Գլխավոր տեղեկություն
Համար
N 346
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.1995-13.09.1998)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
18.06.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.09.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 1995 թվականի N 346

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 52 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի N 52 որոշմամբ հաստատված երեխաների համար տրվող նպաստի նշանակման և վճարման կարգի մասին կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) կանոնադրության 12-րդ կետի «զ» ենթակետի «ապահովադիր գրանցվելու» բառերից հետո լրացնել «և պետական սոցիալական ապահովագրության մուծումներ կատարելու» բառերը.

բ) կանոնադրության 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«15. Երեխաների համար տրվող նպաստը նշանակվում է մորը: Եթե մայրը չի աշխատում, չի սովորում կամ մահացած է, ինչպես նաև զրկված է ծնողական իրավունքներից, ապա այն նշանակվում է հորը կամ խնամակալին».

գ) կանոնադրության 20-րդ կետում`

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Երեխաների համար տրվող նպաստը նշանակվում է դիմելու ամսից, սույն կանոնադրության 12-րդ կետում նախատեսված փաստաթղթերի ներկայացման դեպքում. բացի սույն կետում նշված դեպքերից».

կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Նպաստը նշանակվում է երեխայի ծննդյան հաջորդ ամսից, եթե նպաստը նշանակելու մասին դիմումը ներկայացվել է երեխայի ծնվելուց հետո 3 ամսից ոչ ուշ»:

«Ծնողի (խնամակալի) մահվան դեպքում նպաստը նշանակվում է մահվանը հաջորդող ամսից, եթե նպաստ նշանակելու համար դիմումը տրվել է ծնողի (խնամակալի) մահվանից հետո 3 ամսից ոչ ուշ».

դ) կանոնադրության 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հաջորդ օրացուցային տարում, նախորդ օրացուցային տարվա նշանակված նպաստի վճարումը շարունակվում է հունվար ամսից, եթե մինչև ընթացիկ տարվա ապրիլի 1-ը ներկայացվում է սույն կանոնադրության 12-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված տեղեկանքները: Սահմանված ժամկետն անցնելուց հետո նպաստի վճարումը շարունակվում է նշված փաստաթղթերը ներկայացնելու ամսից».

ե) կանոնադրության 24-րդ կետում «դադարեցման ժամանակից» բառերից հետո լրացնել հետևյալ բառերը`

«Եթե դիմել է նշված հանգամանքներն առաջանալուց հետո 3 ամսվա ընթացքում, իսկ նշված ժամկետն անցնելուց հետո` դիմելու ամսից»:

2. Ուժը կորցրած ճանաչել կանոնադրության 10-րդ կետը:

3. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հուլիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ