ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 1992 թվականի N 395
քաղ. Երևան
«ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին հարկերի մասին օրենսդրական ակտերին ժամանակին ծանոթացնելու և դրանք պարզաբանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Թույլատրել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը`
ա) մինչև հարկերի մասին օրենսդրական ակտերի տպագրության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհրաժեշտ պայմաններ ստեղծելը պայմանագրային հիմունքներով հրատարակել «Հարկային տեղեկատու» պարբերականը.
բ) բացել արտաբյուջետային հաշիվ` «Հարկային տեղեկատու» պարբերականի հրատարակումից գոյացած միջոցները կուտակելու, ինչպես նաև այդ միջոցների մի մասը «Հարկային տեղեկատուի» նյութերի պատրաստման և հրատարակման հետ կապված աշխատանքների խթանման նպատակով օգտագործելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |