Գլխավոր տեղեկություն
Համար
N 370
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.08.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.08.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
15.08.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 1994 թվականի N 370

քաղ. Երևան

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» N 183 որոշման 2-րդ կետին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների արժեքների փոփոխման ինդեքսների որոշման կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.

օգոստոսի 15-ի N 370 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ

 

1. Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների արժեքների փոփոխման ինդեքսը որոշվում են`

ա) գույքի համար` գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայկական դրամի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի և դրա ձեռքբերման ամսվա 1-ի դրությամբ հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի հարաբերությամբ.

բ) անավարտ շինարարության օբյեկտների համար` գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայկական դրամի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի և յուրաքանչյուր եռամսյակ կատարված աշխատանքների ու ծախսերի եռամսյակի առաջին օրվա դրությամբ հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի հարաբերությամբ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» թիվ 73 որոշմամբ վերագնահատված հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների, տեղակայման ենթակա սարքավորումների ձեռքբերման ամիս է հանդիսանում 1995 թվականի հունվարը (1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայկական դրամի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքը եղել է 405,51 դրամ):

(խմբ 23.05.95 թիվ 224 որոշում)

3. Սույն կարգով հաշվարկելիս արժեքների փոփոխման ինդեքսը 1 (մեկ) գործակցից փոքր լինելու դեպքում պետք է ընդունել 1 (մեկ) գործակից:

(լրաց. 23.05.95 թիվ 224 որոշում)

4. Տարաժամկետ վճարման դեպքում վճարման ենթակա գումարը հաշվարկվում է վճարման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայկական դրամի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի և գնահատման պահին սահմանված հաշվարկային փոխարժեքի հարաբերությամբ:

(փոփ. 23.05.95 թիվ 224 որոշում)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.03.1998, N 209 ---------
23.04.1995, N 224 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան