ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
1. ՀՀ հողային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին | Կառավարություն 15.09.2003 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ |
2. «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին | Կառավարություն 05.09.2003 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
3. ա) Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին բ) «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն 16.09.2003 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
4. «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին | Կառավարություն 29.09.2003 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, մշտական հանձնաժողով |
5. «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին | Կառավարություն 30.09.2003 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
6. ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին | ԱԺ պատգամավորներ Վ. Դալլաքյան Շ. Քոչարյան Ա. Գ. Սարգսյան Թ. Մանասարյան Վ. Մկրտչյան Գ. Հարությունյան Ա. Սադոյան Ս. Զաքարյան Է. Ծատուրյան Հ. Խաչատրյան 06.10.2003 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
1. ա) ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին բ) «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ Շ. Քոչարյան Թ. Մանասերյան Վ. Դալլաքյան Ս. Զաքարյան Ա. Գ. Սարգսյան 19.08.2003 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին | Կառավարություն 15.09.2003 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
3. Կրթության ոլորտում որոշ պետական ծախսերի ֆինանսավորման լրացուցիչ միջոցառումների մասին | ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյան 16.07.2003 |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի, Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներ |
4. Քաղաքացիական ավիացիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին | ԱԺ պատգամավորներ Վ. Դալլաքյան Գ. Հարությունյան Է. Ծատուրյան Ա. Սարգսյան Վ. Մանուկյան Վ. Մկրտչյան Ս. Զաքարյան Ս. Իսրայելյան Ա. Բազեյան Ս. Այվազյան Ա. Սարգսյան Ա. Սադոյան Թ. Մանասերյան Շ. Քոչարյան Հ. Խաչատրյան 17.07.2003 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
5. «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին | ԱԺ պատգամավորներ Շ. Քոչարյան Հ. Խաչատրյան Վ. Դալլաքյան Վ. Մանուկյան Ա. Բազեյան Գ. Հարությունյան Վ. Մկրտչյան Թ. Մանասերյան Ա. Գ. Սարգսյան Ա. Սադոյան 29.08.2003 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
6. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին | ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյան 16.07.2003 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
ՀՀ Նախագահի առաջարկությունը «ՀՀ ազգային անվտանգության հիմնադրույթների մասին» օրենքի վերաբերյալ | ՀՀ Նախագահ 23.10.2003 |
ԱԺ մշտական հանձնաժողովներ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Բաղդասարյան |
|