ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄՈՒՇԵՂ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մուշեղ Մովսիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու նպատակով` օրենքով սահմանված կարգով դատարանի քննարկմանը միջնորդություն ներկայացնելու համար:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ | Ա. Խաչատրյան |
10 նոյեմբերի 1999 թվականի, քաղ. Երևան Ն-031-2 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|