ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 1993 թվականի N 109
քաղ. Երևան
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաշվի առնելով երկաթուղային տրանսպորտի փոխադրումների գործընթացի տեխնոլոգիական ցիկլի անընդհատությունը, 1993 թվականի մարտի 1-ից սահմանել կարգ, ըստ որի Հայաստանի Հանրապետության երկաթգծի հետ բեռների փոխադրման համար բեռնառաքիչների և բեռնաստացների հաշվարկները, բեռնային գործարքների և շարժակազմից օգտվելու համար, ինչպես նաև երկաթգծի կանոնադրությամբ և բեռների փոխադրումների կանոններով նախատեսված տուգանքներից լրացուցիչ մուծումները կատարվում են առանց վճարողի հոժարագրի:
2. Հայաստանի Հանրապետության բանկին` մեկամսյա ժամկետում սահմանել երկաթգծի փոխադրական փաստաթղթերի մշակման տեխնոլոգիական կենտրոնի կողմից վճարողին ըստ ամփոփ վճարային և վճարային պահանջագրերի ներկայացված վճարումների կարգ, իսկ նրանց հաշիվներում միջոցների բացակայության դեպքում` վճարային փաստաթղթերը տեղադրել ՆՐ-2 քարտարանում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 109 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|