Գլխավոր տեղեկություն
Համար
N 331
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.10.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.10.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.10.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հոկտեմբերի 1996 թվականի N 331

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 41 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 16-ի «Աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակները, հաշվառման կարգն ու պայմանները հաստատելու մասին» N 41 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակների, հաշվառման կարգի և պայմանների 3-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) պետական և սահմանված կարգով լիցենզիա ստացած ոչ պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական, պրոֆտեխնիկական ուսումնական հաստատություններում, քոլեջներում, ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում, կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման ու վերաորակավորման դպրոցներում և դասընթացներում ցերեկային ուսուցման ժամանակաշրջանը:

1996/97 ուսումնական տարվանից ցերեկային ուսուցման ժամանակաշրջանը հաշվառվում է աշխատանքային ստաժում, եթե սովորողը մինչև նշված ուսումնական հաստատություններ ընդունվելն ունեցել է առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 11-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան