հայաստանի հանրապետության գերագույն խորհրդի նախագահությՈՒն
ո ր ո շ ու մ
միացյալ գյուղական խորհուրդների տարանջատման մասին
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախարարությունը որոշում է.
Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ագրարային և գյուղի զարգացման հարցերի հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղարության կազմակերպական բաժնին մինչև 1991 թվականի հունվարի 30-ը մշակել միացյալ, գյուղական խորհուրդների տարանջատման կանոնադրությունը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ | Լ. Տեր-Պետրոսյան |
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար |
Ա. Սահակյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|