ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 1993 թվականի N 123
քաղ. Երևան
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆԱԽԿԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի դեկտեմբերի 15-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակները վերահաշվարկել համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին, Հայաստանի Հանրապետության օրենքի, ելնելով այդ օրենքի կիրարկման պահին զինվորական ծառայության մեջ գտնվող համապատասխան պաշտոններ զբաղեցնող զինծառայողներին վճարվող ամսական դրամական բավարարման չափերից:
2. Սույն որոշմամբ սահմանված կենսաթոշակների վերահաշվարկման կարգը տարածել նաև նախկին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության, պետական անվտանգության կոմիտեի, ներքին գործերի նախարարության համակարգերից կենսաթոշակի անցած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 123 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|