ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 1995 թվականի N 312
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 277 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 26-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման կարգի և նրանց սոցիալական ապահովության ու արտոնությունների մասին» N 277 որոշման 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«10. Ծառայության անցկացման վայրում մշտական բնակելի տարածություն չունեցող և ծառայողական բնակելի տարածությունների բացակայության դեպքում մինչև ընտանիքի երեք անդամ ունեցող զինծառայողներին (բացի ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներից) բնակելի տարածության վարձակալության համար օրական վճարվում է դրամական փոխհատուցում` փաստացի վճարված գումարների չափով, բայց ոչ ավելի քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված պաշտոնական գործուղումների դեպքում գիշերավարձի հետևյալ չափերով`
Երևան քաղաքում` 75 տոկոս.
քաղաքներում և շրջկենտրոններում` 40 տոկոս.
այլ բնակավայրերում` 25 տոկոս:
Ընտանիքի չորս և ավելի անդամ ունեցող զինծառայողներին փոխհատուցվում է 50 տոկոսից ավելի»:
| Հայաստանի Հանրապետության վարչապետ | Հ. ԲԱԳՐԱՏյան | 
| Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ | Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|