ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՄԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՈՂ` ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2004 թվականի մայիսի 19-ին Բրյուսել քաղաքում ստորագրված` Մի կողմից` Եվրոպական համայնքների և նրանց անդամ պետությունների, մյուս կողմից` Հայաստանի Հանրապետության միջև գործընկերություն հաստատող` Չեխիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության, Կիպրոսի Հանրապետության, Հունգարիայի Հանրապետության, Լատվիայի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Մալթայի Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության, Սլովենիայի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության անդամակցությունը Եվրոպական միությանը հաշվի առնելու նպատակով գործընկերության և համագործակցության համաձայնագրի արձանագրությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Բաղդասարյան |
|