Գլխավոր տեղեկություն
Համար
N 331
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.1995-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.06.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
12.06.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունիսի 1995 թվականի N 331

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 8 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների տրամադրության տակ առկա շրջանառու միջոցների շրջանառելիության ապահովման, դրանց ֆինանսական վիճակի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշիվներից վճարումների հերթականության սահմանման մասին» N 8 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշման 1-ին կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Ընդ որում, հարկերը և պետական բյուջեի նկատմամբ այլ պարտադիր վճարումները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների կատարողական փաստաթղթերի (վճարման պահանջագրերի) հիման վրա անվիճելի կարգով կարող են կատարվել այդ հաշիվներին առկա կամ հետագայում մինչև կատարողական փաստաթղթերի (վճարման պահանջագրերի) լրիվ կատարումը` փաստացի մուտքագրված յուրաքանչյուր գումարի 75 տոկոսի չափով:

Այն դեպքում, երբ կատարողական փաստաթղթերի (վճարման պահանջագրերի) ներկայացման պահին տվյալ հաշվում առկա գումարի 75 տոկոսը գերազանցում է պահանջագրի գումարին, ապա այն կատարվում է միանգամից և ամբողջությամբ»:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ