ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 1994 թվականի N 229
քաղ. Երևան
ՇԱՐՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Շարքային անձնակազմի հաշմանդամ զինծառայողների և այդ անձնակազմի զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների կենսաթոշակների վերահաշվարկման և վճարման միասնական կարգ սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը և պաշտպանության նախարարությանը` մինչև 1994 թվականի հուլիսի 1-ը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան համատեղ վերահաշվարկել շարքային անձնակազմի հաշմանդամ զինծառայողների և այդ անձնակազմի զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների` նախկին օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակները:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` մշակել սույն որոշման 1-ին կետում նշված կենսաթոշակառուների գործերը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության համակարգից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հանձնելու կոնկրետ մեխանիզմ և մինչև 1994 թվականի սեպտեմբերի 1-ը ավարտել դրանց հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` 1994 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև տարեվերջ ապահովել շարքային անձնակազմի հաշմանդամ զինծառայողների և այդ անձնակազմի զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների վերահաշվարկված կենսաթոշակների վճարումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար բյուջեով հաստատված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|