ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին»
|
Կառավարություն |
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով |
2. Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
3. «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
|
Կառավարություն 16.08.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
4. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
|
Կառավարություն 30.05.2005 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
5. ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդների վերականգնման և պաշտպանության երաշխիքների մասին
|
ԱԺ |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ |
6. «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ Գ. Արսենյան Գ. Ղոնջեյան Մ. Պետրոսյան Հ. Ավետիսյան Ա. Պետրոսյան 27.01.2005 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
7. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
|
|
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը | Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
1. ա) «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին բ) «Եկամուտների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին գ) «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին դ) «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ե) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին զ) Անհատական ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին |
Կառավարություն 13.09.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ |
2. ա) ՀՀ ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության զարգացման մասին բ) «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին գ) «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին դ) «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ե) «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին զ) «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին է) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ը) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին թ) «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ժ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ժա) «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ժբ) «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ժգ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն 22.09.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
3. ա) «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին բ) «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին գ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին դ) «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ե) «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» |
Կառավարություն 16.08.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Բաղդասարյան |
3 հոկտեմբերի 2005 թվականի, քաղ. Երևան Ն-207-3 |