Գլխավոր տեղեկություն
Համար
N 209
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.05.1993-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
05.05.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 1993 թվականի N 209

 

քաղ. Երևան

 

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատողների վարձատրության ժամանակավոր կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թվականի
մայիսի 5-ի N 209 որոշմամբ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Կ Ա Ր Գ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ

 

 1. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք գործուղվում են արտասահման Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատելու համար, ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տրամադրության տակ: Այդ անձանց համար պահպանվում է աշխատանքի տեղը (պաշտոնը), բայց 12 ամսից ոչ ավելի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ մինչև 3 ամիս ժամկետով գործուղված անձանց վճարվում է վալյուտայով սահմանված կարգով օրապահիկ դրամ, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունում պահպանվում է նրանց աշխատավարձը:

Երեք ամսից ավելի ժամկետով աշխատանքի ուղարկվող անձանց վալյուտայով տրվող աշխատավարձից բացի վճարվում է նաև աշխատավարձ` ռուբլով, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված դրույքի 50 տոկոսի չափով, ինչպես նաև դիվանագիտական աստիճան ունեցող աշխատողներին վճարվում է դիվանագիտական աստիճանի համար սահմանված հավելավճարի 50 տոկոսը` ռուբլով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 209
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան