ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 1994 թվականի N 462
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ (ՔԱՂԱՔՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՆԵՐԻ, ԳՅՈՒՂԵՐԻ) ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ԵՎ ՀՈՂԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Մինչև հանրապետության բնակավայրերի պետական հողային կադաստրի մշակումը և հաստատումը, հողային հարաբերությունների կարգավորման, հողի հարկի հաշվարկման, տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեության գնահատման, ինչպես նաև հողի օգտագործման հետ կապված այլ միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Գյուղական բնակավայրերի սահմանագծերի մեջ գտնվող հողերի կադաստրային զուտ եկամուտ և հողի կադաստրային արժեք հաստատել պատգամավորների տվյալ գյուղական խորհրդի վարչական տարածքի համապատասխան հողատեսքի համար հաստատված գյուղատնտեսական հողերի կադաստրային զուտ եկամտի և արժեքի միջին չափերը:
2. Քաղաքների և քաղաքատիպ ավանների սահմանագծի մեջ գտնվող հողերի համար կադաստրային զուտ եկամուտ և հողի կադաստրային արժեք հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքների և քաղաքատիպ ավանների հողերի կադաստրային զուտ եկամտի և արժեքի ժամանակավոր միջին չափերը, համաձայն հավելվածի:
3. Բնակավայրերի սահմանագծի մեջ գտնվող այգեգործական (ամառանոցային) հողերի կադաստրային զուտ եկամուտ և հողի կադաստրային արժեք հաստատել պատգամավորների տվյալ տեղական խորհրդի (Երևանի համար` Շահումյանի շրջանի) վարչական տարածքի համապատասխան հողատեսքի համար հաստատված գյուղատնտեսական հողերի կադաստրային զուտ եկամտի և արժեքի միջին չափերը:
4. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` մեկշաբաթյա ժամկետում հաստատել Երևան քաղաքի տարածագնահատման գոտիները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հավելված սեպտեմբերի 28-ի N 462 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ԵՎ ԱՐԺԵՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋԻՆ ՉԱՓԵՐԸ
NN ը/կ |
ՀՀ քաղաքների և քաղաքատիպ ավանների անվանումը | Բնակավայրի տարածագնահատման գոտին | Հողի կադաստրային արժեքը մեկ հեկտարի համար (դրամ) |
Հողի կադաստրային զուտ եկամուտը մեկ հեկտարի համար (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Երևան |
1 |
10380000 |
207600 |
2 |
79580000 |
159160 | ||
3 |
5882000 |
117640 | ||
4 |
3460000 |
69200 | ||
5 |
1384000 |
27680 | ||
2. |
Էջմիածին |
2508500 |
50170 | |
3. |
Աշտարակ, Աբովյան, Եղվարդ |
2257650 |
45153 | |
4. | Գյումրի, Մասիս, Նոր Հաճն, Արզնի, Բյուրեղավան, Նոր Խարբերդ, Նուբարաշեն | 2006800 | 40136 | |
5. | Վանաձոր, Դիլիջան |
1755950 |
35119 | |
6. | Ջերմուկ | 1505100 |
30102 | |
7. | Հրազդան, Արտաշատ, Ծաղկաձոր, Հոկտեմբերյան |
1254250 |
25085 | |
8. | Չարենցավան, Վեդի, Արարատ, Ապարան, Բաղրամյան |
1003400 |
20068 | |
9. | Կապան, Գորիս, Իջևան, Ստեփանավան, Սևան, Ալավերդի | 752550 | 15051 | |
10. | Մեղրի, Սիսիան, Ախուրյան, Տաշիր, Կամո, Նոյեմբերյան, Եղեգնաձոր, Մարալիկ, Վայք, Թալին, Մարտունի, Վարդենիս, Բերդ, Ճամբարակ | 501170 | 10034 | |
11. | Գուգարք, Սպիտակ, Արթիկ | 250850 | 5017 | |
12. | Ծաղկահովիտ, Ամասիա, Աշոցք |
100340 |
2007 | |
13. | Քաջարան, Ձորագետ |
50170 |
1003 | |
14. |
Քաղաքատիպ այլ ավաններ |
40136 |
803 |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.06.2020, N 1023-Ն | 01.01.2021, N 462 | |
10.11.1997, N 503 | 08.12.1997, N 462 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|