդը գրանցելուց հետո ամուսնացել է երեխայի հոր հետ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը երկու ծնողների գրավոր դիմումի հիման վրա գրանցում է երեխայի հայրության որոշումը և լրացնում է ծննդյան մասին գրանցումը հոր վերաբերյալ տեղեկություններով` սույն հրահանգի 122-րդ կետին համապատասխան:

 

ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԴԵՊՔԵՐ

 

30. Եթե երեխայի հոր հետ ամուսնության մեջ չգտնվող մայրը մահացել է կամ հրաժարվել է երեխային ծննդատնից վերցնել, կամ անհայտ է նրա բնակության վայրը, իսկ երեխայի հայրությունը որոշված չէ, երեխայի ծննդի գրանցումը կատարվում է բժշկական հիմնարկի, որտեղ գտնվել է մայրը երեխային ծննդաբերելիս, կամ մանկական հիմնարկի ադմինիստրացիայի հայտարարությամբ, կամ այն անձի հայտարարությամբ, որի խնամքի տակ է գտնվում երեխան:

Մոր մասին տեղեկությունների գրանցումը կատարվում է բժշկական հիմնարկի տեղեկանքի համաձայն: Երեխայի հոր ազգանունը գրանցվում է մոր ազգանունով, երեխայի անունը և հայրանունը, նրա հոր անունը և հայրանունը, ազգությունը գրանցվում են սույն կետում նշված հիմնարկների և անձանց ցուցումով: Երեխային ծննդատնից վերցնելուց մոր հրաժարվելու մասին նշում է կատարվում ծննդյան մասին ակտի գրանցման 22-րդ սյունակում:

31. Երկվորյակների ծնունդը գրանցելիս նրանցից յուրաքանչյուրի համար ծննդյան ակտի առանձին գրանցում է կատարվում և յուրաքանչյուրի համար տրվում է առանձին ծննդյան վկայական:

Ծնունդների մասին ակտի գրանցման 7-րդ սյունակում նշվում է` «երկու, երեք, և այլն». մահացած ծնված երկվորյակների համար նույնպես կատարվում են ծննդյան մասին ակտերի առանձին գրանցումներ: Ծնունդների մասին ակտերի գրանցումներում բոլոր երկվորյակների ծնողների մասին տեղեկությունները պետք է միատեսակ լինեն:

32. Գտնված երեխայի ծննդի գրանցումը կատարվում է նրան գտնելու օրվանից 3 օրվա ընթացքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի, այն մանկական հիմնարկի ադմինիստրացիայի, որտեղ տեղավորված է երեխան, ներքին գործերի մարմնի կամ այն անձի հայտարարության հիման վրա, որի մոտ է գտնվում երեխան:

Ծննդի գրանցման մասին հայտարարության հետ միաժամանակ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին ներկայացվում է փաստաթուղթ (արձանագրություն, տեղեկանք), նշելով երեխային հայտնաբերելու ժամանակը, տեղը և հանգամանքները, ինչպես նաև բժշկական տեղեկանք` տվյալ երեխայի տարիքի մասին:

Գտնված երեխայի ազգանունը, անունը և հայրանունը, ինչպես նաև նրա ծնողների անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը ծննդյան մասին ակտի գրանցման մեջ գրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի, այն մանկական հիմնարկի ադմինիստրացիայի, որտեղ տեղավորված է երեխան, ներքին գործերի մարմնի, երեխային դաստիարակության վերցնող անձի կամ գրանցումը կատարող քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատողի ցուցումով: Ընդ որում, երեխայի ազգանունը պետք է համապատասխանի ծնողների կամ նրանցից մեկի ազգանվանը, իսկ հայրանունը տրվում է այն անձի անունով, որը նշված է որպես երեխայի հայր: Ծնունդների գրանցման մատյանում երեխայի ծնողների մասին ուրիշ տվյալներ չեն գրանցվում:

«Ծննդյան վայրը» սյունակում նշվում է երեխան հայտնաբերելու տեղը, իսկ 22-րդ սյունակում նշվում է` «Երեխան գտնված է, ծնողները անհայտ են», ինչպես նաև նշվում է այն մանկական հիմնարկի անվանումը և հասցեն, որտեղ տեղավորված է երեխան կամ այն անձի անունը, ազգանունը, հայրանունը և հասցեն, ով վերցրել է երեխային դաստիարակության:

33. Եթե երեխան մահացած է ծնվել բժշկական հիմնարկում, ապա մահացած ծնվելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին հայտնելու պարտականությունը դրվում է այն բժշկական հիմնարկի ղեկավարի վրա, որտեղ գտնվել է մայրը ծննդաբերելիս, իսկ եթե ծննդաբերությունը տեղի է ունեցել տանը, ապա մահացած ծնվելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին հայտնելու պարտականությունը դրվում է տեղամասային բժշկի վրա:

34. Մահացած ծնված երեխայի վերաբերյալ գրանցում է կատարվում ծնունդների մասին ակտերի գրանցման մատյանում:

Ծննդյան ակտի գրանցման 8-րդ սյունակում նշվում է` «Ծնվել է մահացած»:

Մահացած ծնված երեխայի վերաբերյալ գրանցումը կատարվում է մահացած ծնվելու մասին բժշկական վկայականի հիման վրա, որով հաստատվում է երեխայի մահացած ծնվելու փաստը և ժամանակը:

35. Եթե երեխան ծնվելուց հետո կարճ ժամանակ է ապրել (անգամ մի քանի րոպե), ապա երեխայի ծնվելու մասին բժշկական հիմնարկի տեղեկանքի և մահվան մասին բժշկական վկայագրի հիման վրա կատարվում է երկու ակտի գրանցում` ծննդյան մասին և մահվան մասին: Այս դեպքում տրվում է միայն մահվան վկայական:

36. Եթե ծնունդը գրանցելու մասին հայտարարությունը ստացվել է երեխայի ծնվելուց հետո մեկ տարի անց, ապա ծննդի գրանցումը կատարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը` ծննդյան մասին վերականգնված ակտերի գրանցման գրքում, ընդհանուր հիմունքներով, որպես սկզբնական գրանցում, միայն հերթական համարից հետո ավելացնելով` «Գրանցում` ժամկետի բացթողմամբ» բառերը:

Այս դեպքերում ծնունդների մասին ակտերի գրանցումների երկրորդ օրինակները պետական վիճակագրության մարմիններին չեն ուղարկվում:

 

ՆՇՈՒՄՆԵՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԾՆՆԴԻ ՄԱՍԻՆ

 ԾՆՆԴԻ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ ՏԱԼԸ

 

37. Ծնունդը գրանցելիս ծնողների անձնագրերում կամ սույն հրահանգի 4-րդ կետում նշված փաստաթղթերում մտցվում են երեխայի մասին տեղեկություններ` անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, նշելով ծննդյան վկայականի սերիան, համարը և այն տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

ՍՍՀՄ քաղաքացիների` օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց հետ գրանցված ամուսնությունից ծնված երեխաների վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են այն ծնողի փաստաթղթում, որը համարվում է ՍՍՀՄ քաղաքացի:

38. Ծննդի մասին ակտի գրանցման հիման վրա տրվում է ծննդյան վկայական: Վկայականի սերիան և համարը մտցվում է ծննդի մասին ակտի գրանցման 21-րդ սյունակում:

Դիմողի խնդրանքով տրվում է նաև ծննդի մասին տեղեկանք` երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստ ստանալու համար:

Մահացած ծնված երեխաների համար ծննդյան վկայական չի տրվում, միայն տրվում է երեխան մահացած ծնվելու մասին տեղեկանք` ծնողների աշխատանքի վայրը ներկայացնելու համար:

39. Երեխայի ծնունդը գրանցելիս, եթե մայրը երեխայի հոր հետ գրանցված ամուսնության մեջ չի գտնվում և հայրությունը չի որոշված, ապա երեխայի մորը տրվում է երեխայի ծննդի մասին տեղեկանք` սոցիալական ապահովության մարմնին ներկայացնելու համար: Տեղեկանքը տալու մասին նշում է կատարվում ծննդի մասին ակտի գրանցման երկու օրինակների վրա:

 

III. ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

40. Հայկական ՍՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 12 հոդվածին համապատասխան ամուսնադրությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում:

Ամուսնության գրանցումը սահմանվում է ինչպես պետական և հասարակական շահերը նկատի ունենալով, այնպես էլ ամուսինների և զավակների անձնական ու գույքային իրավունքներն ու շահերը պաշտպանելու նպատակով:

Միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական մարմիններում կատարված ամուսնադրությունն է առաջացնում ամուսինների իրավունքներ ու պարտականություններ:

41. Հայկական ՍՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 197 հոդվածի համաձայն ամուսնությունը գրանցվում է ամուսնացողներից մեկի կամ նրանց ծնողների բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում:

 

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

42. Ամուսնանալ ցանկացողները այդ մասին անձամբ սահմանված ձևի դիմում են տալիս սույն հրահանգի 41-րդ կետում նշված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից մեկին` ըստ իրենց ցանկության, ներկայացնելով իրենց ինքնությունը հաստատող փաստաթղթեր:

Դիմումի մեջ նրանք պետք է հաստատեն, որ սույն հրահանգի 52-րդ կետով նախատեսված ամուսնության արգելքներ չկան, ինչպես նաև պետք է մատնանշվեն, թե նրանցից յուրաքանչյուրը որերորդ անգամ է ամուսնանում և քանի երեխա ունի և պատասխանեն դիմումի բլանկում նշված մյուս հարցերին:

Եթե ամուսնացողներից մեկը հնարավորություն չունի ներկայանալու քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին` ամուսնությունը գրանցելու մասին դիմումը անձամբ տալու համար, ապա ամուսնացողներից մյուսը պետք է ներկայացնի համատեղ դիմում, որում բացակայող դիմողի ստորագրությունը հաստատված լինի նրա բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից:

Եթե ամուսնանալ ցանկացող օտարերկրյա քաղաքացիների ազգային անձնագրերում գրանցում չկա նրանց ընտանեկան դրության մասին, նրանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին ներկայացնում են ընտանեկան դրության մասին տեղեկանք, տրված այն օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից, որոնց քաղաքացիներն են հանդիսանում իրենք:

Ամուսնանալու վերաբերյալ դիմումները գրանցվում են հատուկ մատյանում` նշելով ամուսնացողների անունները, հայրանունները և ազգանունները և դիմումն ընդունելու ամսաթիվը: Դիմումի վրա և հաշվառման մատյանում նշվում է ամուսնության գրանցման ժամանակը` օրն ու ժամը:

43. Դիմումն ընդունող քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը պարտավոր է Հայկական ՍՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 199 հոդվածի համաձայն ամուսնացողներին ծանոթացնել ամուսնությունը գրանցելու պայմաններին և կարգին, հավաստիանալ, որ այդ անձինք փոխադարձորեն իրազեկ են միմյանց առողջական վիճակին և ընտանեկան դրությանը, ինչպես նաև նրանց պարզաբանել որպես ապագա ամուսիններ և ծնողներ` իրենց իրավունքներն ու պարտականությունները և նախազգուշացնել ամուսնությանն արգելք հանդիսացող խոչնդոտները թաքցնելու համար պատասխանատվության մասին:

44. Դիմումն ընդունելուց հետո քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, ամուսնացողների համաձայնությամբ, նշանակում է ամուսնության գրանցման օրն ու ժամը:

Ամուսնության գրանցման օրը նշանակելիս քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը ամուսնացող անձանց միջոցով պարզում է, թե չեն ցանկանում արդյոք, որ ամուսնադրությունը կատարվի հանդիսավոր իրադրության պայմաններում:

Ամուսնադրությունը տեղի է ունենում ամուսնանալ ցանկացողների կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական մարմնին դիմում տալու օրից մեկ ամիս անցնելուց հետո:

Հարգելի պատճառների առկայության դեպքում ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը, իսկ ավաններում և գյուղական վայրերում` ժողովրդական դեպուտատների ավանային, գյուղական սովետի գործադիր կոմիտեի նախագահը կարող են ամուսնության գրանցում թույլ տալ մինչև մեկամսյա ժամկետի լրանալը, ինչպես նաև սույն կետով սահմանված ժամկետը ավելացնել մինչև երեք ամիս:

Եթե ամուսնանալ ցանկացողները հարգելի պատճառով չեն կարող ներկայանալ զագսի մարմին` նրա կողմից նշանակված օրը, ապա ամուսնության գրանցման ժամկետը նրանց խնդրանքով փոխադրվում է մեկ այլ ժամանակ: Այդ մասին նշվում է դիմումի վրա և դիմումների հաշվառման մատյանում:

Եթե դիմում տվողները ամուսնության գրանցման համար նշանակված օրը անհարգելի պատճառով չեն ներկայացել, ապա այդ անձինք կարող են ամուսնադրության մասին մեկ անգամ ևս դիմել զագսի մարմնին, որը նորից նշանակում է մեկամսյա ժամկետ:

Իսկ եթե դիմում տվողները չեն ներկայացել զագսի մարմին` ամուսնության գրանցման համար նշանակված օրվանից հետո երեք ամսվա ընթացքում և չեն հայտնել չներկայանալու պատճառը, ապա դիմումը անվավեր է ճանաչվում:

45. Ամուսնադրության համար անհրաժեշտ է ամուսնացող անձանց փոխադարձ համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի հասնելը:

Ամուսնության տարիք է սահմանվում տասնութ տարին:

Ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեն, բացառիկ դեպքերում, առանձին միջնորդություններով, կանանց համար սույն կետի երկրորդ պարբերությունում նշված ամուսնական տարիքը կարող է իջեցնել, բայց ոչ ավելի, քան մեկ տարով:

Ամուսնության տարիքը իջեցված կանանց ամուսնության գրանցումը կատարվում է ընդհանուր հիմունքներով: Այս դեպքում ամուսնության ակտի գրանցման 15-րդ սյունակում («Նշումների համար») նշվում է` «Ժողովրդական դեպուտատների

 ________________________ շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի

 գործադիր կոմիտեի 19 թ.     _________________________ « »«-ի թիվ ------

 որոշմամբ քաղ. ______________________________________ -ի ամուսնական

 տարիքը

 իջեցվել է մինչև _______________________ տարեկան»:

46. Ամուսնության գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայությամբ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի շենքում կամ գրանցման հանդիսավոր իրադրությունն ապահովող այլ շենքում:

47. Ամուսնանալ ցանկացող անձանցից մեկի ծանր հիվանդության դեպքում ամուսնացողների խնդրանքով և բուժող բժշկի համաձայնությամբ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից ամուսնության գրանցումը կարող է կատարվել տանը կամ բժշկական հիմնարկում:

Ամուսնության մասին ակտի գրանցման 15-րդ սյունակում նշվում է, որ ամուսնությունը գրանցվել է տանը կամ հիմնարկում:

Եթե ամուսնությունը գրանցելիս ներկա է գտնվել բուժող բժիշկը, ապա ամուսնության մասին ակտի գրանցումը ստորագրվում է նաև բուժող բժշկի կողմից` որպես վկա:

48. Ամուսնությունը կարող է կատարվել հանդիսավորությամբ: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները, ամուսնացող անձանց համաձայնության դեպքում, ամուսնադրությունը կատարում են հանդիսավոր պայմաններում: Այդ նպատակով ամուսնության գրանցման համար առանձնացվում է բարեկարգ շենք, որը կահավորվում է անհրաժեշտ գույքով և կահույքով:

Ամուսնության հանդիսավոր գրանցումը կարող է կատարվել ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի ներկայացուցիչների, ամուսնացողների աշխատանքի, ուսման, բնակության վայրի հասարակական կազմակերպությունների և ադմինիստրացիայի ներկայացուցիչների, վկաների, հրավիրված հարազատների և ընկերների ներկայությամբ:

Ամուսնությունը հանդիսավոր գրանցելիս քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի վարիչը կամ նրա տեղակալը իր վրա է գցում Հայկական UUՀ պետական դրոշի գույնի ժապավեն` սահմանված ձևի նշանով:

49. Ամուսնությունը գրանցելիս ամուսնացողների ցանկությամբ կարող են ներկա լինել նաև վկաներ: Վկաները ստորագրում են ամուսնության մասին ակտի գրանցման 13-րդ սյունակում:

Նրանք կարող են լինել երկուսից ոչ ավելի:

Ամուսնության մասին ակտերի գրանցման գրքում ամուսնության մասին գրանցում կատարելուց հետո ամուսիններին տրվում է ամուսնության վկայական:

50. Ամուսնանալիս ամուսինները իրենց ցանկությամբ ընտրում են ամուսիններից մեկի ազգանունը` որպես իրենց համար ընդհանուր ազգանուն կամ ամուսիններից յուրաքանչյուրը պահպանում է իր մինչամուսնական ազգանունը:

51. Նախկինում գրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք նոր ամուսնություն կարող են գրանցել ամուսնալուծության վերաբերյալ վկայականը կամ ամուսնու մահվան վկայականը, ամուսնուն մահացած հայտարարելու կամ նախկին ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը, կամ դատարանի վճռից քաղվածքը ներկայացնելուց հետո միայն:

Ամուսնության մասին ակտի գրանցման 15-րդ սյունակում նշվում է նախկին ամուսնությունը դադարելու մասին փաստաթղթի վերաբերյալ, ցույց է տրվում նրա համարը, երբ և ում կողմից է այն տրվել:

52. Ամուսնադրություն չի թույլատրվում`

ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզ և մեկը արդեն այլ ամուսնության մեջ է գտնվում.

բ) ուղիղ վերընթաց և վայրընթաց ազգակցության մեջ գտնվող անձանց (հոր և աղջկա, մոր և որդու, պապի և աղջիկ թոռնիկի և այլն) միջև. հարազատ (ընդհանուր հայր և մայր ունեցող) և համամայր (ընդհանուր մայր, բայց տարբեր հայրեր ունեցող) կամ համահայր (ընդհանուր հայր, բայց տարբեր մայրեր ունեցող) եղբայրների ու քույրերի միջև, ինչպես նաև որդեգրողների ու որդեգրվածների միջև.

գ) այն անձանց միջև, որոնցից թեկուզ մեկին հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով դատարանն անգործունակ է ճանաչել:

53. Եթե մինչև ամուսնության գրանցումը որևէ մեկից դիմում կստացվի սույն հրահանգի 52-րդ կետում նշված գրանցման համար օրինական արգելքներ լինելու մասին, ապա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը պարտավոր է կասեցնել գրանցումը և դիմողից պահանջել ներկայացնելու համապատասխան փաստաթղթերով հիմնավորված ապացույցներ այն ժամկետում, որը կնշանակի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում` վարիչը, իսկ ավաններում և գյուղական վայրերում` ժողովրդական դեպուտատների ավանային, գյուղական սովետի գործադիր կոմիտեի նախագահը: Այդ ժամկետը Հայկական ՍՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 200 հոդվածի համաձայն 3 ամսից չպետք է անցնի:

Ամուսնությունը գրանցելու համար արգելքների առկայությունը հաստատող փաստաթղթեր ներկայացվելու դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը մերժում է ամուսնության գրանցումը և այդ մասին գրավոր հայտնում է ամուսնությունը գրանցելու համար դիմում ներկայացրած անձանց:

Սահմանված ժամկետում ամուսնությունը գրացելու համար արգելքների առկայությունը հաստատող փաստաթղթեր չներկայացնելու դեպքում ամուսնությունը գրանցվում է ընդհանուր հիմունքներով:

Եթե հետագայում պարզվում է, որ ամուսնությունը գրանցած անձինք թաքցրել են ամուսնադրությանը խանգարող հանգամանքները կամ հայտնել են իրենց մասին ակնհայտ սուտ տեղեկություններ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը այդ մասին հաղորդում է շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային դատախազին` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին գործ հարուցելու համար:

 

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՀԱՏՈՒԿ ԴԵՊՔԵՐԸ

 

54. Մինչև ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1944 թվականի հուլիսի 8-ի հրամանագրի հրատարակումը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնված և ամուսնությունը չձևակերպած անձինք կարող են իրենց ամուսնությունը գրանցել զագսի մարմիններում, նշելով փաստական համատեղ կյանքի ժամանակամիջոցը: Ամուսնական հարաբերությունների ծագման ժամանակը ամուսնացողների հայտարարությամբ նշվում է ամուսնության մասին ակտի գրանցման համապատասխան սյունակում և ամուսնության վկայականի «Ամուսնացել են» տողում:

Մինչև 1944 թվականի հուլիսի 8-ի հրամանագիրը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնված անձանցից մեկի մահվան կամ ռազմաճակատում անհայտ կորչելու դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը ամուսնական հարաբերությունների ժամանակը ցույց է տալիս փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու փաստը հաստատելու մասին դատարանի վճռի հիման վրա միայն: Ամուսնության մասին ակտի գրանցման 15-րդ սյունակում ցույց է տրվում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու փաստը հաստատելու վերաբերյալ վճիռ կայացրած դատարանի անվանումը, վճիռ կայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և ամուսնական հարաբերությունների ծագման ժամանակը:

Այս դեպքերում ամուսնության գրանցումները համարակալվում են ոչ թե հերթական համարով, այլ նախորդող գրանցման համարով` ավելացնելով «Վ» տառը:

55. Դատապարտյալների հետ ամուսնության գրանցումը կատարվում է ՍՍՀՄ արդարադատության մինիստրության և ՍՍՀՄ ներքին գործերի մինիստրության 1977 թվականի մայիսի 4-ի թիվ Կ-7-229/68 «Ազատազրկման վայրերում պահվող անձանց հետ ամուսնություն գրանցելու կարգի մասին» նամակին համապատասխան:

 

ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԳՐԱՌՈՒՄԸ

 

56. Ամուսինների ինքնությունը հաստատող փաստաթղթերում գրառում է կատարվում (դրվում է դրոշմակ) ամուսնության գրանցման մասին` նշելով մյուս ամուսնու անունը, հայրանունը, մինչամուսնական ազգանունը, ծննդյան թիվը, ամուսնության գրանցման վայրն ու ժամանակը, այն ազգանունը, որով պետք է կոչվի ամուսինը ամուսնադրությունից հետո:

Ամուսնության մասին դրոշմակը դրվում է`

ա) ՍՍՀՄ քաղաքացու անձնագրում «Ընտանեկան դրությունը» էջում.

բ) ՍՍՀՄ քաղաքացու ընդհանուր քաղաքացիական արտասահմանյան անձնագրում` գրառումներից ազատ առաջին էջում.

գ) սպաների և գերակետիկ ծառայության զինծառայողների անձնական վկայականներում` «Ընտանեկան դրությունը» էջում.

դ) իսկական ժամկետային ծառայության զինծառայողների զինվորական գրքույկներում` «Հատուկ նշումներ» բաժնում.

ե) օտարերկրյա քաղաքացիների ազգային անձնագրերում` գրառումներից ազատ առաջին էջում.

զ) քաղաքացիություն չունեցող անձանց բնակության վկայականներում` «Հատուկ նշումներ» բաժնում.

է) ազատազրկման վայրերում պատիժը կրող անձանց ամուսնությունը գրանցելիս` նրանց անձնական գործում եղած հարցաթերթում (անկետայում):

Ծառայական կամ դիվանագիտական անձնագրերում այդպիսի գրառում չի կատարվում (դրոշմակ չի դրվում):

Եթե այն անձը, որի անձնագրում դրված է ամուսնության մասին դրոշմակ, ընդունել է ամուսնու ազգանունը, ապա անձնագրի առաջին էջի վրա դրվում է դրոշմակ` նշելով, որ ազգանունը փոխվելու կապակցությամբ անձնագիրը ենթակա է փոխանակման մեկ ամսվա ընթացքում:

Եթե զինապարտը կամ զորակոչիկը ամուսնությունը գրանցելիս ընդունել է ամուսնու ազգանունը, ապա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը այդ մասին պետք է հայտնի շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարիատին, որտեղ զինապարտը կամ զորակոչիկը գտնվում է զինվորական հաշվառման մեջ:

ՍՍՀՄ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի ամուսնությունը գրանցելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը հայտնում է այդ անձի բնակության վայրի ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ներքին գործերի մարմնին:

 

IV. ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

57. Հայկական ՍՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 202 հոդվածի համաձայն ամուսնալուծությունը գրանցվում է ամուսինների կամ նրանցից մեկի բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում:

Ամուսնալուծության գրանցումը կատարվում է`

ա) ամուսնալուծության վերաբերյալ դատարանի վճռի հիման վրա.

բ) անչափահաս երեխաներ չունեցող ամուսինների ամուսնալուծության մասին համատեղ դիմումի հիման վրա.

գ) անհայտ բացակայողի, անգործունակ կամ դատարանի դատավճռով երեք տարուց ոչ պակաս ազատազրկման դատապարտվածի հետ ամուսնությունը լուծելու մասին մյուս ամուսնու դիմումի հիման վրա:

 

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

 

58. Ամուսնալուծության գրանցումը դատարանի վճռի հիման վրա կատարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը ինչպես ամուսիններից երկուսի, այնպես էլ մեկի դիմումի համաձայն:

Եթե ամուսնալուծությունը գրանցվում է ամուսիններից միայն մեկի դիմումի հիման վրա, ամուսնությունը համարվում է դադարած, սակայն մյուս ամուսինը, նախքան ամուսնալուծության վերաբերյալ վկայական ստանալը, իրավասու չէ նոր ամուսնություն գրանցելու:

Ամուսնությունը դադարած է համարվում ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրացելու պահից:

59. Դատարանի վճռի հիման վրա ամուսնալուծությունը գրանցելու վերաբերյալ դիմումին կցվում են`

ա) ամուսնալուծության մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ վճռից քաղվածքը.

բ) ամուսնալուծությունը գրանցելու համար պետական տուրքի գումարը վճարելու մասին անդորրագիրը:

Այն դեպքում, երբ ամուսնալուծվող ամուսիններից մեկը վճարել է դատարանի կողմից սահմանված պետական տուրքի գումարը կամ ազատված է պետական տուրք վճարելուց, ամուսնալուծության գրանցումը կատարվում է մյուս ամուսնու կողմից պետական տուրքը վճարելուց անկախ:

60. Ամուսնալուծության գրանցման վերաբերյալ դիմում ստանալիս զագսի մարմինը դիմող ամուսնու միջոցով պարզում է, թե արդյոք քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում գրանցված չէ ամուսնալուծություն` մյուս ամուսնու դիմումով: Եթե նախկինում այդպիսի գրանցում է կատարվել, ապա ամուսնալուծության վերաբերյալ ակտի գրանցումը անհրաժեշտության դեպքում լրացվում է պակասող տեղեկություններով, իսկ դիմող ամուսնուն տրվում է ամուսնալուծության վկայական, նշելով ամուսնալուծության այն նույն թվականը, որը նշվել է մյուս ամուսնուն տրված վկայականում:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվին ծանուցում է ուղարկվում տվյալ ամուսնալուծության ակտերի գրանցման երկրորդ օրինակում լրացումներ մտցնելու մասին:

Եթե այդպիսի գրանցում չի կատարվել կամ ամուսինը այդ մասին տեղեկություն չունի, զագսի մարմինը հատուկ մատյանում դիմումը գրանցելուց հետո ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում հարցում է անում ամուսնության գրանցման վայրի զագսի մարմնին ամուսնության մասին ակտի գրանցման մեջ ամուսնալուծության գրանցման վերաբերյալ նշում լինելու մասին: Դիմում տվող ամուսնուն պարզաբանվում է, որ ամուսնալուծությունը կգրանցվի պատասխանը ստացվելուց հետո:

Այդպիսի հարցում ստացած զագսի մարմինը պետք է ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում հայտնի` երբ և զագսի որ մարմինն է մյուս ամուսնու դիմումով ամուսնալուծությունը գրանցել, կամ այն մասին, որ ամուսնության ակտի գրանցման մեջ ամուսնալուծության վերաբերյալ նշում չկա:

Զագսի մարմինը, ստանալով ամուսնալուծության վերաբերյալ նշման բացակայության մասին ծանուցում, հրավիրում է դիմողին ամուսնալուծությունը գրանցելու համար և նրա ներկայությամբ գրանցում է այն:

 

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ

 

61. Անչափահաս երեխաներ չունեցող ամուսինների միջև ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնություն լինելու դեպքում նրանց ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում` ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների համատեղ դիմումի հիման վրա: Ամուսնալուծությունը գրանցելու համար գանձվում է պետական տուրք` 100 ռուբլու չափով: Դիմումին պետք է կցվեն`

ա) ամուսնության վկայականը.

բ) անչափահաս երեխաներ չունենալու մասին բնակարանային-շահագործման կազմակերպության կամ ժողովրդական դեպուտատների ավանային, գյուղական սովետի գործադիր կոմիտեի տեղեկանքը.

գ) հարյուր ռուբլի պետական տուրք մուծելու մասին անդորրագիրը:

Կարիքավոր անաշխատունակ ամուսնուն ապրուստի միջոցի հայթայթման կամ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի բաժանման վերաբերյալ ամուսինների միջև վեճ լինելու դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը պետք է բացատրի ամուսիններին, որ նրանք իրավասու են ամուսնալուծության հայցով դիմելու դատարան:

62. Ամուսնալուծության վերաբերյալ համատեղ դիմումը տրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին: Այն դեպքում, երբ հարգելի պատճառներով (ծանր հիվանդության, զինծառայության, հեռավոր վայրերում բնակվելու) բացակայող ամուսինը չի կարող ներկայանալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին, ապա ամուսնալուծության գրանցումը կարող է կատարվել նրա բացակայությամբ, եթե նրա անունից սահմանված կարգով վավերացված դիմում կներկայացվի, որով կհաստատվի ամուսնալուծվելու նրա համաձայնությունը:

Դիմումն ընդունելուց հետո քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը նշանակում է ամուսնալուծության գրանցման օրը, որի մասին նշվում է դիմումի վրա: Դիմումը գրանցվում է դիմումների հաշվառման մատյանում:

63. Եթե ամուսնալուծության գրանցման վերաբերյալ դիմումը ներկայացվել է ամուսիններից մեկի կողմից, մյուս ամուսնուն ուղարկվում է ծանուցագիր` ամուսնալուծության գրանցման օրվա և նշված ժամկետում անձամբ ներկայանալու անհրաժեշտության մասին:

64. Ամուսնալուծությունը գրանցվում և ամուսիններին ամուսնալուծության վերաբերյալ վկայական է տրվում ապահարզանի մասին դիմում տալու օրվանից երեք ամիս անցնելուց հետո:

65. Ամուսնալուծության գրանցումը կատարվում է երկու ամուսինների ներկայությամբ: Ամուսնալուծության գրանցումը կարող է կատարվել ամուսիններից մեկի բացակայությամբ, եթե այդ ամուսինը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ և եթե նրա անունից սահմանված ձևով վավերացված դիմում ստացվի` ամուսնալուծությունը իր բացակայությամբ գրանցելու խնդրանքով.

66. Ամուսիններից մեկի բացակայությամբ ամուսնալուծությունը գրանցելիս ամուսնալուծության մասին ակտերի գրանցման 15-րդ սյունակում նշվում է ամուսիններից ով չի ներկայացել, որ մարմնի կողմից և երբ է վավերացվել բացակայող ամուսնու` իր բացակայությամբ ամուսնալուծությունը գրանցելու վերաբերյալ դիմումի տակ ստորագրության իսկությունը:

 

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

 

67. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում ամուսնալուծությունը կատարվում է նաև ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, եթե մյուս ամուսինը`

դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.

դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ` հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով.

դատապարտվել է ազատազրկման հանցագործություն կատարելու համար` երեք տարուց ոչ պակաս ժամանակով:

Վերոհիշյալ դեպքերում ամուսնալուծության գրանցումը կատարվում է դիմող ամուսնու բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից` դիմումի հիման վրա:

Ընդունված դիմումը գրանցվում է դիմումների հաշվառման մատյանում:

Ամուսնալուծությունը այն անձանց հետ, որոնք հանցագործություն կատարելու համար դատապարտվել են ազատազրկման ոչ պակաս, քան երեք տարի ժամանակով, կատարվում է զագսի մարմիններում, եթե դատապարտյալը պատիժը կրում է ազատազրկման վայրերում:

Ամուսնալուծությունը պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման դատապարտված, պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով ազատազրկման վայրերից պայմանականորեն կամ այլ հիմունքներով ազատված անձանց հետ կատարվում է ընդհանուր հիմունքներով:

68. Սույն հրահանգի 67-րդ կետում նշված հիմքերով ամուսնալուծության գրանցման մասին դիմումին պետք է կցվի հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը`

ա) օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռի պատճենը կամ վճռից քաղվածքը` մյուս ամուսնուն անհայտ բացակայող կամ հոգեկան հիվանդության, կամ տկարամտության հետևանքով անգործունակ ճանաչելու մասին.

բ) մյուս ամուսնուն երեք տարուց ոչ պակաս ժամանակով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը կամ դատավճռից քաղվածքը:

իմումի մեջ պետք է նշվի անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի կամ ազատազրկման դատապարտված ամուսնու փոստային հասցեն:

69. Ամուսնալուծության վերաբերյալ տրված դիմումի մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը գրավոր հայտնում է կալանքի տակ գտնվող ամուսնուն կամ անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալին:

Ծանուցագրի մեջ ժամկետ է սահմանվում հաղորդելու համար, թե արդյոք վեճ կա երեխաների մասին, ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի բաժանության մասին կամ վեճ կա արդյոք կարիքավոր անաշխատունակ ամուսնուն ապրուստի միջոց վճարելու մասին: Պատասխանի համար սահմանված ժամկետը չի կարող անցնել երեք ամսից:

Վերոհիշյալ հարցերով վեճ չլինելու մասին հաղորդում ստանալով կամ ծանուցագրում սահմանված ժամկետում պատասխան չստանալով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը գրանցում է ամուսնալուծությունը:

70. Դատական կարգով մեռած հայտարարված ամուսնու հայտնվելու և նրան մեռած հայտարարելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու դեպքում ամուսնությունը համարվում է վերականգնված, եթե մյուս ամուսինը նորից չի ամուսնացել:

Եթե մեռած հայտարարված անձի ամուսինը նորից է ամուսնացել, ապա հայտնված ամուսինը իրավունք ունի նոր ամուսնությունը գրանցած քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստանալու տեղեկանք` մյուս ամուսնու նորից ամուսնանալու կապակցությամբ իր ամուսնությունը դադարած համարելու մասին:

Երբ հայտնվում է ամուսինը, որը օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող է ճանաչվել, եթե դրա հիման վրա ամուսնալուծությունը կատարվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից և վերացվել է նրա անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը, ապա ամուսնությունը կարող է վերականգնվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից` ամուսինների համատեղ դիմումի հիման վրա:

Եթե ամուսնալուծությունը կատարվել է դատարանի կողմից, ապա այն կարող է վերականգնվել ամուսնալուծության վերաբերյալ դատարանի վճիռը վերացվելուց հետո:

Ամուսնությունը չի կարող վերականգնվել, եթե անհայտ բացակայող ճանաչված անձի ամուսինը ամուսնացել է մեկ ուրիշի հետ: Այս դեպքում հայտնված ամուսինը իրավունք ունի ստանալ ամուսնալուծության վկայական` ամուսնալուծությունը գրանցող քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում: Ընդ որում, ամուսնալուծության մասին գրանցումը լրացվում է պակասող տեղեկություններով:

Ամուսիններից մեկի դիմումի հիման վրա անհայտ բացակայող, անգործունակ կամ երեք տարուց ոչ պակաս ժամանակով ազատազրկման դատապարտված անձի հետ ամուսնալուծության գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տվող ամուսնու ներկայությամբ` վեճ չլինելու մասին պատասխան ստանալուց կամ ծանուցագրում սահմանված ժամկետում պատասխան չստանալուց հետո:

Երեխաների վերաբերյալ, ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի բաժանության կամ կարիքավոր անաշխատունակ ամուսնու ապրուստի միջոցի հայթայթման մասին վեճ լինելու դեպքում ամուսնալուծությունը կատարվում է դատարանի կողմից:

 

ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԱԶԳԱՆՎԱՆ ՓՈՓՈԽՈՒՄԸ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

71. Ամուսնանալիս իր ազգանունը մյուս ամուսնու ազգանունով փոխած ամուսինը իրավունք ունի ամուսնալուծությունից հետո ևս կոչվելու այդ ազգանունով կամ ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից գրանցելիս կոչվելու մինչամուսնական ազգանունով:

Մինչամուսնական ազգանունով կոչվել ցանկացող ամուսինը պարտավոր է այդ մասին նշել ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցելիս:

Ամուսնուն մինչամուսնական ազգանունը տալու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները ամուսնալուծությունը գրանցելիս համապատասխան գրառում են կատարում:

Ամուսիններից մեկի դիմումի հիման վրա` անհայտ բացակայող, անգործունակ կամ երեք տարուց ոչ պակաս ժամանակով ազատազրկման դատապարտված անձի հետ ամուսնալուծությունը գրանցելիս դիմում տվող ամուսինը իր ազգանունը մինչամուսնական ազգանունով փոխելու ցանկության մասին պետք է նշի դիմումի մեջ: Մյուս ամուսինը իր ազգանունը մինչամուսնական ազգանունով փոխելու ցանկության մասին պետք է հայտնի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի կողմից ուղարկված ծանուցագրի պատասխանի մեջ: Ընտրված ազգանունը նշվում է ամուսնալուծության մասին ակտի գրանցման մեջ:

72. Ծնողների միջև ամուսնության դադարումը կամ ամուսնությունն անվավեր ճանաչելը և նրանցից մեկի կողմից մինչամուսնական ազգանունն ընդունելը երեխաների ազգանվան փոփոխություն չի առաջացնում:

Եթե ամուսնությունը դադարելուց կամ ամուսնությունն անվավեր ճանաչելուց հետո ծնողը, որի մոտ ապրում է երեխան, ցանկանում է նրան տալ իր ազգանունը, ապա այդ հարցը լուծում է խնամակալության և հոգաբարձության մարմինը` ելնելով երեխայի շահերից:

 

ՆՇՈՒՄՆԵՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԵՎ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԿՏԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐՈՒՄ

 

73. Ամուսնալուծության վերաբերյալ գրանցում կատարելուց հետո ապահարզանվածների անձնագրերում և նրանց ինքնությունը հաստատող փաստաթղթերում ամուսնալուծության վերաբերյալ գրառում է կատարվում, դրվում է դրոշմակ` ընդ որում, նշվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման որ մարմինը և երբ է գրանցել ամուսնալուծությունը, ինչպես նաև մյուս ամուսնու ազգանունը, անունը, հայրանունը և ծննդյան թիվը:

Դրոշմակը դրվում է սույն հրահանգի 56-րդ կետում նշված փաստաթղթերի վրա: Ծառայական կամ դիվանագիտական անձնագրերում այդպիսի գրառում չի կատարվում (դրոշմակ չի դրվում):

74. Եթե ամուսնալուծության գրանցումը կատարվել է ամուսիններից մեկի բացակայությամբ, բացակա ամուսնու ինքնությունը հաստատող փաստաթղթերում ամուսնալուծության մասին գրառումը (դրոշմակ դնելը) կատարվում է նրա բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից` ամուսնալուծության վերաբերյալ վկայականը հանձնելիս:

75. Այն դեպքում, երբ ամուսնալուծությունից հետո ամուսինը ցանկանում է կոչվել իր մինչամուսնական ազգանունով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը նրա անձնագրի առաջին էջում, զինծառայողի անձնական վկայականում կամ զինվորական գրքույկում նշում է կատարում այն մասին, որ ազգանվան փոփոխման կապակցությամբ փաստաթուղթը ենթակա է փոխանակման մեկ ամսվա ընթացքում: Գրառումը վավերացվում է պաշտոնատար անձի ստորագրությամբ և կնիքով, կամ համապատասխան դրոշմակ է դրվում:

76. Եթե ամուսնալուծության գրանցումը կատարվում է ամուսնության գրանցման վայրում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը ամուսնության ակտի գրանցման մեջ նշում է կատարում ամուսնալուծության մասին և ամուսնալուծության գրանցման մասին ծանուցում է ուղարկում ամուսնության ակտի գրանցման երկրորդ օրինակի գտնվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման արխիվին` ամուսնալուծության մասին նշում կատարելու համար:

77. Եթե ամուսնությունը գրանցված է ուրիշ վայրում, ամուսնալուծությունը գրանցող քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը ամուսնալուծության մասին ծանուցում է ուղարկում ամուսնությունը գրանցած քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնին` ամուսնալուծության մասին նշում կատարելու համար:

Ամուսնության գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը ծանուցման հիման վրա ակտի գրառման մեջ նշում է կատարում ամուսնալուծության մասին և ծանուցում է ուղարկում ամուսնության ակտի գրանցման երկրորդ օրինակի գտնվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման արխիվին` ամուսնալուծության մասին նշում կատարելու համար:

 

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼԸ

 

78. Ամուսնալուծության վերաբերյալ գրանցում կատարելուց հետո ապահարզանվածներին տրվում են ամուսնալուծության վկայականներ:

Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծությունը գրանցելիս ամուսնալուծության մասին վկայական տրվում է յուրաքանչյուր ամուսնուն, նրանցից յուրաքանչյուրի կողմից դատարանով որոշված պետական տուրքի գումարը վճարելուց հետո, եթե դատարանի վճռով նա չի ազատված պետական տուրք վճարելուց:

Եթե ամուսնալուծության գրանցումը կատարվում է անչափահաս երեխաներ չունեցող ամուսինների համատեղ դիմումի հիման վրա, կամ անհայտ բացակայողի, անգործունակի կամ դատարանի դատավճռով երեք տարուց ոչ պակաս ժամանակով ազատազրկման դատապարտվածի հետ ամուսնությունը լուծելու մասին ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, ապա ամուսնալուծության մասին վկայականը` ամուսնալուծությունը գրանցելիս բացակայող ամուսնու դիմումի կամ նրա խնամակալի դիմումի հիման վրա, ուղարկվում է բացակայող ամուսնու բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնին կամ ուղղիչ-աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիային` դատապարտյալին հանձնելու համար, որի մասին հայտնվում է դիմողին:

 

 V. ՄԱՀՎԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

ՄԱՀԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

79. Հայկական ՍՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 194 հոդվածին համապատասխան մահվան գրանցումը կատարվում է այն վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում, ուր ապրել է մահացածը, կամ ուր տեղի է ունեցել մահը:

Մահվան փաստը հաստատալու կամ քաղաքացուն մեռած հայտարարելու վերաբերյալ դատարանի վճռի հիման վրա մահվան գրանցումը կատարվում է վճիռ կայացնող դատարանի գտնվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում:

80. Մահվան գրանցումը կատարվում է մահացածի հարազատների, նրա հարևանների, բնակարանային-շահագործման կազմակերպության աշխատողների հայտարարության հիման վրա, ինչպես նաև ըստ այն հիմնարկի ադմինիստրացիայի հաղորդման, որտեղ տեղի է ունեցել մահը կամ ներքին գործերի մարմինների և այլ անձանց հաղորդման հիման վրա:

81. Մահվան մասին հայտարարությունը պետք է արվի մահը տեղի ունենալու կամ մահացածին հայտնաբերելու պահից ոչ ուշ, քան երեք օրում:

82. Մահվան գրանցման համար հիմք է հանդիսանում հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը`

ա) մահվան մասին բժշկական հիմնարկի տեղեկանքը կամ բուժակի տեղեկանքը.

բ) մահվան փաստը հաստատելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ վճռից քաղվածքը.

գ) քաղաքացուն մեռած հայտարարելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ վճռից քաղվածքը:

Սպանության, ինքնասպանության, դժբախտ պատահարի հետևանքով տեղի ունեցած մահը գրանցելու համար անհրաժեշտ է նաև մահվան պատճառի մասին բժշկափորձագետի եզրակացությունը:

Մահվան գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթի վրա դրվում է մահվան մասին ակտի գրանցման համարն ու մահը գրանցելու թվականը և այն կցվում է մահվան մասին ակտի գրանցման երկրորդ օրինակին:

Մահը գրանցվում է մահվան մասին ակտերի գրանցման գրքում` մահվան մասին ակտի գրանցում կատարելու միջոցով:

83. Եթե մահը գրանցելիս հայտնի է դառնում մահացածի առանց խնամքի մնացած անչափահաս երեխաների մասին, ապա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը պարտավոր է նույն օրն այդ մասին հայտնել երեխաների բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

84. Զինծառայողների մահվան գրանցումը խաղաղ ժամանակ կատարվում է ընդհանուր հիմունքներով` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում:

 

ՄԱՀՎԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԴԵՊՔԵՐԸ

 

85. Մեկ տարուց առաջ մահացած, ինչպես նաև դատական կարգով մեռած հայտարարված անձանց մահվան գրանցումը կատարում է այն անձանց վերջին հայտնի բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը: Գրանցումը կատարվում է մահվան ակտերի գրանցման առանձին գրքում:

86. Դատական կարգով մեռած հայտարարված անձանց մահը գրանցելիս մահվան մասին ակտի գրանցման մեջ որպես մահվան ժամանակ ցույց է տրվում դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու ժամանակը, եթե մահվան ժամանակը դատարանի վճռով չի որոշված: Եթե դատարանի վճռով հաստատված է անձի մահվան փաստի որոշակի ժամանակը և որոշակի տեղը, ապա մահվան մասին ակտի գրանցման մեջ մտցվում է դատարանի վճռի մեջ ցույց տրված մահվան ժամանակը և տեղը:

Նշված դեպքերում մահվան մասին ակտի գրանցման 12-րդ սյունակում նշվում է դատարանի անվանումը և նրա կայացրած վճռի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

87. Անհայտ (չճանաչված) անձանց մահը գրանցելիս մահվան մասին ակտի գրանցման մեջ մտցվում են միայն գրանցման համար անհրաժեշտ այն տեղեկությունները, որոնք պարունակվում են մահվան մասին բժշկական հիմնարկի եզրակացության մեջ:

Եթե մահացածը հետագայում կճանաչվի, ապա նրա վերաբերյալ պակասող տեղեկությունները մահվան մասին ակտի գրանցման մեջ են մտցվում քննչական մարմնի եզրակացության հիման վրա:

«Տարերային աղետի (երկրաշարժ, ջրհեղեղ, հրդեհ և այլն) հետևանքով մահացած անձանց մահվան գրանցումը կատարվում է այն վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում, ուր ապրել է մահացածը, կամ ուր տեղի է ունեցել մահը` տարերային աղետի հետևանքների վերացման գծով համապատասխան (հանրապետական, քաղաքային, շրջանային) հանձնաժողովի եզրակացության հիման վրա»:

88. Ճանապարհորդելիս (գնացքներում, նավերում, ինքնաթիռներում և այլուր) մահացած անձանց մահը կարող է գրանցվել մոտակա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում:

89. Բևեռային կայաններում, արշավախմբերում, Ծայրագույն Հյուսիսի շրջաններում և նրանց հավասարեցված վայրերում, որտեղ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններ չկան, մահացած անձանց մահը գրանցվում է նրանց վերջին մշտական բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում:

90. Ազատազրկման վայրերում մահացած անձանց մահվան գրանցումը կատարվում է մինչև կալանավորվելը նրանց վերջին բնակության վայրի, իսկ բնակության այդ վայրը պարզելն անհնարին լինելու դեպքում` ուղղիչ-աշխատանքային հիմնարկի գտնվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում` ազատազրկման վայրի ադմինիստրացիայի գրավոր ծանուցման հիման վրա: Այդ անձանց մահվան մասին ակտի գրանցումը լրացնելիս 8-րդ սյունակում («Մահվան պատճառը») գրվում է ազատազրկման վայրի ադմինիստրացիայի գրավոր ծանուցման մեջ ցույց տրված պատճառը:

Եթե հիշյալ անձանց մահը ժամանակին գրանցված չի եղել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում, ապա մահվան գրանցումը կատարվում է մեկ տարի առաջ մահացածների կամ դատական կարգով մեռած հայտարարված անձանց մահվան մասին ակտերի գրանցման գրքում:

 

ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

91. Եթե մահացածը անձնագիր կամ զինվորական գրքույկ է ունեցել, մահը գրանցելիս քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը վերցնում է այդ փաստաթղթերը և առաջին էջի վրա նշում է` «Անձնագրի» (զինվորական գրքույկի)

տերը մահացել է 19 թ. ---------------------------- « »-ին

մահվան մասին ակտի գրանցման թիվ ------ 19 թ. ------------------------:

Մահացած անձանց անձնագրերը ամիսը մեկ անգամ ցուցակով հանձնվում են մահը գրանցած քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի գտնվելու վայրի ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ներքին գործերի մարմնին, իսկ զինվորական գրքույկը տասնօրյա ժամկետում հանձնվում է այն շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինկոմիսարիատին, որտեղ հաշվառման մեջ է գտնվել մահացածը:

Մահացածի զինվորական գրքույկը չհանձնելու դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը պետք է հայտնի շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինկոմիսարիատին:

92. Օտարերկրյա քաղաքացիների բնակության վկայականները, ազգային անձնագրերը, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց բնակության վկայականները, մահվան վերաբերյալ վկայականների հետ միասին, հանձնվում են ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ներքին գործերի բաժնին:

93. Մահացածի անձնագիրը, զինվորական գրքույկը, ազգային անձնագիրը կամ բնակության վկայականը չհանձնելը արգելք չի հանդիսանում մահը գրանցելու համար: Անձնագիրը, ազգային անձնագիրը և բնակության վկայականը չհանձնելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը տեղեկացնում է ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ներքին գործերի բաժնին:

 

ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ ՏԱԼԸ

 

94. Մահվան մասին ակտի գրանցումը ձևակերպելուց հետո տրվում է մահվան վկայական: Մահվան վկայականի սերիան և համարը մտցվում է մահվան մասին ակտի գրանցման 14-րդ սյունակում:

Դիմողի խնդրանքով տրվում է նաև մահվան մասին տեղեկանք` թաղման նպաստ ստանալու համար:

 

VI. ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

ՈՐԴԵԳՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

95. Որդեգրումը թույլատրվում է միայն անչափահաս երեխաների նկատմամբ և ելնելով նրանց շահերից:

Որդեգրումը կատարվում է ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի որոշմամբ` երեխային որդեգրել ցանկացող անձի խնդրանքով:

96. Որդեգրումը ենթակա է պարտադիր գրանցման որդեգրման մասին որոշում կայացնելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում:

97. Որդեգրման գրանցումը կատարվում է որդեգրողների համատեղ դիմումի կամ նրանցից մեկի դիմումի հիման վրա կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի հաղորդման հիման վրա:

98. Որդեգրման գրանցումը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում` որդեգրման ակտերի գրանցման մատյանում գրառում կատարելու միջոցով: Որդեգրումը գրանցելուց հետո որդեգրողներին տրվում է որդեգրման մասին վկայական:

99. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը որդեգրման գրանցումը կատարում է որդեգրման վերաբերյալ ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի որոշման համաձայն:

100. Որդեգրման գրանցումը կատարվում է միայն որդեգրվող երեխայի ծնունդը գրանցելուց կամ նրա ծննդյան վերաբերյալ ակտի կորած գրանցումը վերականգնելուց հետո:

101. Այն դեպքում, երբ որդեգրվողին տրվում է որդեգրողի ազգանունը և հայրանունը` որդեգրողի անունով, ինչպես նաև երբ փոխվում է որդեգրվածի անունը կամ ծննդավայրը, կամ երբ որդեգրողները գրանցվում են որպես որդեգրվածի ծնողներ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի որդեգրման մասին որոշման հիման վրա, մտցնում է համապատասխան փոփոխություններ որդեգրվածի ծննդյան ակտի գրանցման առաջին օրինակում, որդեգրվածի ծննդյան վերաբերյալ նոր վկայական է տալիս որդեգրողներին և Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչության հանրապետական արխիվին ծանուցում է ուղարկում որդեգրվածի ծննդյան վերաբերյալ ակտի երկրորդ օրինակում համապատասխան փոփոխություններ մտցնելու համար:

Որդեգրման գրանցման մասին հաղորդվում է որդեգրվածի մոր բնակության վայրի սոցիալական ապահովության մարմնին:

Որդեգրվածին տրված նախկին ծննդյան վկայականը անվավեր է համարվում:

Որդեգրումը գրանցելիս որդեգրողի անձնագրում կամ նրա ինքնությունը հաստատող այլ փաստաթղթում մտցվում են տեղեկություններ երեխայի մասին, նշելով որդեգրված երեխայի ծննդյան վկայականի սերիան, համարը և տարեթիվը:

102. Եթե որդեգրվածի ծնունդը գրանցված է եղել այլ վայրում, ապա որդեգրումը գրանցող քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը որդեգրվածի ծննդյան ակտի գրանցման մեջ անհրաժեշտ փոփոխություններ մտցնելու մասին ծանուցումը մեկ ամսվա ընթացքում ուղարկում է որդեգրվածի ծննդյան ակտի գրանցման առաջին օրինակի գտնվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնին, որը գրանցման մեջ փոփոխություն է մտցնում և ուղարկում է ծննդյան մասին նոր վկայական, այդ մասին ծանուցում է ուղարկում Հայկական UUՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչության հանրապետական արխիվին` որդեգրվածի ծննդյան ակտի գրանցման երկրորդ օրինակում նույնանման փոփոխություն մտցնելու համար:

103. Եթե որդեգրման վերաբերյալ ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի որոշմամբ փոխվել է որդեգրված երեխայի ծննդյան վայրը և ծննդյան ակտի գրանցման մեջ այդ մասին փոփոխություն մտցնելը չի ապահովում որդեգրման գաղտնիքը, ապա որդեգրողի խնդրանքով թույլատրվում է ծննդյան վերաբերյալ նոր ակտի գրանցում կազմել` ծննդյան մասին վերականգնված ակտերի գրանցման գրքում ժողովրդական դեպուտատների համապատասխան սովետի գործադիր կոմիտեի որոշման մեջ նշված որդեգրվածի ծննդյան վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում:

Ծննդյան ակտի վերականգնված գրանցման 16-րդ` «Նշումների համար» սյունակում ցույց է տրվում ծննդյան ակտի սկզբնական գրանցման թվականը, համարը և գրանցման վայրը: Որդեգրվածի համար ծննդյան ակտի նոր գրանցում կազմելու մասին միաժամանակ հաղորդվում է որդեգրման ակտի գրանցման առաջին և երկրորդ օրինակների, ինչպես նաև նրա ծննդյան մասին սկզբնական ակտի գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին:

104. Որդեգրման գաղտնիքը պահպանվում է օրենքով: Առանց որդեգրողների համաձայնության, իսկ նրանց մահվան դեպքում` առանց խնամակալության ու հոգաբարձության մարմինների համաձայնության, արգելվում է ծանոթանալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանների և մյուս փաստաթղթերի բովանդակությանը, նրանցից քաղվածքներ, ինչպես նաև այլ տեղեկություններ տալ, որոնցից հայտնի կդառնա, որ որդեգրողները որդեգրվածի հարազատ ծնողները չեն:

Որդեգրողի կամքին հակառակ որդեգրման գաղտնիքը հրապարակող անձինք պատասխանատվության են կանչվում օրենքով սահմանված կարգով:

105. Որդեգրումն անվավեր ճանաչելը և որդեգրումը վերացնելը թույլատրվում է միայն դատական կարգով: Երեխայի ծնողների կամ որդեգրողի ամուսնու, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ դատախազի պահանջով որդեգրումը վերացվում կամ անվավեր է ճանաչվում դատական կարգով:

Որդեգրումը դադարում է այն պահից, երբ օրինական ուժի մեջ է մտնում որդեգրումը վերացնելու կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռը:

106. Որդեգրումը անվավեր ճանաչելու կամ որդեգրումը վերացնելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը ստանալով, որդեգրման գրանցումը կատարած քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը չեղյալ է հայտարարում որդեգրման վերաբերյալ ակտի գրանցումը, որդեգրման վերաբերյալ գրանցման ակտի մեջ կատարելով համապատասխան նշում` որդեգրումը անվավեր ճանաչվելու կամ վերացվելու մասին:

Երկու դեպքում էլ որդեգրվածի ծննդյան վերաբերյալ սկզբնական գրանցումներում վերականգնվում են մինչև որդեգրումը եղած տեղեկությունները, իսկ որդեգրման և ծննդյան վերաբերյալ որդեգրողներին տրված վկայականները վերադարձվում են որդեգրողների բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնին` ոչնչացնելու համար:

 

VII. ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

107. Հայկական ՍՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 211 հոդվածին համապատասխան հայրության որոշման գրանցումը կատարվում է ծնողներից մեկի բնակության վայրի կամ հայրությունը որոշելու վերաբերյալ դատարանի վճռի կայացման վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում:

108. Հայրության որոշման գրանցումը կատարվում է ծնողների համատեղ դիմումի կամ դատարանի վճռի հիման վրա, իսկ մոր մահվան, անգործունակ ճանաչվելու, ծնողական իրավունքներից զրկվելու կամ նրա բնակավայրը պարզելը անհնարին լինելու դեպքում` հոր դիմումի հիման վրա:

109. Հայրության որոշման գրանցման մասին յուրաքանչյուր դիմում նրա ստացման օրը պետք է գրանցվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում` դիմումների հաշվառման հատուկ մատյանում:

110. Հայրության որոշման վերաբերյալ ծնողների համատեղ դիմումին կցվում է երեխայի ծննդյան վկայականը:

Այն դեպքում, երբ հայրության որոշման գրանցումը կատարվում է երեխայի ծնունդը գրանցելու հետ միաժամանակ, երեխայի ծննդյան վկայականը դիմումին չի կցվում:

Այն դեպքում, երբ հայրության որոշման գրանցումը կատարվում է երեխայի հոր դիմումի հիման վրա, դիմումին պետք է կցված լինի երեխայի ծննդյան վկայականը, եթե երեխայի ծնունդը նախկինում գրանցված է եղել. մոր մահվան կամ մորը մեռած հայտարարելու դեպքում` համապատասխանաբար մահվան վկայականը կամ մորը մեռած հայտարարելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը. հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով մորն անգործունակ ճանաչելու կամ մորը ծնողական իրավունքներից զրկելու դեպքում` դատարանի օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճռի պատճենը, մոր բնակավայրը պարզելն անհնարին լինելու դեպքում` բնակավայրը պարզելու անհնարինությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ:

Դատարանի վճռի հիման վրա հայրության որոշումը գրանցելիս դիմումին կցվում են դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը և երեխայի ծննդյան վկայականը:

111. Հայկական ՍՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 212 հոդվածին համապատասխան հայրության որոշման գրանցումը չափահաս դարձած երեխաների նկատմամբ թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ: Այս դեպքում ծնողների դիմումին անպայման պետք է կցված լինի չափահաս դարձած երեխայի գրավոր համաձայնությունը, որը կարող է արտահայտված լինել նրա առանձին դիմումով, կամ ծնողների համատեղ դիմումի կամ հոր դիմումի տակ դրված նրա ստորագրությամբ: Միաժամանակ չափահասը նշում է` ցանկանում է արդյոք ընդունել հոր ազգանունը, թե ուզում է մնալ մոր ազգանունով: Այդ մասին համապատասխան նշում է արվում հայրության որոշման մասին ակտի գրանցման 19-րդ սյունակում:

112. Հայրության որոշման գրանցումը կատարվում է ծնողների ներկայությամբ, դիմում տալու օրը:

Ծնողներից մեկի տվյալ բնակության վայրում գրանցում չունենալը չի կարող հիմք հանդիսանալ հայրության որոշման գրանցման վերաբերյալ դիմումը չընդունելու և գրանցումը մերժելու համար:

113. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը իրավունք չունի հայրության որոշման մասին դիմում ընդունելու, եթե երեխայի ծննդյան մասին ակտի գրանցման մեջ որպես հայր նշված է որոշակի անձ: Այդ դեպքում հայրության որոշման գրանցման մասին դիմում ստանալիս քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը պարտավոր է երեխայի ծննդյան մասին ակտի գրանցման հիման վրա ստուգել հոր մասին նախկինում նշված տեղեկությունների հիմքերը:

114. Ծնողների համատեղ դիմումի հիման վրա հայրության որոշման գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով չի թույլատրվում:

115. Եթե ծնողներից մեկը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին` հայրության որոշման գրանցման համար (բնակության վայրի հեռավորության, հիվանդության, զինվորական ծառայության, երկարատև գործուղման կապակցությամբ և այլն), ապա համատեղ դիմումի տակ դրված նրա ստորագրությունը պետք է հաստատված լինի սահմանված կարգով: Այդպիսի դեպքերում հայրության որոշման մասին ակտային գրանցման 19-րդ` «Նշումների համար» սյունակում նշվում է` երբ և ում կողմից է հաստատված ստորագրությունը:

116. Եթե երեխայի ծննդյան մասին ակտի գրանցումը կորել է, ապա հայրության որոշման գրանցումը հնարավոր է միայն սահմանված կարգով նրա վերականգնումից հետո:

117. Ծննդի և հայրության որոշման միաժամանակյա գրանցման դեպքում ծննդյան մասին և հայրության որոշման մասին պարտադիր կարգով կազմվում են ակտերի առանձին գրանցումներ: Այդ դեպքում ծննդյան մասին ակտում երեխայի ազգանունը նշվում է մոր ազգանունով, իսկ նրա հայրանունը և հոր մասին տեղեկությունները` հայրության որոշման մասին ծնողների համատեղ դիմումին (հոր դիմումին) համապատասխան: Իսկ եթե ծնողները (հայրը) ցանկանում են երեխային կոչել հոր ազգանունով, ապա այն ուղղվում է հայրության որոշման մասին ակտի գրանցման հիման վրա:

118. Ծնողների համատեղ դիմումով հայրության որոշման գրանցման դեպքում երեխայի ազգանունը որոշվում է ծնողների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի ցուցումով:

Հոր դիմումով հայրության որոշման գրանցման դեպքում երեխայի ազգանունը որոշվում է նրա ցուցումով, որի մասին պետք է նշված լինի հայրության որոշման մասին դիմումի մեջ:

119. Դատարանի վճռի հիման վրա հայրության որոշման գրանցման դեպքում երեխային տրվում է այն ազգանունը, որը նշված է վճռում, իսկ այդպիսի հիշատակման բացակայության դեպքում` դիմողի ցուցումով: Այդ հարցում վեճ լինելու դեպքում ազգանունը գրանցվում է խնամակալության կամ հոգաբարձության մարմնի ցուցումով:

120. Հայրության որոշումը գրանցելիս հայրության որոշման մասին ակտի գրանցում է կազմվում:

Հայրության որոշման մասին վկայականը ծնողների ցանկությամբ տրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից և նրանց խնդրանքով` յուրաքանչյուրին առանձին:

121. Հայրության որոշման գրանցումից հետո հոր ցանկությամբ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը նրա անձնագրում կամ ինքնությունը հաստատող այլ փաստաթղթերում մտցնում է տեղեկություններ երեխայի մասին:

122. Եթե հայրության որոշման գրանցումը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման այն նույն մարմնում, որտեղ գրանցվել է երեխայի ծնունդը, ապա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, հայրությունը որոշելու վերաբերյալ գրանցման հիման վրա, տեղեկություններ է մտցնում հոր մասին և դրա հետ կապված փոփոխություններ` երեխայի ծննդյան մասին ակտի գրանցման մեջ և ծննդյան մասին նոր վկայական է տալիս:

Եթե երեխայի ծննդյան ակտի գրանցումը կատարվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մի այլ մարմնում, ապա հայրության որոշումը գրանցող քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը տասնօրյա ժամկետում ծանուցագիր է ուղարկում ծննդյան ակտի գրանցման առաջին օրինակի գտնվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին` խնդրելով հայրության որոշման հետ կապված անհրաժեշտ փոփոխություններ մտցնել այդ գրանցման մեջ և ուղարկել ծննդյան նոր վկայական:

Ստացված ծանուցագրի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը անհրաժեշտ փոփոխություններ է մտցնում ծննդյան մասին ակտի գրանցման մեջ և ուղարկում ծննդյան նոր վկայական: Միաժամանակ ծանուցագիր է ուղարկում Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչության հանրապետական արխիվին` ծննդյան մասին ակտի գրանցման երկրորդ օրինակի մեջ նույն փոփոխությունները մտցնելու համար:

123. Եթե ծնողները ամուսնությունը գրանցել են երեխայի ծննդից հետո և ամուսնությունը գրանցելու ժամանակ մայրը ընդունել է իր ամուսնու ազգանունը, ապա հայրության որոշման գրանցման ժամանակ երեխայի ծննդյան մասին ակտի գրանցման մեջ կատարվում է մոր ազգանվան փոփոխում:

Ծննդյան մասին նախկին վկայականը ոչնչացվում է: Ծննդյան ակտի գրանցման երկրորդ օրինակում փոփոխություններ մտցնելու համար ծանուցում է ուղարկվում Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչության հանրապետական արխիվին:

124. Եթե հայրության որոշման գրանցման կապակցությամբ զինապարտի կամ զինակոչիկի ազգանունը կամ հայրանունը փոխվում է, ապա քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը պարտավոր է այդ մասին հայտնել այն շրջանային, քաղաքային զինկոմիսարիատին, որտեղ զինապարտը կամ զինակոչիկը գտնվում է հաշվառման մեջ:

125. Անչափահաս երեխաների նկատմամբ հայրության որոշման գրանցման մասին հաղորդվում է երեխայի մոր բնակության վայրի սոցիալական ապահովության բաժնին:

 

VIII. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐ ՏԱԼԸ

 

126. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակները տալիս են ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետների գործադիր կոմիտեների քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինները և Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչության հանրապետական արխիվը` քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերի կամ չափաբերական մատյանների հիման վրա, քաղաքացիների դիմումների համաձայն:

127. Վկայականների կրկնօրինակներ տալու վերաբերյալ քաղաքացիների դիմումները հաշվառվում են դիմումների հաշվառման մատյանում:

128. Վկայականների կրկնօրինակները տալու վերաբերյալ դիմումի մեջ պետք է նշել` դիմողի անունը, հայրանունը, ազգանունը և հասցեն. այն անձի անունը, հայրանունը և ազգանունը, որի համար խնդրվում է վկայականի կրկնօրինակը, ինչպիսի վկայականի կրկնօրինակ է խնդրվում. երբ, որտեղ և քաղաքացիական կացության ակտերի գրանցման որ մարմնի կամ կրոնական պաշտամունքի հիմնարկի կողմից է կատարվել քաղաքացիական կացության ակտի գրանցումը. ինչ նպատակով է խնդրվում վկայականի կրկնօրինակը:

Եթե ծննդյան վկայականի կրկնօրինակ է խնդրվում, ապա թվարկված տեղեկություններից բացի նշվում են նաև երեխայի հոր և մոր անունը, հայրանունը, ազգանունը, ինչպես նաև նրանց մինչամուսնական ազգանունները: Ամուսնության և ամուսնալուծության վերաբերյալ վկայականների կրկնօրինակներ խնդրելիս նշվում են այն անձանց վերաբերյալ տեղեկություններ, որոնց միջև գրանցվել կամ լուծվել է ամուսնությունը:

129. Վկայականի կրկնօրինակներ տալու վերաբերյալ դիմումների ստուգումը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերով և չափաբերական մատյաններով. ստուգումը կատարվում է դիմումի մեջ նշված տարեթվից երեք տարի առաջ և երեք տարի հետո արձանագրված քաղաքացիական կացության ակտերի գրանցումներով:

Վկայականների կրկնօրինակներ տրվում են այն անձանց, որոնց վերաբերյալ կազմված է քաղաքացիական կացության ակտի գրանցում:

Մինչև 18 տարեկան երեխաների ծննդյան վերաբերյալ վկայականների կրկնօրինակները կարող են տրվել ծնողներին, որդեգրողներին, խնամակալներին, հոգաբարձուներին և այն մանկական հիմնարկների ադմինիստրացիային, որտեղ գտնվում են երեխաները դաստիարակության համար: 16-18 տարեկան երեխաները ծննդյան վկայականների կրկնօրինակներ կարող են ստանալ իրենց դիմումի հիման վրա, եթե ունեն ինքնությունը հաստատող փաստաթուղթ (անձնագիր):

Եթե ամուսնությունը լուծվել է, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը իրավունք չունի տալու ամուսնությունը գրանցելու մասին վկայականի կրկնօրինակը: Անհրաժեշտության դեպքում նախկին ամուսնու խնդրանքով նրան կարող է տրվել համապատասխան տեղեկանք:

Մահվան վերաբերյալ վկայականների կրկնօրինակները տրվում են մահացածների հարազատներին:

Վկայական ստանալիս քաղաքացիները ներկայացնում են իրենց ինքնությունը հաստատող փաստաթղթեր:

130. Ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում տվյալ ակտի գրանցումը չլինելու դեպքում զագսի աշխատակիցը այդ մասին նշում է կատարում վկայականի կրկնօրինակը տալու վերաբերյալ ստացված դիմումի վրա և այն ուղարկում Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչության հանրապետական արխիվին:

Զագսերի վարչության հանրապետական արխիվը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնից ստանալով դիմումը, վկայականի կրկնօրինակը ուղարկում է դիմողի բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնին` դիմողին հանձնելու համար:

Վկայականների կրկնօրինակները ուղարկվում են պատվիրված նամակով: Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչության հանրապետական արխիվում ևս ակտի գրանցում չլինելու դեպքում դիմողին ուղարկվում է տեղեկանք` քաղաքացիական կացության ակտի գրանցում չլինելու մասին:

131. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների արխիվներին անձամբ դիմող քաղաքացիներին վկայականների կրկնօրինակները պետք է տրվեն, որպես կանոն, նույն օրը, դիմողների ինքնությունը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Վկայականների կրկնօրինակները գրանցվում են հաշվառման մատյանում և տրվում ստորագրությամբ:

Վկայականների կրկնօրինակներ ուղարկելու վերաբերյալ քաղաքացիների հարցումները կատարվում են տասնօրյա ժամկետում: Այլ վայրերից ստացվող հարցումներով վկայականների կրկնօրինակները ուղարկվում են դիմողների բնակության վայրի ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետների գործադիր կոմիտեների քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններին` ուղեկցական նամակով, որի պատճենն ուղարկվում է դիմողին:

Զինծառայողներին վկայականների կրկնօրինակները ուղարկվում են զորամասի հրամանատարի անունով:

Քաղաքացիների այն դիմումների վրա, որոնց հիման վրա վկայականների կրկնօրինակները ուղարկվում են դիմողների բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնին կամ զորամասին` վկայականների կրկնօրինակները դիմողներին հանձնելու համար, նշվում է ուղարկվող վկայականի կրկնօրինակի սերիան և համարը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի կամ զորամասի անունը, որտեղ այն ուղարկվում է, և ուղարկելու ամսաթիվը:

132. Չափաբերական մատյաններով քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակներ տալու դեպքում ամսաթիվը պետք է ցույց տրվի ըստ նոր տոմարի` չափաբերական մատյանում նշված ամսաթվին ավելացնելով 13 օր:

Բնակավայրերի անունները ցույց են տրվում վկայականը տալու օրվա դրությամբ գոյություն ունեցող վարչատերիտորիալ բաժանմանը համապատասխան, իսկ գրանցման վայրը` քաղաքացիական կացության ակտերի գրանցման այն շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային բաժինը, որն սպասարկում է տվյալ վայրը:

Եթե չափաբերական մատյաններում ազգության մասին տեղեկություններ չեն լինում, վկայականի կրկնօրինակի համապատասխան սյունակում գիծ է քաշվում:

Տրվող վկայականների կրկնօրինակների վրա դրվում է «կրկնակ» դրոշմակը:

133. Անմիջականորեն արտասահմանից, ՍՍՀՄ-ում գտնվող օտարերկրյա պետությունների դեսպանություններից, միսիաներից և հյուպատոսություններից ստացվող դիմումների հիման վրա վկայականների կրկնօրինակների առաքումը կատարվում է միայն Հայկական ՍՍՀ արտաքին գործերի մինիստրության միջոցով:

Արտասահման ուղարկելու համար վկայականների կրկնօրինակներ տալու մասին Ինյուրկոլեգիայի հարցումները սահմանված կարգով կատարվում են Հայկական UUՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչության հանրապետական արխիվի կողմից:

134. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների պատճենները կամ դրանցից արված քաղվածքները ուղարկվում են միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեների, դատախազության, Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության, դատարանի, նոտարիատի, պետական անվտանգության ներքին գործերի մարմինների հարցումների հիման վրա:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներից քաղաքացիներին պատճեններ և քաղվածքներ տալ չի թույլատրվում:

 

IX.ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

135. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանները կազմված են ակտերի գրանցման բլանկների առաջին և երկրորդ (պոկովի) օրինակներից:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման առաջին և երկրորդ օրինակները լրացվում են միաժամանակ և համարակալվում միևնույն հերթական համարով:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյաններում քաղաքացիական կացության ակտերի գրանցման համարակալումը սկսվում է առաջին համարից և հաջորդաբար տարվում է տարվա ընթացքում` հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման յուրաքանչյուր տեսակի համար տարվում է առանձին համարակալում: Քաղաքացիական կացության ակտի գրանցման փչացած բլանկը (առաջին և երկրորդ օրինակները) ջնջվում է` վրան խազեր քաշելով և թողնվում քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքում: Փչացած բլանկի վրա դրված քաղաքացիական կացության ակտի գրանցման համարը փոխադրվում է հաջորդ այն բլանկի վրա, որի վրա կատարվում է քաղաքացիական կացության ակտի գրանցումը:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերը բրոշյուրավորվում են առանձին` ըստ քաղաքացիական կացության ակտերի գրանցման տեսակների: Գրքերը ժապավինվում են և վավերացվում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կնիքով:

136. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բլանկները լրացվում են թանաքով, պարզ, ընթեռնելի ձեռագրով, բոլոր հարցերին սպառիչ պատասխաններով:

Առանձին բառերի բացթողումներ կամ կրճատումներ, ինչպես նաև ուղղումներ և ջնջումներ չեն թույլատրվում: Այն սյունակները, որոնցում հարցերին բացասական պատասխան է տրվում, լրացվում են «ոչ» բառով:

Քաղաքացիական կացության ակտի գրանցման վկայականում նշվող տեղեկությունները պետք է ճշտորեն համապատասխանեն տվյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ցույց տրված տվյալներին:

137. Քաղաքացիական կացության ակտերի բլանկները և վկայականները լրացվում են լրիվ` սույն հրահանգի 4-րդ կետում թվարկված ինքնությունը հաստատող փաստաթղթերին համապատասխան:

Անձի ազգությունը ցույց է տրվում ըստ նրա անձնագրի: Անձնագիր չլինելու դեպքում ազգությունը որոշվում է ըստ նրա ծնողների ազգության: Եթե ծնողները տարբեր ազգությունների են պատկանում, այդ անձի ցանկությամբ ցույց է տրվում ծնողներից մեկի ազգությունը:

Օտարերկրյա քաղաքացու քաղաքացիական կացության ակտը գրանցելիս ազգությունից բացի ցույց է տրվում նաև այն պետության անունը, որի քաղաքացին (հպատակն է) հանդիսանում նա: Օրինակ «Լեհուհի` Լեհական Ժողովրդական Հանրապետության քաղաքացի»:

Քաղաքացիություն չունեցող անձանց ազգությունը ցույց է տրվում ավելացնելով` «Քաղաքացիություն չունեցող անձ» բառերը: Օրինակ` «Հայ` քաղաքացիություն չունեցող անձ»:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բլանկներում «Ծննդավայրը», «Մահվան վայրը» և «Մշտական բնակության վայրը» սյունակներում գյուղը. ավանը, քաղաքը, շրջանը, հանրապետությունը ցույց է տրվում ըստ նոր վարչատերիտորիալ բաժանման:

138. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման` «Որտեղ և որպես ինչ է աշխատում» սյունակում ցույց է տրվում ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության, կոլտնտեսության և այլնի անվանումը, զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը:

Զինծառայողների վերաբերյալ այդ սյունակում ցույց է տրվում զորամասի կամ հիմնարկի անվանումը` ըստ զինծառայողների փաստաթղթերի:

Եթե դիմողը քաղաքացիական կացության ակտը գրանցելու պահին չի աշխատում, ապա ցույց է տրվում գոյության միջոցի աղբյուրը` «կենսաթոշակառու», «Ծառայող ամուսնու խնամքի տակ» և այլն:

Կենսաթոշակառուների մահվան ակտերը գրանցելիս «Որտեղ և որպես ինչ է աշխատել» սյունակում լրացուցիչ ցույց է տրվում մահացած կենսաթոշակառուի նախկին հիմնական զբաղմունքը «Կենսաթոշակառու` ուսուցիչ», «կենսաթոշակառու` նորմավորող» և այլն:

«Կրթությունը» սյունակում կրթության մասին տվյալները ցույց են տրվում դիմողի հայտարարությամբ:

«Ինքնությունը հաստատող փաստաթղթեր» և «Ծնողների ինքնությունը հաստատող փաստաթղթեր» սյունակներում ցույց է տրվում փաստաթղթի անունը, նրա սերիան և համարը, երբ և որ մարմնի կողմից է տրվել այն:

139. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներից օգտվելը հեշտացնելու նպատակով քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը կազմում է երկու օրինակից այբբենական քարտեր, որոնցում ցույց է տրվում այն անձի ազգանունը, անունը, հայրանունը, որի վերաբերյալ կազմված է քաղաքացիական կացության ակտի գրանցումը, գրանցման տեսակը, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտի գրանցման համարը:

140. Եթե անձը չի տիրապետում այն լեզվին, որով կազմվում է քաղաքացիական կացության ակտի գրանցումը, պետք է բանավոր թարգմանվի ակտի գրանցման տեքստը և այդ մասին համապատասխան նշում արվի քաղաքացիական կացության ակտի գրանցման «Նշումների համար» սյունակում: Եթե անձը չի կարող ստորագրել այն լեզվով, որով կազմված է քաղաքացիական կացության ակտի գրանցումը, ապա ակտի գրանցումը թարգմանելուց հետո ստորագրում է այն լեզվով, որին ինքը տիրապետում է:

141. Եթե անձը հիվանդության կամ այլ պատճառով չի կարող անձամբ ստորագրել, նրա հանձնարարությամբ ստորագրում է մեկ ուրիշ անձ` քաղաքացիական կացության ակտի գրանցումը կատարող մարմնի աշխատակցի ներկայությամբ:

142. Եթե քաղաքացիական կացության ակտի գրանցումը կատարելիս ներկա գտնվող խուլ, համր կամ խուլուհամր անձը գրագետ է, ինքն է կարդում քաղաքացիական կացության ակտերի գրանցումը և այն անձամբ ստորագրում:

Եթե խուլը, համրը, կամ խուլուհամրը անգրագետ է, ապա ակտի գրանցումը կատարելիս պետք է ներկա գտնվի այնպիսի անձ, որը կարողանում է բացատրվել այն անձի հետ, որի վերաբերմամբ կազմվում է ակտի գրանցումը և իր ստորագրությամբ վավերացնի, որ գրանցման բովանդակությունը համապատասխանում է խուլի, համրի կամ խուլուհամրի կամքին:

Կույրի համար ակտի գրանցում կազմելիս ակտի գրանցման տեքստը ընթերցվում է ակտի գրանցումը կազմող քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատակցի կողմից, որի մասին նշվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման «Նշումների համար» սյունակում:

Եթե կույրը գրագետ է, ապա ակտի գրանցումը ստորագրում է անձամբ, իսկ եթե անգրագետ է, նրա փոխարեն, նրա հանձնարարությամբ ստորագրում է մեկ ուրիշը:

 

X. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

143. Ժողովրդական դեպուտատների ավանային, գյուղական սովետի գործադիր կոմիտեն յուրաքանչյուր ամսի 2-ից ոչ ուշ ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնին է ներկայացնում նախորդ ամսվա ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, հայրության որոշման և մահվան (մահվան մասին բժշկական հիմնարկի տեղեկանքների և մահվան մասին բուժակների տեղեկանքների հետ միասին) ակտերի գրանցման երկրորդ օրինակները` ուղեկցական ցուցակով: Ուղեկցական ցուցակում ցույց են տրվում հաշվետու ամսում ավանային, գյուղական սովետում գրանցված ակտերի քանակը և համարները: Եթե հաշվետու ամսում ժողովրդական դեպուտատների ավանային, գյուղական սովետի տարածքում որևէ տեսակի ակտի գրանցում չի կատարվում, այդ մասին ներկայացվում է գործադիր կոմիտեի քարտուղարի ստորագրությամբ և գործադիր կոմիտեի կնիքով վավերացված տեղեկանք:

144. Ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը, ստանալով ժողովրդական դեպուտատների ավանային, գյուղական սովետի գործադիր կոմիտեի ուղարկած ակտերի գրանցումները, ստուգում է դրանք կազմելու ճշտությունը: Սխալ կամ ոչ լրիվ կազմված (ստորագրությունների, կնիքների և դրոշմակների բացակայություն, թերի լրացված սյունակներ և այլն) քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերադարձվում են ժողովրդական դեպուտատների ավանային, գյուղական սովետի գործադիր կոմիտեին` ձևակերպումները ավարտելու համար: Ուղղված և լրացված ակտերի գրանցումները ենթակա են վերադարձման քաղաքացիական կացության ակտերի գրանցման շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային բաժնին` երեք օրվա ընթացքում:

145. Ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը թիվ 97 ձևով կազմում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամենամսյա հաշվետվության տեղեկագիր երեք օրինակից` շրջանի համար ամբողջությամբ վերցրած և յուրաքանչյուր ավանային, գյուղական սովետի համար առանձին, և ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան` մահվան մասին բժշկական հիմնարկի տեղեկանքների ու մահվան մասին բուժակների տեղեկանքների հետ միասին (բացի մեռած հայտարարված և մեկ տարի առաջ մահացածների փաստաթղթերից) ակտերի գրանցումների երկրորդ օրինակների հետ միասին հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 7-ից ոչ ուշ ներկայացնում է Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչություն:

Եթե որևէ բացառիկ հանգամանքով քաղաքացիական կացության ակտերի այս կամ այն գրանցումները չեն մտցվել հաշվետու ամսվա տեղեկագրի մեջ, դրանք պետք է մտցվեն հաջորդ ամսվա տեղեկագրի մեջ, նշելով, թե նախորդ ամսվա հատկապես ինչպիսի գրանցումներն են լրացուցիչ մտցվել հաշվետու ժամանակաշրջանի տեղեկագրի մեջ:

Ամենամսյա հաշվետվության տեղեկագրի երկրորդ օրինակը ուղարկվում է կենտրոնական վիճակագրական վարչության շրջանային տեսչին, իսկ երրորդ օրինակը մնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում:

146. Ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը` շրջանի, քաղաքի համար ամբողջությամբ վերցրած կազմում է տարեկան հաշվետվության տեղեկագիր (թիվ 97 ձևի հավելված) երկու օրինակից, որոնցից մեկ օրինակը` դատական կարգով ամուսնալուծության, որդեգրման, հայրության որոշման, ազգանվան, անվան, հայրանվան փոփոխման վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցումների երկրորդ օրինակների, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի վերականգնված գրանցումների երկրորդ օրինակների հետ միասին ներկայացնում է Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչություն` ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 15-ը:

Տարեկան հաշվետվության տեղեկագրի (թիվ 97 ձևի հավելված) երկրորդ օրինակը մնում է տեղեկագիրը կազմող քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում:

147. Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչությունը ստուգում է ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետների գործադիր կոմիտեների քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններից ստացված քաղաքացիական կացության ակտերի գրանցումների ճշտությունը: Ոչ ճիշտ ձևակերպված քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերադարձվում են ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետների գործադիր կոմիտեների քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններին` դրանց ճիշտ ձևակերպման համար: Պատշաճորեն ձևակերպված ակտերի գրանցումները ենթակա են վերադարձման եռօրյա ժամկետում:

148. Ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան (մահվան մասին բժշկական հիմնարկների տեղեկանքների և մահվան մասին բուժակների տեղեկանքների հետ միասին) ակտերի գրանցման երկրորդ օրինակները Հայկական UUՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչությունը ուղարկում է Հայկական ՍՍՀ կենտրոնական վիճակագրական վարչություն:

Դատական կարգով ամուսնալուծության, որդեգրման, հայրության որոշման, անվան, հայրանվան և ազգանվան փոփոխման, մեռած հայտարարված և մեկ տարի առաջ մահացած անձանց մահվան վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցումների երկրորդ օրինակները և քաղաքացիական կացության ակտերի վերականգնված գրանցումները տարեվերջին պահպանության են հանձնվում Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչության հանրապետական արխիվին:

Հայկական ՍՍՀ կենտրոնական վիճակագրական վարչությունը ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության և մահվան ակտերի գրանցումների երկրորդ օրինակների հետ աշխատանքն ավարտելուց հետո, հաջորդ տարվա դեկտեմբերի 1-ից ոչ ուշ, դրանք պահպանության է հանձնում Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչության հանրապետական արխիվին (ըստ շրջանների, քաղաքների, ավանային, գյուղական սովետների, ինչպես նաև ըստ քաղաքացիական կացության ակտերի գրանցման տեսակների և ըստ համարների հերթականության):

 

XI. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ԾԱԽՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

149. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների բլանկները խստագույն հաշվառման փաստաթղթեր են և պահվում են չհրկիզվող պահարաններում կամ երկաթյա արկղերում:

Ոչ աշխատանքային ժամերին չհրկիզվող պահարանները և երկաթյա արկղերը, ուր տեղավորված են վկայականների բլանկները, փակվում և կնքվում են: Վկայականների բլանկների հետ առնչվել կարող են բլանկների պահպանության համար պատասխանատու անձինք և նրանց ներկայությամբ` հիշյալ անձանց անմիջական պետերը:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններում վկայականների բլանկների հաշվառման և պահպանման համար պատասխանատու է քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի վարիչը, իսկ ժողովրդական դեպուտատների ավանային, գյուղական սովետների գործադիր կոմիտեներում` գործադիր կոմիտեների քարտուղարները:

Եթե վկայականների բլանկների պահպանության համար պատասխանատու անձը ժամանակավորապես բացակայում է կամ փոխադրվում է այլ աշխատանքի, ապա վկայականների բլանկները պետք է ակտով հանձնվեն կամ ժամանակավորապես փոխարինողին կամ նոր նշանակված պաշտոնատար անձին:

150. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների բլանկների հաշվառման համար վարվում են հետևյալ մատյանները`

ա) Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչությունում` վկայականների բլանկների մուտքի և ելքի հաշվառման մատյան և ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետների գործադիր կոմիտեների քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններին և Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչության հանրապետական արխիվին բաց թողնված վկայականների բլանկների հաշվառման անձնական հաշիվների մատյան.

բ) ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետների գործադիր կոմիտեներում` վկայականների բլանկների մուտքի և ելքի հաշվառման մատյան և քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնին ու ժողովրդական դեպուտատների ավանային, գյուղական սովետների գործադիր կոմիտեներին բաց թողնված վկայականների բլանկների հաշվառման անձնական հաշիվների մատյան.

գ) Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչության հանրապետական արխիվում, ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետների գործադիր կոմիտեների քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններում և ժողովրդական դեպուտատների ավանային, գյուղական սովետների գործադիր կոմիտեներում` վկայականների մուտքի ու ելքի հաշվառման մատյան:

Վկայականների բլանկների հաշվառման մատյանները լրացվում են պարզ և ընթեռնելի. մատյաններում ջնջումներ չի թույլատրվում: Թույլ տրված սխալներն ուղղելիս ծանոթագրվում են:

151. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններին քաղաքացիական կացության ակտերի վկայականների բլանկներով ապահովում է Հայկական UUՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչությունը` ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետների գործադիր կոմիտեների կողմից կազմվող հանձնաժողովի միջոցով:

Վկայականների բլանկներն ընդունելու արդյունքների մասին հանձնաժողովի կողմից կազմվում է ակտ, որի մեկ օրինակը ուղարկվում է Հայկական UUՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչությանը:

152. Ստացված վկայականների բլանկները դրանց հաշվառման և պահպանման համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից նույն օրը գրանցվում են վկայականների բլանկների հաշվառման մատյանում` բլանկներ տվող մարմնի ելքի օրդերի պատճենի հիման վրա:

153. Ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետների գործադիր կոմիտեների քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինները վկայականների բլանկները ժողովրդական դեպուտատների ավանային, գյուղական սովետների գործադիր կոմիտեներին են տալիս նրանց կողմից նախկինում տրված վկայականների բլանկների ծախսման վերաբերյալ հաշվետվություն կամ արդարացուցիչ փաստաթղթեր (վկայականների բլանկների մուտքի և ելքի հաշվառման մատյան, ակտերի գրանցումներ, ուղեկցական ցուցակներ և այլն) ներկայացնելու դեպքում:

154. Ժողովրդական դեպուտատների ավանային, գյուղական սովետների գործադիր կոմիտեները յուրաքանչյուր եռամսյակ, եռամսյակին հաջորդող ամսի 10-ից ոչ ուշ, ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնին սահմանված ձևով ներկայացնում են հաշվետվություն` եռամսյակի ընթացքում ծախսված վկայականների բլանկների մասին: Ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետների գործադիր կոմիտեների քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինները յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսի 13-ից ոչ ուշ ժողովրդական դեպուտատների համապատասխան սովետի գործադիր կոմիտեին և Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչությանը սահմանված ձևով հաշվետվություն են ներկայացնում անցած եռամսյակում ծախսված վկայականների բլանկների մասին:

Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչության համապատասխան արխիվը նույն ժամկետում հաշվետվություն է ներկայացնում զագսերի վարչությանը:

155. Վկայականների բլանկները կորչելու կամ հափշտակելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի վարիչը, ժողովրդական դեպուտատների ավանային, գյուղական սովետի գործադիր կոմիտեի քարտուղարը նույն օրը հայտնում է Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչությանը և զեկուցում ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի նախագահին, որը այդ մասին հայտնում է շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետների գործադիր կոմիտեների ներքին գործերի մարմիններին:

156. Ոչնչացման ենթակա են`

ա) քաղաքացիական կացության ակտերի գրանցումների մեջ ուղղումներ կատարելու կապակցությամբ փոխանակման հանձնված վկայականները.

բ) մաշված վկայականները

գ) գտնված վկայականները

դ) չեղյալ հայտարարված վկայականները.

ե) լրացնելիս փչացած վկայականները:

Ոչնչացման ենթակա են նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման ուրիշ մարմիններից ստացված և դիմողների կողմից մեկ տարվա ընթացքում չվերցված վկայականների կրկնօրինակները:

Ոչնչացման ենթակա բլանկները տարին մեկ անգամ այրվում են` բլանկների ընդունման համար ստեղծված հանձնաժողովի կողմից` երկու օրինակից կազմված ակտի հիման վրա, որի մեկ օրինակը ներկայացվում է Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչությանը:

 

XII. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

157. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր բաժիններում պետք է կատարվեն ստուգումներ` տարին երկու անգամ, ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետների գործադիր կոմիտեների կողմից հաստատված ստուգող հանձնաժողովների կողմից:

158. Հանձնաժողովները ստուգում են`

ա) վկայականների բլանկների հաշվառման և պահպանման վիճակը.

բ) քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու, ուղղելու, չեղյալ համարելու ճշտությունը.

գ) մահացածների անձնագրերը և զինվորական գրքույկները վերցնելու, մարելու, հաշվառելու և հանձնելու կարգի պահպանումը.

դ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար գանձվող պետական տուրքի գանձման ճշտությունը.

ե) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մյուս բաժիններից ստացած վկայականների կրկնօրինակների հաշվառումն ու պահպանումը և դրանց ժամանակին հանձնումը.

զ) քաղաքացիների դիմումների և գանգատների հաշվառումը և պահպանումը, դրանց ժամանակին և ճիշտ լուծումը:

159. Ստուգման մասին հանձնաժողովի կողմից կազմվում է ակտ` երեք օրինակից, որոնցից առաջին օրինակը ներկայացվում է ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեին, երկրորդ օրինակը ուղարկվում է Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչությանը, իսկ երրորդ օրինակը մնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում:

160. Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչության հանրապետական արխիվում տարեկան մեկ անգամ կատարվում են ստուգումներ` Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչության կողմից նշանակված հատուկ հանձնաժողովի կողմից:

161. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման շրջանային բաժինները տարեկան երկու անգամ ստուգում են ժողովրդական դեպուտատների քաղաքային (շրջանային ենթակայության), ավանային և գյուղական սովետների գործկոմների աշխատանքը` քաղաքացիական կացության ակտերի գրանցման հարցերով:

162. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության ստուգումը և նրանց մեթոդական օգնություն ցույց տալը սահմանված կարգով կատարվում է Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչության կողմից:

 

 XIII. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՐԽԻՎՆԵՐԸ

 

163. Տվյալ շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի տարածքում կազմված քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերի առաջին օրինակները, ինչպես նաև չափաբերական (մետրիկական) մատյանները, որոնք կազմվել են նախքան քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կազմակերպվելը, պահպանվում են ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի արխիվում:

164. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերի երկրորդ օրինակները և չափաբերական (մետրիկական) մատյանները, որոնք կազմվել են Հայկական UUՀ քաղաքի տարածքում, պահվում են Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչության հանրապետական արխիվում:

165. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերի երկրորդ օրինակները և չափաբերական մատյանները, որոնք կազմվել են Հայկական ՍՍՀ տարածքում, պահվում են Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչության հանրապետական արխիվում` դրանք կազմելու ժամեկտից հաշված 75 տարի: Այդ ժամկետն անցնելուց հետո քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերի երկրորդ օրինակները ի պահ են հանձնվում Հայկական ՍՍՀ կենտրոնական պետական արխիվին:

166. Այն փաստաթղթերը, որոնց հիման վրա փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ են մտցվում քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում, ինչպես նաև այն փաստաթղթերը, որոնց հիման վրա վերականգնված է կորած գրանցումը կամ չեղյալ է հայտարարվել գրանցումը, ստուգման նյութերը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի եզրակացությունները պահվում են 50 տարի` այն քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում, որը փոփոխություն, լրացում կամ ուղղում է մտցրել գրանցման մեջ, գրանցել է վերականգնված գրանցումը կամ չեղյալ է հայտարարել գրանցումը:

Նշված ժամկետն անցնելուց հետո փաստաթղթերը, նյութերը և եզրակացությունները ոչնչացվում են սահմանված կարգով:

167. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները ձևակերպելու վերաբերյալ նյութերը (քաղաքացիների դիմումները, դատարանի վճռի պատճենները, պետական տուրքը մուծելու մասին անդորրագրերը) պահվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում 5 տարի, որից հետո սահմանված կարգով ոչնչացվում են:

 

XIV. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ-ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

168. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի վարիչի փոխվելու դեպքում ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության), քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեն նշանակում է վերստուգող հանձնաժողով` քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում ստուգում կատարելու և քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերի, վկայականների բլանկների և այլ փաստաթղթերի ընդունման-հանձնման համար:

Ստուգմանը մասնակցում է նաև Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչությունը:

Փաստաթղթերի ընդունում-հանձնումը ձևակերպվում է ընդունման-հանձնման ակտով, որը կազմվում է երեք օրինակից և ստորագրվում է գործերն ու փաստաթղթերը հանձնող և ընդունող անձանց, ինչպես նաև հանձնաժողովի անդամների կողմից: Ընդունման-հանձնման ակտի առաջին օրինակը ներկայացվում է ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության) սովետի գործադիր կոմիտեին, երկրորդը` Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության զագսերի վարչությանը, իսկ երրորդ օրինակը մնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում:

169. Ժողովրդական դեպուտատների քաղաքային (շրջանային ենթակայության), ավանային, գյուղական սովետի գործադիր կոմիտեի այն աշխատակցի փոխվելու դեպքում, որը պատասխանատու է քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար, ժողովրդական դեպուտատների շրջանային սովետի գործադիր կոմիտեն նշանակում է ստուգող հանձնաժողով` ժողովրդական դեպուտատների քաղաքային (շրջանային ենթակայության), ավանային և գյուղական սովետի գործադիր կոմիտեի աշխատակցի մոտ եղած փաստաթղթերը ստուգելու և քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերի, վկայականների բլանկների և այլ փաստաթղթերի ընդունման-հանձնման համար:

Փաստաթղթերի ընդունում-հանձնումը ձևակերպվում է ընդունման-հանձնման ակտով, որը կազմվում է երկու օրինակից և ստորագրվում է գործերն ու փաստաթղթերը հանձնող և ընդունող անձանց, ինչպես նաև հանձնաժողովի անդամների կողմից: Ակտի առաջին օրինակը ուղարկվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման շրջանային բաժնին, իսկ երկրորդ օրինակը պահվում է ժողովրդական դեպուտատների քաղաքային (շրջանային ենթակայության), ավանային, գյուղական սովետի գործադիր կոմիտեի գործերում: