Գլխավոր տեղեկություն
Համար
N 245
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.04.1992-11.01.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.1992
Ստորագրման ամսաթիվ
25.04.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 1992 թ. N 245

 

ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնության պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքներին» համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել 1992 թվականի համար բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման վճարներ, համաձայն թիվ 1-7 հավելվածների: Ընթացիկ տարում նշված վճարների չափերը սահմանված կարգով ենթակա են փոփոխման` ինֆլյացիոն գործակցի կիրառմամբ:

(հավելվածները փոփ. 08.09.93 թ. թիվ 448 որոշում)

2. Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը`

ա) 2-ամսյա ժամկետում մշակել և հաստատել բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վճարման ենթակա գումարի հաշվարկման մեթոդական ցուցումներ:

(բ ենթակետը ուժը կորցրել է 08.09.93 թիվ 448 որոշում)

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության հետ համատեղ 2-ամսյա ժամկետում մշակել և գործողության մեջ դնել վճարովի բնօգտագործման հաշվետվության ձևերը:

(4 և 5 կետերը ուժ կորցրել են 08.09.93 թիվ 448 որոշում)

(հավելվածները չեն բերվում, տես 08.09.93 թիվ 448 որոշում)