ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 1993 թվականի N 223
քաղ. Երևան
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի ուսանողական ջոկատների խնդիրների մասին» N 24 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության առաջարկությունը և 1993 թվականին Երևան քաղաքում, փորձարարական կարգով, թույլատրել բուհերի և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների արտադրությունից կտրված ուսուցման առավել կարիքավոր ուսանողների և սովորողների հերթափոխային, օժանդակ կամ սպասարկման բնույթի աշխատանքը` ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով և ժամկետային աշխատանքային պայմանագրերի հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` ըստ Երևանի առանձին բուհերի և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների որոշել ուսումը աշխատանքի հետ համատեղելու, անհատական գրաֆիկով սովորելու և աշխատելու հնարավորություն ունեցող 4-րդ, 5-րդ կուրսերի առաջադիմող ուսանողների և սովորողների առավելագույն թվաքանակը:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը`
ա) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ուսանողներին և սովորողներին հերթափոխային, օժանդակ կամ սպասարկման բնույթի աշխատանքներում ընդգրկելու կարգը.
բ) մինչև 1994 թվականի հունվարի 20-ը ամփոփել փորձարարության արդյունքները և առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 223 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|