Գլխավոր տեղեկություն
Համար
N 176
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.1994-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.04.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
19.04.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


19 ապրիլի 1994 թվականի N 176

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 450 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման և Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունիսի 21-ի ՆՀ-116 և 1992 թվականի հոկտեմբերի 10-ի ՆՀ-158 հրամանագրերում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, զոհվածների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին» N 450 որոշման 1-ին կետում «միանվագ 100 հազար ռուբլի վճարելու համար» բառերը փոխարինել «օրենքով սահմանված չափերով ապահովագրական գումարներ վճարելու համար» բառերով:

Որոշման 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) համապատասխան տեղական բյուջեների միջոցների հաշվին ապահովել (զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքների ու հաշմանդամ դարձած զինծառայողների) ապահովագրական գումարների վճարումը օրենքով սահմանված չափերով, հետագայում նշված գումարները հանրապետական բյուջեից վերականգնելու պայմանով»:

Որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների համար անվճար և արտահերթ հեռախոսների տեղադրումը»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշ որոշումներ (ցանկը կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

ապրիլի 19-ի N 176 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

 

(1-4 կետերը չեն բերվում, քանի որ վերաբերվում են մինչև 1960 թ. որոշումներին)

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, զոհվածների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին» թիվ 450 որոշման 4-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը, 5-րդ և 6-րդ կետերը: