Գլխավոր տեղեկություն
Համար
N 84
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.02.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.02.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
18.02.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 1995 թվականի N 84

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՐԱՅԻՆ ԹԱՓՈՆԱԿՈՒՅՏԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հանրապետության տարածքում առկա պոչամբարների և ապարային թափոնակույտերի պահպանության ապահովման, շահագործման հուսալիության բարձրացման, հնարավոր վթարների կանխման նպատակով, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների կողմից 1994 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում ընդունված «Ղրղզական Հանրապետությանը հրատապ օգնություն ցույց տալու մասին» որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչությանը`

ա) եռամսյա ժամկետում ուսումնասիրել իրենց ենթակայության ձեռնարկությունների` կոնսերվացված և գործող պոչամբարների ու ապարային թափոնակույտերի տեխնիկական վիճակը և դրանց անվտանգության ապահովման համար ձեռնարկել համապատասխան նախնական բնապահպանական միջոցներ.

բ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան փաստաթղթեր` պոչամբարների և ապարային թափոնակույտերի անվտանգության ապահովման և բնապահպանական միջոցառումների իրականացման համար ըստ տարիների պահանջվող ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` սկսած 1996 թվականից, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի և պետական բյուջեների նախագծերում նախատեսել համապատասխան կապիտալ ներդրումներ` պոչամբարների և ապարային թափոնակույտերի անվտանգության ապահովման և բնապահպանական միջոցառումների իրականացման համար:

3. Հանրապետության տարածքում առկա պոչամբարների և ապարային թափոնակույտերի տեխնիկական վիճակի ուսումնասիրման, անվտանգության ապահովման և բնապահպանական միջոցառումների մշակման ու իրականացման հետ կապված աշխատանքների կոորդինացումը դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության վրա:

4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության վրա:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան