Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ն
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (-11.11.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.03.01/5(182)
Ընդունող մարմին
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
22.02.2005
Ստորագրող մարմին
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

 

22 փետրվարի 2005 թ.

N 2

 

«ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն այդ օրենքի գործողության ժամկետը երկու տարի է, որը լրանում է 2005 թվականի փետրվարի 22-ին: «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի համաձայն 2005 թվականի փետրվարի 22-ից «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը համարվում է ուժը կորցրած: Նշված օրենքների համաձայն ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման վերաբերյալ դիմումները պետք է ընդունվեն մինչև 2005 թվականի փետրվարի 22-ի աշխատանքային օրվա ավարտը (ժամը 18-ը): Սակայն «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է նաև, որ «Սույն օրենքով սահմանված պայմաններին բավարարող շենքերի, շինությունների նկատմամբ օրենքի գործողության ժամկետում իրավունքները չգրանցելու դեպքում դրանց հետագա կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերի կիրառմամբ»:

Նկատի ունենալով, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերության պահանջը այն մասին, որ ուժը կորցրած իրավական ակտի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, եթե «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ այդ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ և հաշվի առնելով, որ տվյալ դեպքի համար «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կամ «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը որևէ այլ բան չեն նախատեսել, ինչպես նաև նպատակ ունենալով վերացնել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում տեղ գտած հակասությունները` պարզաբանում եմ`

3. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի վերաբերյալ մինչև 2005 թվականի փետրվարի 22-ի աշխատանքային օրվա ավարտը (ժամը 18-ը) տրված դիմումները պետք է քննարկվեն ու դրանց վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն նաև 2005 թվականի փետրվարի 22-ից հետո` «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով, պայմաններով ու ժամկետներում:

4. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի վերաբերյալ մինչև 2005 թվականի փետրվարի 22-ի ժամը 18-ը տրված դիմումները քննարկող մարմիններն իրավունք ունեն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից ելնելով այդ օրենքով նախատեսված կարգով 30 օր ժամկետով երկարացնել դիմումների քննարկման ընթացքը:

5. Օրինականացված ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի նկատմամբ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման և այդ իրավունքները ծագում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գրանցման պահից:

 6. «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանջը չի տարածվում մինչև 2005 թվականի փետրվարի 22-ի ժամը 18-ը սույն պարզաբանման 1-ին, 2-րդ, 3-րդ կետերին համապատասխան օրինականացման համար դիմումներում նշված այն ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի վրա, որոնց նկատմամբ իրավունքները կգրանցվեն մինչև 2005 թվականի օգոստոսի 22-ը:

 

 

 

ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի պետական
կադաստրի նախագահ`

 

Մ. Վարդանյան