ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը.
| ||
Հարցի անվանումը |
Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
| ||
1. ՀՀ քրեական օրենսգիրք (հատուկ մաս) | Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով 28.03.1998 | Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք (հատուկ մաս) | Կառավարություն 28.03.1998 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
3. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 27.02.1998 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
4. Դատաիրավական բարեփոխումներին վերաբերող օրենսգրքերի և օրենքների նախագծերն Ազգային ժողովում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից առաջարկված կարգով քննարկելու մասին | ԱԺ պատգամավոր Ա. Բաղդասարյան 27.03.1998 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության |
Խ. Հարությունյան |
|